Yeah,
You’re great with words,
Drew too,
And the other guy (I forgot which one)
But
Nothing beats a Jet2 holiday…
Yeah,
You’re great with words,
Drew too,
And the other guy (I forgot which one)
But
Nothing beats a Jet2 holiday…
Xenu was traveling
When he smelled
The best bitch of the island:
Sappho of Lesbos.
He jumped off the ship
Leaving behind a ball,
Just one.
“…Who wrongs you,
Sappho?”.
Xenu thought
MMM, what a
Crocodile
You leaned towards me
Behind the cars
While your kids were sitting in the back seat
While my kids were sitting
While our kids were
Drying
Up,
Syuzeee!!!
I don’t write when I’m good
Or bad
I write when I’m fuckin
Great.
The verb.
It’s true
cause it’s
Funny
When I was 4, 8 or 14
(I never met someone that age)
I saw 3 smoked fish
Hanging on the fence.
I told myself to remember that scene
Forever: and I do. Why?
I don’t fuckin know.
Also
I kissed the girl.
Հույսս՝ թրիքապատ մի սար,
Ուր պիտի փարթամ ծաղիկներ բուսնեն։
Նրանը՝ փարթամ ծաղիկ լինելու պատրանք,
Այնինչ գտնվում է տավարի հաստ աղիքում։


Ինչպես ճաքեց, չզլացավ,
Ինչպե՞ս, որ, է։
Խառնեց գդալը, գռռռ։
Երբ ե՞րբ, որ ո՞ր, ի գտածո
Իր մեջ գտավ, սակավագին։
Եւ ջուր, հրատ. զի կոկոբի
Քորեց գլուխ զավեշտալի,
Ղժժաց աննպատակ, անարդյունք, անարցունք, անհարս, անհաս, չպատասխան։
Տեսա անկյուն անգլերենով։ Չաղ էր։
Ու վարդեր, որ կանաչի հակառակն էին։
Տրորեցի անծանոթի համբույրը ֆիլտրի վրայի. փրկեցի աշխարհը։
Վառեցի, տաքացավ, անջատեցի. սիրուն էր. փողին մուննաթ։
Գնամ, չգամ, չգա՞մ։ Կեր։

I’m a great artist:
I paint terrifying pictures on a violin
put love, where it doesn’t belong to,
long stories of a simple incident I film,
I handle my devils carefully.
I read unreadable things and tell it to you,
I’m a storyteller with a horrible accent,
You might not get me, I don’t get me too,
I’m an oriental from the Occident.
I put my statue higher than Pushkin,
I sound better than Skrillex
I put my foot in Putin,
I’m Tinto Brass playing with your ex
I’m a great artist:
I’m just not dead yet.

_ հ իյեւլ ո ւյ կռտդ բբսկ
_ Հը՞
_յյկդի յյսկօօխխ ւյկսւ
_Բա՞ն ես ասում, ապե
_ հի 6& յնս 00)-
_Իմա՞ստը
Էն, որ ես չբադեր եմ նկարում
Կիկիի պես. շարունակ, անկանգառ։
Ես ու Ռաֆոն լակում էինք ու Չարենց արտասանում
Երբ գերազանցիկ Սասունը հետս գռազ եկավ,
Որ քննական շրջանում ինձնից շատ բալեր կհավաքի. պարտվեց։
Ես վաղվադ հիշողությունն եմ՝ աղոտ, կարամելապատ,
Իսկ փոքր էի այսօր առավոտյան։
Ես քո վախն եմ շարում տողերիս արանքում,
Որոնցից դու էլ գլուխ չես հանում.
Բայց հո կպչուն չե՜ն։
Ոտս խերով էր նախկիններից սրտում.
Հիմա բոլորը երեխաներ ունեն, բացի չորսից։
Կուրսեցի Սասունը լուրջ տղու կոստյում էր հագել,
Երբ ես քարշ էի գալիս թատրոնների այգիներում, իմ կիսագաղտնի սերերի հետ,
Ովքեր (ով) սահում էր բարդու սերմերի միջով։
_ Է , հետո՞,_ կհարցնես
_ Հետոն Պետոն կասի

Ոտներս օվկիանի ավազին, հոտոտում եմ փոշին մեր բակի,
Ուր իննսունհինգ թվին մեր շենքի տակի խանութպանը
Մետաղե ցանկապատի վրա չորացնում էր ձկներ։
Հորեղբայրս , երևի, նրան պարտք էր քսաներեք դրամ, հիսունութը լումա․
դա վաղուց էր․ մի քանիսն էլ ինձ գարուն էին պարտք։
Էդ հողի համար մի անգամ արյուն թափեցի, երբ ինը տարեկանում
Մուկուչն ինձ պատահաբար հրեց բռնոցի խաղալիս։
Ավելի ուշ մտածեցի․ « Կոխեմ էդ հողը, որ արյունով է սնվում»․
Հայրս մի ղարաբաղցի ոզնի էր բերել։ Ո՞ւր կորան դրա սերունդները։
Ոզնուն շատ պե՞տք էր՝ ով կկառուցի խրամատ՝ իր բնի վրա։
Ի՞նչ էինք ուտում՝ օձի գլուխ, կարդում՝ Ռուբեն։
Տասնմեկ տարեկանում ինձ նույնիսկ չասեցին, որ կարող եմ
Ընկերներիս պես մտնել մեր արվեստի դպրոցի ընտրատեղամաս
Ու անծանոթ կիսամեռ տատիկի անձնագրով քվեարկել Ռոբին։
Հին ընկերներս ինձ կրկին չդիմեցին, երբ արդեն տասվեց էի։
Երկուհազար յոթ֊ութին զբոսնեցի փողոցներով,
Չգոռացի Լևոն․ հիշում էի, որ ձմեռ էր գալիս, մարդիկ սապոգ չունեին․․․
Սասուն էլ չգոռացի․ Հրազդանի արևի ժամացույցի վրայի բիձուկը
Պատանեկությանս բոբոներից էր։
Դե Նիկոլն էլ չհասկացվող ագենտ էր։
Գրին քարտ շահելս բացառեց քաղհալածյալ լինելուս ձգտումը։
Սյամը Բոռիկին, Ֆնդոյին ու Ղազին տրվել էր մակաՌով։
Կարմիր կակաչները․․․ « Կոխեմ էդ հողը, որ արյունով է սնվում»։
Բիր, իքի, ուչ, դորթ, բեշ ․․․ գյաբու՞․․․ գյաբուլդա ապեր, գյաբուլդա ախպերս,
Գյաբուլդա բարեկամս․ եկ, մեր հայրերին հակառակ, ԱԿ֊ով չզրուցենք,
Ծով գնանք՝ չարյան, մեր կանաչ֊կապույտ֊երկնագույն֊այլադավան բարեկամների հետ գոչենք․
« Գարեգինս ուտեք, մոլլե՛ք, դուք միայն արյուն եք լավ ծծում»։
Մենք նույնն ենք՝ անհայրենիք, և եթե նույն բանն էլ ուտենք,
Նույնը կլինի նաև մեր
Քաքը