Բլոգ

  • Մեքսիկ բանվորի օրագիրը

    մեքսիկ

    Օր 1

    Բուենոս դիաս, ամիգոս, ես էլ ասի` եկել եմ Ամերիկա, կարող ա ես ամերիկացիները ինձ հոշոտեն, էն էլ դու մի ասա, ըստե սաղ մեքսիկ են: Մուի բուենո:

    Օր 2

    Արա չէ, երեկ որ գրել էի` ստե սաղ մեքսիկ են, սխալ էի գրել. ստեղ սաղ կամ մեքսիկ են, կամ` հայ.

    Օր 3

    Արա նո, աքի (ստե) սաղ հայ են

    Օր 4

    Ես հայ եմ

    Օր 5

    Պարզել և թարգմանել, թե ինչ է նշանակում` մամատ ….մ : Ինձ հաճախ են այդպես կանչում: Օրինակ` Խուան, մամատ ….մ, ո՞նց ես: Ինձ թվում է` այստեղ մամա բառը կա, այ թե ….մը ինչ է նշանակում, պետք է պարզել:

    Օր 6

    Էս հայերը թրաշը ինչ շուտ ա գալի արյաա: Ու վեշնի կիրակնօրյա թրաշ ա: Երնեկ իրանց:

    Օր 6

    Չիկիտա, մամասիտա, էս հայ կանայք ինչ լավն են: Ինչքան հայ տղամարդիկ վատն են, ուղիղ էտքաՄ հայ կանայք լավն են, մուահ!!!

    Օր 7

    Օր 8

    Երեկվանից բան չեմ հիշում: Երեկ աշխատավարձ ստանալու օրն էր:  Աշխատավարձս ո՞ւր ա:

    Օր 9

    Պորկե՞, ախպեր, կբացատրես` Պորկե՞ ենք մենք սենց վատ ապրում:

    Օր 10

    Պարզել, թե ինչ նմանություն կա իմ ու լոբու  միջև, և ինչ ու հայեր մամատ ….մից հետո ասում` այ լոբի: Նո սե, Նո սե:

    Օր 11

    Յո նո աբլօ առմենիանո, սենյոռ, նո էնթիենդո (հայերեն չեմ խոսում, չեմ հասկանում), սենյոռ, պոռ ֆավոռ, ախպոր պես, վերջապես կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում էտ մամատ ….մը:

    Օր 12

    Յո աբլո ի էնթիենդո առմենիանո ուն պօկօ (ես մի քիչ խոսում և հասկանում եմ հայերեն ): Մամատ ….մ — նշանակում է` մի ամիգօ` ընգերս:

    Օր 13

    էսօր հավայի տեղը ծեծ կերա: մտա հայկական ֆաստ ֆուդի տեղ, մոտեցա վաճառողին , ու իմ  իմացած հայերոնով ասեցի` Արմեն, ԸնԳերս, մի հատ շաուրմա կփաթաթե՞ս: Ինքն էլ ասեց` բա իհարկե, մամատ …մ:

    Օր 14

    Էհ, Վիվա Լա Մեքսիկա: Ես թողեցի ազատությունս սեփական երկրում ու հայտնվեցի էս անտեր տեղը …Վիվա Լա Մեքսիկա!!!

    Օր 15

    Հայերեն սովորածս վերջին արտահայտությունը`   Զիլինա, Զիլինա, Հոպ Զիլինա, Զիլինա:

    Օր 16

    Ճգնակեցության Նպատակը։— Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։

    7 տարի անց

    7 տարի առաջ կարդացի Նիցշեյի վերը նշված տողերը: Մինչև հիմա մտածում եմ: Ու մտածում եմ: Ու էլի մտածում եմ: Շատ երկար եմ մտածում: ՈՒՌԱԱԱ~, Ես մտածո~ւմ եմ!!!

    7 տարի 1 օր անց

    կարդալ այս հղումը (կտտացնել այս տողի վրա, որը ներկված է կապույտով, ինչը նշանակում է, որ բառերի “տակ” հղում կա: Եթե չհասկացա` ինչի մասին է խոսքը, կարդալ տողը ևս մեկ անգամ)

    7 տարի 2 օր անց

    Բուենոս դիաս, Բուենոս տառդես, ի նա վսյակիյ սլուչիյ, բուենոս նոչես: հաստա լա վիստա!!!

  • Դատարկ բաներ

    writing

    Որ տողերը լուսավորում են երեսդ,

    Որ կյանքդ լցնում ես ու տեղավորում տողերի արանքում,

    Դա հաստատ է:

    Կյանքիդ բացատրությունը թող տեղափոխվի դեպի լուսանցք:

    Բացատրության փնտրտուքն անիմաստ է:

    Կարևորը տողերին բազմած տառերն են, կենսագրությունդ,

    Շարադրությունդ գրելու ձևն ու բովանդակությունը:

    Սեփական սխալներն ուղղողն էլ ես չեմ,

    Այլ` Ուսուցիչը, որ իր բոցավառ գրչով

    Աղբն է նետում սխալներս:

    Աթոռները շարեմ ու հոգիս պառկեցնեմ նրանց վրա:

    Աչքերը թող շեղվեն լուսանցքներից,

    Կենտրոնանան ստորակետերի ու

    Միջբառային դատարկությունների վրա:

    Տողերի ճերմակությունն ապահովում են միջբառային դատարկությունները:

    Քո հոգու թռչունն էլ իր բույնն է հյուսել իմ

    Կյանքի գրքի լուսանցքներում:

    Նա միշտ կտցահարում է կյանքիս իմասը:

    Ես ուշացել եմ:

    Քո հոգու թռչունը ցատկել է լուսանցքներիցս ներս

    Ու տրորել կենսագրությունս:

    Նա կտցահարել է տառերս,

    կերակրել ճտերին:

  • իրանա-դեմք

    irana-demq

    Արցունքս չորացավ կոկորդումդ.

    Դարդս տվեցի քեզ

    Ու սրբատաշ մաշկիդ փորագրեցի

    Ամենակարողի պատկերը:

    Ինչպես նեղացած շալվարն է

    Ձգում որովայնը,

    Անպես էլ արցունքս

    Խեղդում է կոկորդդ:

    Դու ինձնից երբեք էլ երեխա

    Չե՛ս ունենա:

    Միայն հոգիդ կհղիանա

    Ու ուղեղումդ կծնի մի բույլ երեխա:

    (Ուրոբորոսի) Սեփական մարմինը կուլ տվող օձի պես

    Կուլ կտամ սիրտդ:

    Որդերի ու ճանճերի զոհ դարձած հոգիս

    Կհռհռա երջանկության վրա:

    Պորտիդ տակ կնկարեմ ժպիտ

    Որ ԴՈՒ էլ՝

    ԻՐԱՆԱ-ԴԵՄՔՈՎդ

    Կծիծաղես աշխարհի վրա:

    Կրծք-աչքերիդ մեջ նայելիս

    Աշխարհի բոլոր որցերը կզոմբիանան`

    Այնտեղ գտնելով հերթական սերիալի

    Դատարկությունը:

    Քեզ նախանձող օրիորդները

    Կերազեն

    Դիպուկ հարված տալ՝

    Պորտա-քթիդ

    Իսկ ԴՈՒ,

    Ջախջախված ու դատարկ դեմքով,

    Էլի կժպտաս`

    Ինչպես որ պատվիրել էի:

    Տեսնես ինչո՞ւ է

    Դեմքդ իջնում վար`

    Գլխից մինչև իրան,

    Իրանից … Թուրքիա՞

  • Պորճը 2 (շարունակություն)

    last supper

    Բանակի արտահայտություններից մեջբերում եմ անում, բայց բանակում մի երկու անգամ եմ եղել: Յանըմ ծառայած տղա եմ, դաժե լեյտենանտի կոչումով եմ ուվալնյատ եղել: Մի օր ասի ձգեմ չաստս, տենամ `ինչ կա չկա: Պարզվեց ետ չաստում որպես աֆիցեր`կապիտան, Գագոյի հերն ա աշխատում: Ուրախացա: Մի երկու խոսք թրջեցինք ըստից-ընդից. մենակ մի արտահայտություն մտապահեցի.<<Էհ,լավ մարդը կապիտանից էն կողմ չպիտի աճի>>,-հառաչանքով ասեց Գագոյի պապան: Մեկ էլ հիշում եմ պլացում պախատ անող մալադոներին, որ նախանձոտ հայացքով ինձ էին նայում, ու չաստի յախշիներին, որ բեսետկում ժեշտել էին ու երևի հիմարություններ էին դուրս տալիս. ուռած կլինեին:

     
    Ուռած եղե՞լ եք. դզում ա, ես կասեյի` մզզցնում ա: Մեկ-մեկ զարմանում եմ`խի՞ մենք ուռած չենք ծնվել: Այ օրինակ եթե էն մութ տարիներին, որոնք ,ի միջի այլոց, ես էլ եմ մթությամբ ու մրսելով տարել, Ամերիկայից օգնություն եկած կաթի փոշու տեղը երեխեքին պլան բաժանեին, ավելի լավ կանցներ մանկությունները. համ ուրախ ու զվարթ կլինեին, համ ձմեռը չէին զգա սառնությունը, համ էլ հետագայում առանձնապես չէին հիշի, թե ինչերի միջով են անցել,ոնց են մեծացել, ոնց են կերել էն կես մատնաչափ մատնաքաշը, որի վրա մի քիչ սխտոր էին քսում, որ գոնե սնունդ լինի: Ու՞ր էր այն ժամանակ իմ ընկեր ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ:

    Կամ ո՞ւր էր են ժամանակ մեր տերտերների ու նրանց հոտի սիրելին, Եհովայի վկաների պաշտելին, էն տղեն, որ սեփական ազգի ձեռով գնաց: Ո՞ւր էր: Այ թե էն ժամանակ դպրոցներում պարսկական վառվող պեչենիների փոխարեն պլան բաժնեին, ես կասեյի, թե ուր է ՆԱ: Մի քիչ տեսքներս կփոխվեր, նեգր կդառնայինք, մազերներս կերկարացնեինք ու կկրապատեինք,Արամ Աստատրյանի փոխարեն Բոբ Մառլի կլսեինք, զաթի կիմանայինք, որ Երկնքի արքայության զորավոր Տերը մեզ հետ ա, ոչ թե մեր այդժմյան Երկրավոր Տիրոջ նման մտել ա իրա սև դղյակն ու թաքնվել նաբերեժնիյի ղայդա մի տեղ:
    Բայց իմ Ընկեր ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ինձ մի օր ասեց, որ Ինքը ԿԱ: Մի օր նենց ցխված էի,կարելի ա ասել մեռած, որ հայտնություն ունեցա: Պրյամո կապ էր-մի քիչ դռցնում էր, բայց ջոկի, որ Ինքն ա: Ասեց, ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ: Մնացածը չեմ պատմում,մի քիչ անձնական ա:

    Էտ խոսքն էր ու ֆսյո. կայֆը միանգամից թողեց: Էտ օրվանից կասյակ բերանս դրած չկամ.հիմա գիտեմ`էտ ընկերս ինձ չէր երջանկացնում: Հենց թողեց, վազեցի տուն: Մտքովս չգիտեմ ինչի անցավ, որ պիտի Նոր կտակարանից մի բան կարդամ: Ասի պատահական բացեմ մի տող, կարող ա մի բան լինի: Բացեցի մի հավայի էջ. <<Հետևաբար, ձգտեցեք հասնել այն պարգևներին, որոնք լավագույնն են: Բայց հիմա ես ցույց կտամ լավագույն ճանապարհը>>,-կարդացի այդ տողը:

    Դա այդ էջի վերջին տողն էր: Մտածեցի, քանի որ պիտի ինձ ցույց տան <<լավագույն ճանապարհը>>, ես պիտի պատրաստվեմ. ճանապարհ գնալուց միշտ էլ պետք է պատրաստվել: Փակեցի գիրքը, ձեռքերս դրեցի վզիս տակ, քնեցի: Երազ չտեսա, բայց հետաքրքրությունս տանջեց, չթողեց քնել, ու ես վեր թռա: Միացրեցի լույսը, սկսեցի կարդալ հաջորդ էջը:

    Դա Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակի տասներեքերորդ գլուխն էր.<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են>>,- սկսվում էր գլուխը: Էդ օրվանից հետո ես ամեն Աստծո իրիկուն էտ գլուխն եմ կարդում: Ամեն իրիկուն անցնում եմ էտ Ճանապարհը: Իսկ առաջ…
    Առաջ ԵՍ էի , որ Կայի: Ի միջի այլոց <<ԵՍ եմ, որ կամ>> արտահայտությունը էլի աստվածաշնչից ա: Աստված Մովսեսին ասեց. <<ԵՍ եմ որ Է>> կամ <<ԳՈն>>`գոյությունը, կամ Եհովան: Վայթեմ տենց էր գրված: Այսինքն դուրս ա գալիս, որ ով տենց արտահայտություն ա անում, իրան Աստծո տեղն ա դնում: Դրա համար աչոտ պիտի տրվցվի: Բայց առաջ , ճշտով, ԵՍ էի, որ Կայի: Ոչ մեկը չէր կարա հետս համեմատվեր: Ընգերությունս մի քիչ լպիրշոտ էր, բայց դե ոչինչ: Վեչնի լավ կայֆերի մեջ էինք, ինադու սրա նրա հաշվին ուտում-խմում էինք,բայց փող ձեռներս կար: Իմ կամպանիան մեծ էր, ամեն ջուռի մարդ կար:

    Մի հատ լավ ախպեր ունեյի, որ տամոժնի խզարում էր: Անունը Թևոսիկ էր, երևի Մատթևոսի կարճ ձևն էր: Հիշում եմ, երկու ախպեր կային`Պետոն ու Անդրյուշը: Իրանք էլ լավ ձուկ էին աճացնում, լավ էլ փող էին առնում: Վայթե էտ տիպի էլի երկու ախպեր կային`Հակոբիկն ու Հովոն (շատ կսիրեի իրան) : Դրանց հերն էլ Սևան ազգային պարկի պետն էր, ո՞վ էր, չեմ հիշում ու Զ տառով տարօրինակ անուն ուներ: Դրանց հաշվին, Սևանը մեջ – մեջ արինք , տիրումեր եղավ: Էլի մեր լավ խարեբներն էին Փիլիպը Ռուսաստանից, Թոմը Ամերիկայից, էլի Հակոբ կար, Թաթը, Բարդը, Սիմոնչոն ու Լենինականցի Հուդիկը:

    Արա, իմ անունն եմ մոռացել ասել. <<Բարև, անունս Էմմանուլ ա` Էմմանուել Հովսեփի Դավթյան>>: Մի քիչ ջհուդաբար ա հնչում, բայց սիրում եմ անունս: Էտ տասիրեքով ինչ ասես,թե չենք արել: Մի հատ էլ կողս հո ծիտ չունեյի: Անունը Մայրամիկ էր, ու ինքը լռիվ կյանք էր: Դրան ընկերներիցս մեկի հասարակաց տնից եմ փախցրել: Այսինք խնդրեցի, նվեր տվին: Զարմանում եմ`էտ ծտին ո՞նց էին թրաֆիքինգի զոհ դարձրել:
    Կառոչի Երևանում համարյա էն դրությունն էր, ինչ որ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում: Սովետը փլուզվել էր, բայց ԿԳԲն քանի սաղ էր, սաղ հլը Սովետ էր համարվում: Էտ մեր շայկեն էլ սաղ քաղաք խզարում էր: Ես էլ մեչների լիդերն էի ու լավ էլ հռետորաբար խոսում էի ու դեմագոգիայով զբաղվում:

    Վոբշըմ ինչ գլուխ հարդուկեմ. — <<ԵՍ ԷՆ ՏՂԵՆ ԷԻ, ՈՐ ՀԱՄԵՄԱՏՎԵՑԻ ՄԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ ՍԻԵՑՅԱԼ ՈՐԴՈՒ ՀԵՏ. ԴԵ ԳՆԱՑԵՔ ՑԽԿՎԵՔ>>… <շարունակելի>

  • Պորճը

    …բարձրաձայն աղաղակեց`ասելով. 
    -<<Էլի՛, Էլի՛, լա°մա սաբաքթանի>>,որ նշանակում է. 
    <<Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ,ինչո°ւ լքեցիր ինձ>>: 
    Մատթեոս 27:46 

    porchyՀա, ես պորճ եմ, բան կա°…
    Ինչ անում եմ , լավ եմ անում, Ճիշտ եմ անում, շատ եմ անում ու սաղին եմ անում: Իմ հզորությունը, փառքը, պորճությունս չափվում ա մաշնիս բանտաժների օրեցօր աճող դույմերով: Իմ մաշնես սովոր ա միշտ բորդյուրից էն կողմ շարժվելուն: Ու թե կա տենց մեկը, որ ցանկանում ա խոչընդոտել իմ շարժվելու իրավունքը, թեկուզ մայթով, թեկուզ հարյուրի տակ իմ ջեյրան մաշնովս մայթերը չափչփլու իմ ազատությունը, ես իրան ցանոթացնում եմ Ամերիկայից հատուկ իմ համար բերած բեսբոլնի բիտայի հետ, որը ավելի շատ բեզբոժնի ա, քան բեսբոլնի: Դե թող դրանից հետո էտ <<մարդկանց իրավունքների պաշտպանը>> կարողանա հանգիստ ժպտալ ու ցույց տալ իր բացակայող ատամները:

    Ես շատ կրթված տղա եմ, բայց կիրթ չեմ, խնդալու ա չէ ՞: Մի յոթ տարի առաջ հերս ղրկեց Օքսվորդի համալսարան: Ճիշտ ա, շատ լավ չեմ սովորել, բայ ես էլ եմ նեղություն տեսել, մենակություն տեսել: Հինգ տարի կարելի ա ասել մենակ եմ ապրել, բայց դե ստեղծել եմ, արարել, լավ էլ շրջապատ եմ ունեցել: Այ սովորելը, ջհուդներն էին սովորում: Մինչ սաղ ազգերը կայֆավատ էին ըլնում Օքսվորդի բառերում ու նայթ կլուբմներում, հրեա ուսանողները կռծում էին գրքերը, մարսում դասախոսների ասած յուրաքանչյուր բառը: Դրա համար էլ, մինչ սաղ ազգերը, մի տեղ էլ մենք`հայերս, կյանքներս տվել ենք սութի կայֆերին, ջհուդները կայֆավատ են ըլնում սաղիս վրա. սաղ էլ գիտեն, որ վերջինս ամենահարգի կայֆն ա: Հրեաների մեջ լիքը ընկերներ ունեմ,կյանք ա, մի օր պետք կգան իրանց սիոնա-մասոնա-եսիմինչական կազմակերպություններով: Հիշում եմ, երբ սովորում էի, հերս խնդրում էր, որ Հայաստանից եկած սութի պատգամավորիկներին դիմավորեմ, մի երկու տեղ լեվի տանեմ, կամ էլ եթե ջեբները պետբյուջեյից ծլած փողեր ունեին, իրանց լակոտներին վեկալեմ ու ձգեմ Մոնթե-Կարլո` մսխելու մեր հարգարժան հարկատու ստրուկների հարկերը: Լավ անցան ուսանողական տարիներս: Մերսի պապ ջան:

