Փոսը

*

*                       *

Հիմա ես փոսի մեջ եմ:

Ինձ թվում է, որ ինձ օգնող չի լինելու: Ես եմ ընկել այս փոսի մեջ, թե ինձ նետել են այստեղ, ինձ համար այդպես էլ հարցական մնաց:

Փոսը շատ նեղ է և չի թույլատրում ինձ կատարել որևէ շարժում: Ես այնքան նեղված եմ, որ չեմ կարողանում նեղվել իմ վիճակից: Գոնե բախտս բերել է, որ գլուխս նայում է վերև, իսկ փոսը ծածկված չէ կափարիչով:

Ճիշտն ասած բախտս շատ բաներում է բերել. հարազատներս առողջ ու երջանիկ են, միայն պապս անցած տարի հեռացավ կյանքից: Կարելի է ասել, որ իր բախտն էլ բացվեց. ո՞վ գիտե: Շրջապատի կողմից սիրված ու հարգված եմ:

Այստեղ` Կովկասի լեռներում, ինձ բավական լավ եմ զգացել: Լեռները միշտ նեցուկ են եղել, բարձրացրել են ինքնավստահությունս:

Բայց ո՞ւր եմ ես հիմա: Ինչպես տեսնում ես, ինչպես տեսնում եմ, ես հիմա փոսում եմ, որից չկա ելք:

Արդեն երկար ժամանակ է, որ փոսի պատերն ու մաշկս ձուլվել են իրար: Ես ձուլվում եմ փոսին: Այս կույր խլուրդն իր բույնն արդեն սկսել է փորել իմ օրգանիզմում:

Երանի՜ խլուրդ լինեի, լինեի կույր, որ չտեսնեի երկինքը, որ փոսից վերև է, և երջանիկ լինեի փոսի մեջ: Այստեղ կլիներ իմ բույնը, այստեղ ինձ հրաշալի կզգայի: Բայց ես խլուրդ չե՛մ, ու կո՛ւյր չեմ: Այդ դեպքում ի՞նչ եմ ես, կամ ո՞վ եմ ես: Տվյալ պայմաներում հաստատ է, որ ես փոսի ամենաշարժուն օրգանն եմ:

Հիշողությունս հուշում է նաև, որ ես նախ և առաջ մարդ եմ: Ես ստեղծվել եմ հողից և դեպի հողն էլ պիտի վերադառնամ: Այդպես ՆԱ է հրամայել:

Մի րոպե. ես հիմա փոսում եմ, ճի՞շտ է: Ու եթե կամաց-կամաց ձուլվում եմ փոսին, հետևաբար դառնում եմ հող: Բայց իմ ժամանակը դեռ չի եկել: Իմ հարազատներն ու շրջապատը դեռ իմ կողքին են: Կովկասի լեռները դեռ կանգուն են: ու ինչո՞ւ եմ փոսի մեջ. չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ …

Լավ է` գետնին չեմ կարողանում նայել:

Մեր դարի ութսունական թվականներին սովետական գիտնականները երկրի ընդերքը ուսումնասիրելու համար փորեցին տասներկու կիլոմետր երկարությամբ, երկրին ուղղահայաց փոս: Այստեղ իջեցրեցին ձայնագրիչը, որպեսզի ձայնագրեն ընդերքում տեղի ունեցող ռեակցիաների, շարժումների ձայները: Ձայնագրությունը լսելուց հետո սովետական աթեիստ գիտնականները հայտարարեցին, որ եթե նույնիսկ նրանք չեն հավատում Աստծուն և դրախտի գոյությանը, բայց դժոխքի գոյության ապացույցներ նրանք ունեն: Ձայնագրության մեջ լսվում էր լաց ու ճիչ:

Էլի եմ ասում` լավ է, որ չեմ կարողանում ներքև նայել, որտեղ միգուցե գեհենն է:

Այս ընթացքում ես` արևապաշտս, փոխեցի կրոնս:

Երկա՜ր նայում էի վերև ու չէի նկատում, որ արևն անցողիկ է: Եվ անցողիկ են բոլոր երկնային մարմինները: Անցողիկ է նաև երկիրն ու ամեն երկրայինը: Հավերժ է միայն երկինքը: Դու հավերժ ես` ի՛մ հավատ:

