Օր 1
Բուենոս դիաս, ամիգոս, ես էլ ասի` եկել եմ Ամերիկա, կարող ա ես ամերիկացիները ինձ հոշոտեն, էն էլ դու մի ասա, ըստե սաղ մեքսիկ են: Մուի բուենո:
Օր 2
Արա չէ, երեկ որ գրել էի` ստե սաղ մեքսիկ են, սխալ էի գրել. ստեղ սաղ կամ մեքսիկ են, կամ` հայ.
Օր 3
Արա նո, աքի (ստե) սաղ հայ են
Օր 4
Ես հայ եմ
Օր 5
Պարզել և թարգմանել, թե ինչ է նշանակում` մամատ ….մ : Ինձ հաճախ են այդպես կանչում: Օրինակ` Խուան, մամատ ….մ, ո՞նց ես: Ինձ թվում է` այստեղ մամա բառը կա, այ թե ….մը ինչ է նշանակում, պետք է պարզել:
Օր 6
Էս հայերը թրաշը ինչ շուտ ա գալի արյաա: Ու վեշնի կիրակնօրյա թրաշ ա: Երնեկ իրանց:
Օր 6
Չիկիտա, մամասիտա, էս հայ կանայք ինչ լավն են: Ինչքան հայ տղամարդիկ վատն են, ուղիղ էտքաՄ հայ կանայք լավն են, մուահ!!!
Օր 7
Օր 8
Երեկվանից բան չեմ հիշում: Երեկ աշխատավարձ ստանալու օրն էր: Աշխատավարձս ո՞ւր ա:
Օր 9
Պորկե՞, ախպեր, կբացատրես` Պորկե՞ ենք մենք սենց վատ ապրում:
Օր 10
Պարզել, թե ինչ նմանություն կա իմ ու լոբու միջև, և ինչ ու հայեր մամատ ….մից հետո ասում` այ լոբի: Նո սե, Նո սե:
Օր 11
Յո նո աբլօ առմենիանո, սենյոռ, նո էնթիենդո (հայերեն չեմ խոսում, չեմ հասկանում), սենյոռ, պոռ ֆավոռ, ախպոր պես, վերջապես կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում էտ մամատ ….մը:
Օր 12
Յո աբլո ի էնթիենդո առմենիանո ուն պօկօ (ես մի քիչ խոսում և հասկանում եմ հայերեն ): Մամատ ….մ — նշանակում է` մի ամիգօ` ընգերս:
Օր 13
էսօր հավայի տեղը ծեծ կերա: մտա հայկական ֆաստ ֆուդի տեղ, մոտեցա վաճառողին , ու իմ իմացած հայերոնով ասեցի` Արմեն, ԸնԳերս, մի հատ շաուրմա կփաթաթե՞ս: Ինքն էլ ասեց` բա իհարկե, մամատ …մ:
Օր 14
Էհ, Վիվա Լա Մեքսիկա: Ես թողեցի ազատությունս սեփական երկրում ու հայտնվեցի էս անտեր տեղը …Վիվա Լա Մեքսիկա!!!
Օր 15
Հայերեն սովորածս վերջին արտահայտությունը` Զիլինա, Զիլինա, Հոպ Զիլինա, Զիլինա:
Օր 16
Ճգնակեցության Նպատակը։— Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։
7 տարի անց
7 տարի առաջ կարդացի Նիցշեյի վերը նշված տողերը: Մինչև հիմա մտածում եմ: Ու մտածում եմ: Ու էլի մտածում եմ: Շատ երկար եմ մտածում: ՈՒՌԱԱԱ~, Ես մտածո~ւմ եմ!!!
7 տարի 1 օր անց
7 տարի 2 օր անց
Բուենոս դիաս, Բուենոս տառդես, ի նա վսյակիյ սլուչիյ, բուենոս նոչես: հաստա լա վիստա!!!
es amboxj patmutyan mej indz dur ekaw meqsiki chsternu en usic qcats sharf @, bayc chem haskanum amarwa kesin xiya sharfoe ?
թենց ա պետք