    Լավ, սկսեցի մերսիների շարքը: Նախ մեծագույն շնորհակալություն մեր Տեր Աստծուն, որ ստեղծել ա էն ամենը ինչ որ կա: Մերսիներ Ադամին ու Եվային, որ վերջիվերջո ֆայմեցին, թե ինչի համար են նախատեսված սեփական մարմնի վրա տեղադրված էն մարմնական գործիքները, որ պախկված էին տերևների հետևում, ու օգտագործելով այն`ստեղծեցին սերունդներ: Շնորհակալ եմ պապիներիս ու տատիներիս, որոնց <<քրտնաջան>> սիրո արդյունքում ծնվեցին ծնողներս: Մերսի մամ ջան, որ սիրում ես ու սիրել ես պապային: Մերսի մատներիս, որ շարժվում են նոթբուքիս ստեղնաշարով ու գրում են էս ամենը: Ես ուրացող մարդ չեմ. մերսիներ:

    Ինչ վերաբերվում ա ընկերությանը. ընկերություն չկա: Միակ ճշմարիտ ընկերությունը, էտ Սահմանափակ Պատասխանատվության Ընկերությունն ա: Չնայած ես կարամ ասեմ, որ ես ընկեր ունեմ, ասեմ ավելին, ինքը ընկեր չի, ինքը ԸնԳեր ա: Էտ Գագոն ա: Իրան մի ութ տարի ա ինչ չեմ տեսել: Իմ մանկության ԸնԳերը իմ տեսած ամենաճիշտ մարդն ա. երևի հիմա մտքում ինձ քֆուր ա անում. իրան կարելի ա: Բայց մենակ իրան, թե չէ եթե ուրիշ մեկը իրան թույլ տա տենց բան, ես ուղակի, հեզաբարո,էդ ստրուկի ականջին կհուշեմ, որ ես ահավոր շատ սիրում եմ իրա մամային` իրա պապայի ներկայությամբ ու իրա քրոջ ու ուզած աղջկա խմբակցությամբ: Ես դաժան չեմ, ես ուղղակի սիրում եմ այլոց կականց: Գագոն շուտվանից յան ա տվել ինձանից.լավ ա արել.հարգեցի: Իսկ հիմա միակ յան տվողը ես եմ, նամանավանդ էն մարդկանց հանդեպ, ովքեր ,ինչ-որ ակնկալիքով, շների նման մոտենում են հետանցքներին: Արա դե, վեկալեք ձեր սապոններն ու Ս եղեք ձեր հայրենական օջախները: ԶԶվում եմ սաղիցդ:

    Ափսոս Գագոն հնարավորություն չէր ունենա հետս գալու,թե չէ էտ սաղ իդիշախոս կացենելենբոգեններին ու էնշտեյնիկներին ցույց կտար: Էհ, կյանքը տենց ա, ի ՞նչ անեմ:
    Ի ՞նչ անեմ: Էտ հարցին չեմ կարա պատասխանեմ, բայց կարամ ասեմ, որ եթե ես չանեմ, ինձ կանեն: Բանակում ընդունված էր մի արտահայտություն, որը ցենզուրայի մեջ կոխելով, մի ուրիշ ձև եմ գրում,-<<Քաղցր է անշուշտ քեզ հալածողի ճիպոտը միայն>> , կարճ ասած`բան անողի բանը քաղցր ա: Էտ ես ամեն օր պրակտիկայում ապացուցում եմ: <<շարունակելի>>

  • ՍիՌՌածիս

    sirraharvac

    Ժպիտիդ վրա խաշխաշի սերմնացան կուզեի,

    Կուզեի, որ մեր սերը լիներ անբարո.

    Դեմքիդ խաշխաշի դաշտեր կաճեին,

    Իսկ ատամներիդ արանքից կժպտային

    Հին սերերիդ երեխաները:

    Թող որ տառակուլները իմաստ փնտրեն

    Բառերս մեջ

    Էս բառերն ինձ համար են,

    Միայն ինձ.

    Թող որ տառակուլները

    Բոլորիս կոչեն` անբարո`

    Իրենք իսկ քնելով

    Մատները ոտքերի արանքում:

    Թող որ բառերես իրար գլխի հավաքվեն

    Անկանոն, ծուռ ու փուչ,

    Ինչպես որ միտքն է թռչում շագանակագույնից մինչև գարշաբույր,

    Սիրույց մինչև արաբ երեխաների կողմից քարկոծվող իսրաելական տանկը:

    Մեր սերն ազատ է:

    Մատներն հասնում են նպատակակետին:

    Ու թող ոչ ոք չասի,որ Լցվելուց չի սիրում

    Զուգընկերոջ մատների ներկայությունը սեփական բերանում:

    Իսկ վերմակն էլ վրաներս ենք քաշում

    Ոչ թե Աստծո հայացքից թաքնվելու համար,

    Այլ ուղղակի.

    Ցուրտ է

    Մատներն էլ ուսի վերջաբանն են:

    Համբուրեմ ուսս,

    Ատամնացավի փոխարեն մտածեմ

    Ուղղագրության մասին

    FU*K you!,тряпка! 🙂

    Բայց աչքերը չռած քնելն ահավոր է:

    Գրիչն աչքերիդ առաջ ներկում է դատարկ միտքդ:

    Պետրոսի բանալիներն էլ բացում են

    Նախընտրածդ հասարակաց տան դարպասներն ու

    Քեզ փղձկում նրա երեսի դաշտերին`

    Ում ատամների արանքից ժպտում են հին սերերի երեխաները:

  • Արագ հարստացման 10 քայլն այստեղ, 100% Գառանտիդ

    քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։

    ՄԱՏԹԷՈՍ 25:29

    10 patviranԻրականում ամեն ինչ բավական հեշտ է: Այնքան հեշտ, որ մեզանից ոչ ոք (գրեթե) չի էլ պատկերացնում:

    Եվ խոսք ամենևին էլ չի գնում խնայելու մասին, խոսք չկա այլևայլ մեթոդներ օգտագործել: Նույնիսկ պետք չէ կարդալ Նապոլեոն Հիլլի գրքերը (չխառնել այ էս Նապոլեոնի հետ):

    Այստեղ անպիտան են տնտեսագիտությունը, հաշվապահությունը etc.

    Այս նոր մեթոդը ընկղմված է ընդամենը մեկ նախադասության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, այսքան ժամանակ դուք կույր եք եղել, իսկ հիմա, ընդամենը մեկ ձևակերպումը կփոխի ձեր կյանք: Ընդամենը տասը քայլ դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ: Մեթոդը մշակվել է դարերի ընթացքում, այն անցել է պատմության բովով, դիմացել ցանկացած փորձարկումներին: Դրա մասին գիտեն միայն աշխարհի տերերը` ամենահարուստ ու զորեղ մարդիկ, և շատ շուտով դրա մասին կիմանաք նաև դուք:

    Հենց սկզբից էլ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի լինելու

    Լավ, ձեր համբերությունը չչարաշահելու համար բացում եմ այդ ճշմատտությունը

    ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՐԹՈՎ ԽԱԽՏԵԼ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

    Այսքան բան, ընդամենը…

    Ու պետք է սկսել ամենահաճելիից` շնությունից…

    Իմացե’ք, ՆՐԱՆՔ (գիտեք էլի` ով` ԻՐԱՆՔ) չեն ուզում, որ մենք իմանանք սրա մասին

    Հ.Գ. Մեթոդը ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս :Ճ

  • Քրիստոս Ծնավ ու փոշմանեց. Մեզի Ձեզի լիքը փող

    «Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր.

    ՄԱՏԹԷՈՍ 10:34

    dzukՍկզբում ուզում էի գրել` Ծնավ և լաց եղավ` ինչպես բոլոր երեխաները, հետո ասի կարող ա ԻՐԱ համար էտ շատ մահկանացուոտ կլինի:

    Ամեն դեպքում բոլորիս աՇքը լուս լինի: Թող էս ազիզ օրով իրար լավ տենանք, ասեմ ավելին, երբ տենանք, հանդիպենք:

    Հուսանք որ ձկան դարաշրջանը կավարտվի, ու Ջրհոսի դարաշրջանում լիքը լավ բան կլինի,

    առաջարկում եմ դիտել ժամանակի ոգու ֆիլմի այս հատվածը

    տաաա~շիիիի~

  • Հրաժարվել դժվար ապրուստից, կամ ինչպես է Դիանան նպաստում ազգի(ս) դեգրադացմանը

    Ծալը պակաս, անլվա, բառռադի, չլըըփ-չլըփ(ցանկացած ձև), չափալախ, չափալախ, քացով մեՇկին, զռռռռռը

    1000 սերիաանոց հայկական ֆիլմի սցենար

    djvarԻրապես, մեր ամեն դժբախտության պատճառը Արիական սեքսի բացակայությունն ա` իր ամեն դրսևորումներով: Դրա մասին մի քիչ գրել էի:

    Ազգիս(շատ բարձր հնչեց), ժողովրդիս ինքնալուծարման գործընթացը արդեն սկսվել է: Ու հաստատ դրա պատճառը դժվար ապրուստը չէ, այլ արտագաղթը ու մեր տրանսլիտ մտածելակերպը: Չխորանամ, որ ազգի կարևորագույն հատկորոշիչը (կամ միակ) լեզուն է, այլ ոչ թե աստվածները, գենը կամ ասենք միասնական գաղափարախոսությունը (բայց դրա մասին չէր խոսքը):

    Չխորանանք, թե ինչքանով է Դիանա Գրիգորյան միասնական կերպարը (իր անձի դեմ բացարձակ բան չունեմ, Դժվար ապրուստն էլ նայում եմ, Իմ Մեծ Չաղ Հայկական Հասանիքն էլ) ազդում մեր դեգրադացմանը:

    Նրա հետ հայցազրույցներից մեկում (մոռացել եմ որտեղ, դրա համար հղումը չեմ դնում) Դիանան ասում է, որ ով չի ուզում սերիալներ նայի, թող չնայի: Թվում է` նորմալ պատասխան է, ու էլ հարց չպիտի առաջանա: Այո, ինքնատիրապետումը չկորցրած ցանկացած մարդ կարող է զրկել իրան այդ “հաճույքից”: Բայց ի՞նչ կասեք մեզ` ինքնատիրապետումը կորցրածներիս, հեռուստաէկրաններին կառչողներիս, հեռուստատեսային թմրանյութը օգտագործողներիս, այդ աղբը կուլ տվողներիս: Կարծեմ, եթե ցանկացած կենդանու երկար ժամանակ սոված թողնես, նա կսկսի ցանկած բան ուտել, նույնիսկ հանիբալիզմի դրևորումներ առաջ կգան: Հիմա մենք էլ մի տեսակ էտ վիճակում ենք` ինչ հորդում է էկրաններից, դրանով էլ սնվում ենք: Ու ստեղ ես հիշեցի Մարկեսին ու իր Գնդապետին, ում ոչ ոք չէր գրում: Էտ գորՁի վերջին տողերը անպայման պիտի մեջբերեմ.

    _Իսկ ի՞նչ մենք պետք է ուտենք այս ամբողջ ընթացքում,_ Կինը բռնեց Գնդապետի շապիկից ու թափահարեց,_ Ասա’, ի՞նչ պետք է ուտենք:

    Գնդապետին պահանջվեց ապրել յոթանասունհինգ տարի` ուղիղ յոթանասունհինգ տարի, որպեսզի հասնի այս ակնթարթին: Եվ նաև իրեն անհաղթ զգաց, երբ ուղիղ ու պարզ պատասխանեց.

    _ ՔԱՔ:

    Այնպես որ, Կե’ցցե հրաժարումը

    Հ.Գ. Էս վիդեոն էլ քցել եմ, որ ազգովի վայելենք ;Ճ (lav asi?)