Այդ հավատով էլ ուսում եմ դեւրս գալ փոսից: Շա՜տ մնացի այստեղ: Գոնե փոսիս մոտով անցնող-դարձող լիներ, գոնե չնկատելով ինձ` թքեր փոսի մեջ: Գոնե այդպես կլինեի ինչ-որ բանի համար կարևոր: Կարևոր` ոչնչի համար:

Դուրս եմ ուզում ագալ փոսից. երկա՜ր մնացի:

Հիշում եմ, որ այնտեղ` երկնքի հաստատության վրա նստած է ՆԱ, որն ինձ ստեղծեց հենս այս փոսից: Չեմ հիշում նրա դիմապատկերը: Ոչ ոք ոգի չէր առել` պատկերելու նրան: Հիշում եմ, որ մանրանկարներում եմ միայն նկատել նրա պատկերը, ավելի ճիշտ պատկերի չնչին մասը` Սուրբ աջը: ՆԱ բոլորիս ցույց է տալիս իր աջը, բոլորիս ուղորդում դրանով, օծում, օրհնում, ինչու չէ նաև հրամայում նետվել դեպի փոսը:

Քանի որ ես շատ եմ ուզում դուրս գալ այս փոսից, ես չեմ գտնում այլ տարբերակ, քան աղոթել նրան, աղերսել դուրս բերել փոսից:

Ու ՆԱ կանչում է ինձ: Բայց ոչ իր մոտ: Իր մոտ գնալու համար ես դեռ բավական ժամանակ ունեմ: Ես երկիր եմ դուրս գալու, այն երկիրը, որի սիրում եմ և որն անցողիկ է:

Ես դուրս եմ գալիս փոսից:

*

*                       *

Անունս Ադոնայ է:

Չեմ հիշում, թե երբ եմ ծնվել: Համենայն դեպս ոչ մի փաստաթուղթ, կամ որևիցե վկա չկա, որ հաստատի ծնունդս: Միգուցե ես չեմ էլ ծնվել. չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ …

Կյանքն ին հանդեպ դաժան է եղել: Ես որբ եմ:

Չեմ հիշում ո՛չ մանկությունս, ո՛չ էլ երիտասարդությունս: Ես միշտ ծեր եմ եղել: Հիշում եմ, որ միայնակությունից հոգնելով“ վեց օրում ստեղծեցի այն ամենը, որ գոյություն ունի: Իսկ յոթերորդ օրը նստեցի երկնքի հաստատության վրա, և երկրի ջրերը եղան ինձ պատվանդան:

Չեմ ունեցել մանկություն, բայց մանկական խաղերը միշտ էլ ձգել են: Կյանքումս աշխատել եմ վեցը օր, և աշխատանքային գլուխգործոցս խնդրեմ` հողողեն մի արարած: Սրանք բավական բազմացել են և երկար ժամանակ է` զվարճացնում են ինձ: Իսկ վերջում, չարաճճի երեխայի պես, այս հողեղենների մի մասին ես կքառատեմ, մեծ մասին կվառեմ, իսկ քչերին, ովքեր ինձ լավ ծառա եղան և սիրեցի նրանց, կթողնեմ հավերժ ապրելու, բայց ուշադրություն էլ չեմ դարձնի, ինչպես վարվում են բոլորն իրենց մանկության խաղալիքների հետ: Լավ եմ մտածել, չէ՞:

Բայց ԵՍ տխուր եմ: Ես որբ եմ և ծնվել եմ ծեր: ԵՍ էլ եմ ուզում լինել կարևոր:

Ասում են, իբր Կովկասն աշխարհի կենտրոնն է: ԵՍ դնում եմ ակնոցս և տեսնում եմ մի փոս, այդտեղ` Կովկասի լեռներում: Փոսում մի խեղճ էակ կա, որ երկար ժամանակ է` կանչում էր ինձ: Ախր, որդի՛ս, ասացի չէ՞` ծեր եմ, հետևաբար ունեմ լսողության խնդիրներ:

Շատ լավ է` կանչում ես ինձ: ԵՍ` որբս, քեզ պիտանի եղա: Խնդրում եմ` սիրի՛ր ինձ և ների՛ր, որ քեզ նետել եմ փոսը: Ինձ մոտ էլ է պատահում:

Տեսնո՞ւմ ես աջս: Կարող ես բռնել դրանից և դուրս գալ փոսից: Բայց դրանից հետո պիտի երջանիկ լինես, որ ինձ` որբիս, լինես հաճելի:

ԵՍ` Ադոնայս, քեզ դուրս եմ բերում փոսից :

իրանա-դեմք

irana-demq

Արցունքս չորացավ կոկորդումդ.

