քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։
ՄԱՏԹԷՈՍ 25:29
Իրականում ամեն ինչ բավական հեշտ է: Այնքան հեշտ, որ մեզանից ոչ ոք (գրեթե) չի էլ պատկերացնում:
Եվ խոսք ամենևին էլ չի գնում խնայելու մասին, խոսք չկա այլևայլ մեթոդներ օգտագործել: Նույնիսկ պետք չէ կարդալ Նապոլեոն Հիլլի գրքերը (չխառնել այ էս Նապոլեոնի հետ):
Այստեղ անպիտան են տնտեսագիտությունը, հաշվապահությունը etc.
Այս նոր մեթոդը ընկղմված է ընդամենը մեկ նախադասության մեջ: Պատկերացնո՞ւմ եք, այսքան ժամանակ դուք կույր եք եղել, իսկ հիմա, ընդամենը մեկ ձևակերպումը կփոխի ձեր կյանք: Ընդամենը տասը քայլ դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՓՈՂ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ: Մեթոդը մշակվել է դարերի ընթացքում, այն անցել է պատմության բովով, դիմացել ցանկացած փորձարկումներին: Դրա մասին գիտեն միայն աշխարհի տերերը` ամենահարուստ ու զորեղ մարդիկ, և շատ շուտով դրա մասին կիմանաք նաև դուք:
Հենց սկզբից էլ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի լինելու
Լավ, ձեր համբերությունը չչարաշահելու համար բացում եմ այդ ճշմատտությունը
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՐԹՈՎ ԽԱԽՏԵԼ ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
Այսքան բան, ընդամենը…
Ու պետք է սկսել ամենահաճելիից` շնությունից…
Իմացե’ք, ՆՐԱՆՔ (գիտեք էլի` ով` ԻՐԱՆՔ) չեն ուզում, որ մենք իմանանք սրա մասին
Հ.Գ. Մեթոդը ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս :Ճ
amena karewor @chasecir, petqa gaxtni gortsel, wor polit chlnel, .. ha mekel angleren tarerow em grum wor uxagrakan sxalners chzgacwen ))
քո առաջարկը ,գաղտնիության վերաբերյան, ուժեղ ա, կարելի ա հարուստներին առաջարկել ;Պ
moraca harcnem, wor xaxtenq , merneluc heto werewnerum du teres ))?
տեր ըլլալով տեր չեմ :Ճ