Խարմսիզմ

Ինձ հետաքրքրում է միայն «տխմարությունը»

ԽարմսԱվելի լավ ա` Դանիիլ Խարմսի գրածներից տեղադրեմ գրառմանս մեջ, որ չասեք` էս ինչ անհետաքրքիր գրառում էս արել: Դրա համար էլ կշտապեմ տեղադրել Խարմսի գործերից որևէ մեկը, այնպես որ չասեք` ուր է Խարմսի գրածը, քանի որ պատրաստվում եմ տեղադրել այն` ի պատասխան ձեր հորդորների: Ու այս գրառումն էլ արել եմ ոչ թե նրա համար, որ ես եմ ցանկացել, այլ ` դուք` ինչպես երևում է վերը նշված տողերից:

Բայց չէի ուզի շտապել, ոչ թե նրա համար, որ դուք ստիպում եք տեղադրել Խարմսի գործերից, և այն էլ իսկույն, այլ ուղղակի` չեմ սիրում շտապողականություն: Հուսով եմ` կկարդաք այս գրառումը, որի մեջ տեղադրել եմ Խարմսի գործերից` ինչպես որ ստիպեցիք: Ես էլ փորձել եմ թարգմանել մի էրկու գործ (շատ չքննադատեք), որ չասեք … etc.

Երկնագույն Տետրակ N10

Կար կարմրահեր մի մարդ, ով չուներ աչքեր ու ականջներ: Նա չուներ և մազեր, այնպես որ կարմրահեր նրան անվանում էին պայմանականորեն:

Խոսել չէր կարողանում, քանի որ բերան չուներ: Քիթ նույնպես չուներ:

Նա նույնիսկ ձեռ ու ոտ չուներ: Եվ փոր էլ չուներ, և մեջք էլ չուներ, և ողնաշար էլ չուներ, և ոչ մի փորոտիք էլ չուներ: Ոչինչ չուներ: Այնպես որ, անհասկանալի է` ում մասին է խոսքը:

Ավելի լավ է մենք նրա մասին այլևս  չխոսենք:

Ընկնող պառավները

Մի պառավ չափազանց հետաքրքրությունից դուրս ընկավ պատուհանից, ընկավ ու ջարդուփշուր եղավ:

Պատուհանից դուրս նայեց մեկ այլ պառավ և սկեց նայել ջարդուփշուր եղածին, սակայն չափազանց հետաքրքրությունից նույնպես դուրս ընկավ պատուհանից, ընկավ ու ջարդուփշուր եղավ:

Հետո պատուհանից դուրս ընկավ երրորդ պառավը, հետո չորրորդը, հետո հինգերորդը:

Երբ որ ընկավ վեցերորդ պառավը, ինձ հոգնեցրեց նրանց դիտելը, և ես գնացի Մելցևյան շուկա, որտեղ, ասում են, ինչ-որ մի կույրի նվիրել են գործած շալ:

ես մեկն էլ թարգմանեմ, ու գնամ քնեմ, որ չասեք …

Դեպք Պետրակովի հետ

Մի անգամ Պետրակովը ցանկանում էր քնել, սակայն պառկեց անկողնու կողքին: Նա այնպես ընկավ գետնին, որ պառկած է հատակին ու չի կարողանում կանգնել:

Պետրակովը հավաքեց վերջին ուժերը և չորեքթաթ կանգնեց: Իսկ ուժերը նրան լքել էին, և նա կրկին ընկավ փորի վրա ու պառկած է:

Պետրակովը պառկած էր հատակին մոտ հինգ ժամ: Սկզբում հենց այնպես էր պառկած, իսկ հետո քնեց:

Երազը վերականգնեց Պետրակովի ուժերը: Նա արթնացավ բացարձակապես առողջ: Կանգնեց, անցավ սենյակով մեկ ու զգուշորեն պառկեց մահճակալին: <<Այ հիմա,_մտածեց,_հիմա կքնեմ >>: Իսկ քնելու ցանկություն այլևս չկա: Շուռումուռ է գալիս Պետրակովը մի կողքից մյուսը, և ոչ մի կերպ չի կարողանում քնել:

Այսքան բան:

Բայց էս մեկը ավելի տխմար, աբսուրդ ու անհեթեթ ա էէէ…

ԿապՓիլիսոփա

1.Գրում եմ Ձեզ ի պատասխան Ձեր նամակի, որը Դուք պատրաստվում եք գրել ինձ ի պատասխան իմ նամակի, որը գրել եմ Ձեզ: 2. Մի ջութակահար մագնիս էր գնել իր համար և տանում էր այն տուն: Ճանապարհին ջութակահարի վրա հարձակվեցին խուլիգանները և գլխարկը գլխից թռցրին: Քամին որսաց գլխարկը և տարավ այն փողոցով: 3. Ջութակահարը մագնիսը վայր դրեց և վազեց գլխարկի ետևից: Գլխարկը ազոտաթթվով ջրափոսն էր ընկել և այնտեղ քայքայվել: 4. Իսկ խուլիգաններն այդ ընթացքում հափշտակեցին մագնիսը և անհետացան: 5. Ջութակահարը տուն դարձավ առանց  վերարկուի և գլխարկի, քանի որ գլխարկը ազոտաթթվի մեջ քայքայվել էր, և ջութակահարը իր գլխարկի կորստից վշտացած, վերարկուն մոռացավ տրամվայում: 6. Այդ տրամվայի կոնդուկտորը տարավ վերարկուն հնոտիաշուկա և փոխանակեց այն թթվասերի, կորկոտի և լոլիկի հետ: 7. Կոնդուկտորի աները լոլիկից գերհագեցավ ու մեռավ: Կոնդուկտորի աներոջ դին դրեցին դիարան, բայց հետո այն շփոթեցին և կոնդուկտորի աներոջ փոխարեն թաղեցին ինչ-որ պառավի: 8. Պառավի գերեզմանի վրա սպիտակ սյուն դրեցին` Անտոն Սերգեևիչ Կոնդրատև մակագրությամբ: 9. Տասնմեկ տարի անց այդ սյունը որդերը կրծոտեցին և այն ընկավ: Իսկ գերեզմանոցի պահակը սղոցեց այդ սյունը 4 մասի և վառեց այն իր սալօջախում: Իսկ գերեզմանոցի պահակի կինը այդ կրակի վրա ծաղկակաղամբից ապուր պատրաստեց: 10. Բայց, երբ ապուրն արդեն պատրաստ էր, պատից ժամացույցն ընկավ հենց այդ ապուրով ամանի մեջ: Ժամացույցն ապուրից հանեցին, բայց ժամացույցի մեջ փայտոջիլներ կային և հիմա նրանք ապուրի մեջ հայտնվեցին: Ապուրը տվեցին մուրացիկ Տիմոֆեյին: 11. Մուրացիկ Տիմոֆեյը կերավ փայտոջիլներով ապուրը և պատմեց աղքատ Նիկոլային գերեզմանոցի պահակի բարության մասին: 12. Հաջորդ օրը աղքատ Նիկոլայը եկավ գերեզմանոցի պահակի մոտ և սկսեց ողորմություն խնդրել: Բայց գերեզմանոցի պահակը ոչինչ չտվեց աղքատ Նիկոլային և վռնդեց նրան: 13. Մուրացիկ Նիկոլայը շատ զայրացավ և վառեց գերեզմանոցի պահակի տունը: 14. Կրակը տնից անցավ եկեղեցի և եկեղեցին այրվեց: 15. Երկարաձիգ քննություն գնաց, բայց հրդեհի պատճառը պարզել չհաջողվեց: 16. Այն տեղում, ուր եկեղեցին էր, ակումբ սարքեցին, և ակումբի բացման օրը կազմակերպեցին համերգ, որում հանդես եկավ ջութակահարը, ով 14 տարի դրանից առաջ կորցրել էր իր վերարկուն: 17. Իսկ ունկնդիրների մեջ նստած էր որդին այդ խուլիգաններից մեկի, ովքեր 14 տարի առաջ թռցրել էին այդ ջութակահարի գլխարկը: 18. Այդ համերգից հետո նրանք տուն գնացին նույն տրամվայով: Սակայն նրանց ետևից եկող տրամվայում վագոնավարը հենց նույն կոնդուկտորն էր, ով մի ժամանակ հնոտիաշուկայում ծախել էր ջութակահարի վերարկուն: 19. Եվ ահա նրանք ընթանում են ուշ երեկոյան քաղաքով. առջևից` ջութակահարն ու խուլիգանի որդին, և նրանց հետևից` վագոնավարը` երբեմնի կոնդուկտորը: 20. Նրանք գնում են և չգիտեն, թե ինչ կապ կա իրենց միջև և չեն իմանա այդ մինչ ի մահ:

Հ.Գ. Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք: Չնայած` ինչի՞ մասին է խոսքը, չէ որ դուք ստիպեցիք անել այս գրառումը: Գնամ. բաստուրմեն սառավ:

Advertisements

One thought on “Խարմսիզմ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s