Դարդս տվեցի քեզ

Ու սրբատաշ մաշկիդ փորագրեցի

Ամենակարողի պատկերը:

Ինչպես նեղացած շալվարն է

Ձգում որովայնը,

Անպես էլ արցունքս

Խեղդում է կոկորդդ:

Դու ինձնից երբեք էլ երեխա

Չե՛ս ունենա:

Միայն հոգիդ կհղիանա

Ու ուղեղումդ կծնի մի բույլ երեխա:

(Ուրոբորոսի) Սեփական մարմինը կուլ տվող օձի պես

Կուլ կտամ սիրտդ:

Որդերի ու ճանճերի զոհ դարձած հոգիս

Կհռհռա երջանկության վրա:

Պորտիդ տակ կնկարեմ ժպիտ

Որ ԴՈՒ էլ՝

ԻՐԱՆԱ-ԴԵՄՔՈՎդ

Կծիծաղես աշխարհի վրա:

Կրծք-աչքերիդ մեջ նայելիս

Աշխարհի բոլոր որցերը կզոմբիանան`

Այնտեղ գտնելով հերթական սերիալի

Դատարկությունը:

Քեզ նախանձող օրիորդները

Կերազեն

Դիպուկ հարված տալ՝

Պորտա-քթիդ

Իսկ ԴՈՒ,

Ջախջախված ու դատարկ դեմքով,

Էլի կժպտաս`

Ինչպես որ պատվիրել էի:

Տեսնես ինչո՞ւ է

Դեմքդ իջնում վար`

Գլխից մինչև իրան,

Իրանից … Թուրքիա՞

ՍիՌՌածիս

sirraharvac

Ժպիտիդ վրա խաշխաշի սերմնացան կուզեի,

Կուզեի, որ մեր սերը լիներ անբարո.

Դեմքիդ խաշխաշի դաշտեր կաճեին,

Իսկ ատամներիդ արանքից կժպտային

Հին սերերիդ երեխաները:

Թող որ տառակուլները իմաստ փնտրեն

Բառերս մեջ

Էս բառերն ինձ համար են,

Միայն ինձ.

Թող որ տառակուլները

Բոլորիս կոչեն` անբարո`

Իրենք իսկ քնելով

Մատները ոտքերի արանքում:

Թող որ բառերես իրար գլխի հավաքվեն

Անկանոն, ծուռ ու փուչ,

Ինչպես որ միտքն է թռչում շագանակագույնից մինչև գարշաբույր,

Սիրույց մինչև արաբ երեխաների կողմից քարկոծվող իսրաելական տանկը:

Մեր սերն ազատ է:

Մատներն հասնում են նպատակակետին:

Ու թող ոչ ոք չասի,որ Լցվելուց չի սիրում

Զուգընկերոջ մատների ներկայությունը սեփական բերանում:

Իսկ վերմակն էլ վրաներս ենք քաշում

Ոչ թե Աստծո հայացքից թաքնվելու համար,

Այլ ուղղակի.

Ցուրտ է

Մատներն էլ ուսի վերջաբանն են:

Համբուրեմ ուսս,

Ատամնացավի փոխարեն մտածեմ

Ուղղագրության մասին

FU*K you!,тряпка! 🙂

Բայց աչքերը չռած քնելն ահավոր է:

Գրիչն աչքերիդ առաջ ներկում է դատարկ միտքդ:

Պետրոսի բանալիներն էլ բացում են

Նախընտրածդ հասարակաց տան դարպասներն ու

Քեզ փղձկում նրա երեսի դաշտերին`

Ում ատամների արանքից ժպտում են հին սերերի երեխաները: