Ժպիտիդ վրա խաշխաշի սերմնացան կուզեի,
Կուզեի, որ մեր սերը լիներ անբարո.
Դեմքիդ խաշխաշի դաշտեր կաճեին,
Իսկ ատամներիդ արանքից կժպտային
Հին սերերիդ երեխաները:
Թող որ տառակուլները իմաստ փնտրեն
Բառերս մեջ
Էս բառերն ինձ համար են,
Միայն ինձ.
Թող որ տառակուլները
Բոլորիս կոչեն` անբարո`
Իրենք իսկ քնելով
Մատները ոտքերի արանքում:
Թող որ բառերես իրար գլխի հավաքվեն
Անկանոն, ծուռ ու փուչ,
Ինչպես որ միտքն է թռչում շագանակագույնից մինչև գարշաբույր,
Սիրույց մինչև արաբ երեխաների կողմից քարկոծվող իսրաելական տանկը:
Մեր սերն ազատ է:
Մատներն հասնում են նպատակակետին:
Ու թող ոչ ոք չասի,որ Լցվելուց չի սիրում
Զուգընկերոջ մատների ներկայությունը սեփական բերանում:
Իսկ վերմակն էլ վրաներս ենք քաշում
Ոչ թե Աստծո հայացքից թաքնվելու համար,
Այլ ուղղակի.
Ցուրտ է
Մատներն էլ ուսի վերջաբանն են:
Համբուրեմ ուսս,
Ատամնացավի փոխարեն մտածեմ
Ուղղագրության մասին
FU*K you!,тряпка! 🙂
Բայց աչքերը չռած քնելն ահավոր է:
Գրիչն աչքերիդ առաջ ներկում է դատարկ միտքդ:
Պետրոսի բանալիներն էլ բացում են
Նախընտրածդ հասարակաց տան դարպասներն ու
Քեզ փղձկում նրա երեսի դաշտերին`
Ում ատամների արանքից ժպտում են հին սերերի երեխաները: