Category: Խառը — Մառը

  • Հանուն պոեզիայի

    Poetry-writing

    “I’m not confused. I’m just well mixed.”
    ― Robert Frost

    Բջիջս ձուլեցի քոնին,

    հետո ճտալեն պոկեցի այն,

    որ պոկման զրնգոցից

    երաժշտություն գրեմ:

     

     

    _Ցինի՛կ,_ չասացիր:

     

     

    Ինքս ինձ սվաղեցի հանրային ասֆալտին,

    համայնքը քայլեց վրայովս,

    ես էլ իրենց ոտնատակերին տողեր շարեցի,

    սիրո՜ւն, սիրո՜ւն,

    որ երբեք չկարդան:

    (մարմնիդ տողեր շարելը ավելի զորավոր էր):

     

     

    Շրջապատիս նույնաձև համազգեստ հագցրեցի՝

    գորշ ու հասարակ.

     

    իմ համազգեստն էլ էր նույնը,

    բայց մեջս գույներ էին բլթբլթում՝

    այն, որ եռացրիր:

     

     

    Արդարացումներ փնտրեցի, մեր բաժանման համար,

    ու <<հանուն պոեզիա>>յից բացի,

    ոչինչ չգտա.

    դու էլ վրաս

    հանրային կարիքների համար զոհվածի պիտակը դրեցիր.

    չընդդիմացա:

     

    Ես թռիչքուղիդ պատրաստեցի,

    մի քանի փորձնական թռիչքներ արեցի,

    տեխզննումն էլ անցկացնելուց հետո,

    թույլատրեցի թռիչքդ.

    _Ո՞վ քեզ իրավունք տվեց,_ ասացիր:

     

     

    Հիմա ինձնից էլ լավ

    տողեր ես շարում:

     

     

    Սիրտդ, որ գլխիցդ մեծ էր,

    իմաստությունդ էլ՝ գրոտեսկորեն անհամաչափ,

    սփռեցիր հանրության առաջ, թե՝

    Ահա ես՝ գունավորս,

    ու ես ձեզ կուտեմ:

     

     

    Իրականությունն էլ այն չէ,

    որ համայնքը ինձ կերավ.

    ես ինքս արեցի.

    ինչպես որ ամեն մեկս շինեցինք մեր աշխարհը,

    հետո այն կաթսա սարքեցինք,

    ու գդալներս վերցրած հարձակվեցինք մեր շինած աշխարհների վրա,

    որ խառնենք.

    դու էլ իմ կաթսա-աշխարհի վրա համեմունք ավելացրիր, որ անուշ բուրի:

    (էն աշխարհի, որ ամենքիս ականջների արանքում է):

    Խառը,

    խառը գդալներ:

     

     

    Լիզեցի համանքի ոտնատակերի տողերս՝ սիրո՜ւն, սիրո՜ւն:

    (մարմնիդ տողեր շարելը ավելի զորավոր էր):

     

     

    _Ավանա՛կ,_ ասացիր.

    չընդդիմացա:

  • Գնդասեղ

    in absentia luci, tenebrae vincunt

    Էրնեկ ես անո՛ր կու տամ,
    որ առեր իւր եարն է փախեր…

    Ն. Քուչակ

    Ես մետաղե մի մարդուկ շինեցի

    ու անունն էլ դրեցի` Երջանկություն:

    Հարցրեցի սալվադորցի ընկերոջս`

    Ի՞նչ կանեիր Երջանկություն անունով մետաղե մարդուկի հետ,

    ասաց, որ անունը կփոխեր` Խենթություն:

    Էլի չհասկացված լինելու տանջանք:

    Ես վերցնում եմ արարածս,

    սեղմում կրծքիս,

    եռակցում,

    որ նա միշտ մնա

    կրծքիցս կախ:

    Բայց այդ<<միշտը>> միշտ երկար չի տևում:

    Ես մաշկս քերթելով պոկում եմ նրան մարմնիցս,

    արնոտած մետաղե մարդուկը մոտեցնում քթիս,

    որ Երջանության հոտն առնեմ:

    Հետո աչքերս էլ են արնով շաղախվում,

    ու հետաքրքրասեր մանչուկի պես սկսում եմ փորփրել,

    թե ի՞նչ կա իմ նոր խաղալիք-ընկերոջ մեջ:

    Սկզբում պոկում եմ մարդուկի աջ ոտքը,

    ու հող է թափվում`

    ինձ սնող հողը:

    Հետո պոկում եմ ձախը,

    և ջուր է թափվում:

    Աջ ձեռքից կրակ է հոսում,

    ձախից էլ՝

    քամի սառնորակ:

    Հետո գլուխն եմ պոկում,

    որ մահը լիարժեք լինի,

    ու գլխից տառեր են հոսում,

    բառեր`

    հրեշտակային լեզուներով.

    խառն է, Երջանկության գլուխը խառն է.

    բռռա՜հ,

    սռռա՜հ,

    կոնկյուտո՛ն սիլիուս,

    ասպե՜ր կիտիլիուս,

    սռռա՜հ,

    սռռա՜հ,

    սռռա՜հ,

    սռռա՜հ.

    շազա՛մ:

    Պատրաստվում էի  իրանը նետել,

    քանզի անգլուխ էր ու անպետք,

    բայց կանգ առա:

    Սկզբում քչփորեցի փորը.

    ճիչեր թափվեցին,

    հաճույքներ` արած ու չարած:

    Երջանկություն անունով մարդուկս անսեռ էր,

    այդ կողմերում քչփորելու բան չկար. դատարկ էր:

    Հետո ձեռքս առա Երջանկության թոքերը.

    այն թունդ ծխողի թոքերի պես սև էր ու ժանգոտ:

    Ես տաշեցի այն, յուղապատեցի, ու տեղադրեցի նույն տեղում`

    որպես կարևորագույն օրգան:

    Երբ ողնաշարն էի առանձնացնում,

    լյարդը նույնպես դուրս ընկավ,

    իր պատռվածքից դուրս թքեց այն ամեն աղտն ու ախտը,

    որ չէր կարողանում ֆիլտրել.

    և նույնիսկ

    աստծուն:

    Ահա և հասա սրտին:

    Մութ էր, այդ կողմերում մութ էր` դատարկության չափ:

    Ես գտա այնտեղ

    աղջիկ-փայտիկին.

    նա գամվել ու պոկ չէր գալիս:

    Ես շոյեցի նրան, համբուրեցի,

    ու խաբելով դուրս հանեցի Երջանկության սրտից:

    _ Այ հիմա դու ոչ մեկին պետք չես,_ ասացի

    ու աղբաման նետեցի

    շինածս

    Երջանկություն անունով

    մետաղ-մարդուկին:

    Ինչ-որ մեկը գտավ իմ աղջիկ-փայտիկին,

    նորոգեց ու տեղադրեց ավելի ապահով վայրում:

    Ափիս է մետաղ-մարդուկի ոտքերի հողն ու ջուրը,

    ձեռների կրակն ու քամին,

    Էլի տառեր ու բառեր են հոսում բերանիցս,

    Բայց կրծքիս դեռ դաճված է

    Մետաղ-մարդուկի առանձնացումից առաջացած

    դատարկությունը`

    ճիշտ աղջիկ-փայտիկի չափով:

    Ես մի մետաղե գնդասեղ վերցրեցի,

    ու լցրեցի կրծքիս դաջվածքը,

    որ դատարկ էր`

    ճիշտ աղջիկ-փայտիկի չափով:

    սռռա՜հ,

    սռռա՜հ,

    սռռա՜հ,

    սռռա՜հ,

    շազա՛մ:

  • Մի օր էլ

    Mors Tua Vita Mea

    Մի օր էլ կարդուկեմ

    դիմակս,

    կլվանամ ծաղրածուական

    շրթներկս,

    կարտաշնչեմ

    միևնույն ուղղությամբ,

    ինչ դու,

    մեր հոգնածությունն էլ

    հանգիստ կծնի:

    Մի օր էլ կանգառ

    չի լինի.

    հաջորդ օրվա սահմանաբաժանը

    արևը կտա:

    Լուսինն էլ ուսերը թոթվելով՝

    կհեռանա.

    իր ժամանակը չէր.

    տիեզերական ձեռառնոցի:

    Ուղեղդ հենց հիմա

    ոչ մի բառ ծնելու

    ունակ չէ:

    Բայց կգա հաջորդ օրը,

    այգիներ կբուսնեն,

    հետո անապատներ,

    հետո քաղաքային շենքերի քարեր,

    էլեկտրասյուներ,

    որմնանկարներ:

    Մի օր էլ արագ կանցնի,

    հաջորդը՝ կլռվի կոկորդումդ,

    մյուսը կլողա քեզ հակառակ:

    Մի օր էլ խխունջի

    եղջյուրների պես՝

    սլացիկ

    ներս կքաշվես մեջդ,

    կյուղապատես հոգիդ,

    կօծես անուշահոտություններով:

    Մի օր էլ ես

    մարմին չեմ երգի,

    հաջորդ օրը

    պրոլետարական քայլերգ

    կգրեմ,

    մյուս օրը կատեմ

    ամբոխը,

    հետո էլի գարուն,

    տրամադրություն՝

    ըստ եղանակի,

    ըստ ճոճման աստիճանի,

    ըստ քեզ,

    ըստ համենայնի:

    Մի օրը էլ շապիկս նույն հինը կլինի,

    հետո ժպիտս կփոխվի,

    մի օր նույնը չես լինի,

    մի օր՝ ես:

    Մի օր ես քո անցյալը կլինեմ,

    հաջորդ օրը դու՝ իմ ապագան:

    Հետո էլի օրեր կլինեն,

    հետո օրը ժամով չենք չափի, ոչ էլ

    արեգակով,

    ու ոչ էլ տարածությունը

    կլինի

    չափելի:

    Հետո շեղվելու

    ուրիշ բաներ

    ի հայտ կգան,

    բայց դա

    թող

    հաջորդ

    օրվան:

    Մի քանի օր

    բարդ կլինի,

    հաջորդները

    կծորան

    սառն աղբյուրի պես:

    Հետո ոչինչ չի լինի

    Օսլայած վերնաշապիկս

    կմնա աթոռին հենված,

    նորաձևությունն անցած շորերդ

    այրումը

    կնախընտրեն

    կախաղանից:

    Բայց դա շատ օրեր

    հետո:

    Հիմա՝

    էլեկտրասյուներ,

    որմնանկարներ,

    ճոճման միաձուլում,

    գդալներ,

    խառը,

    խառը գդալներ,

    մտածողի կուզիկություն,

    ճտման ձգվող վիզ,

    հունական բարոյականություն:

    Հետո էլի օրեր կգան,

    առանց ինձ ու քեզ:

    Հետո օրերն էլ կվերանան:

    Հետո ոչինչ չի լինի,

    հետո ոչինչ չի լինի,

    հետո ոչինչ չի լինի,

    հետո ոչինչ չի լինի:

    Մի օր էլ ուրիշ

    օրեր կգան,

    ուրիշ աչքեր,

    ուրիշ պրոլետարներ,

    ուրիշ տնտեսություն,

    ուրիշ

    էլեկտրասյուներ,

    որմնանկարներ:

    Մի օր էլ ամեն ինչ նույնը կլինի.

    ճիշտ այսօրվա պես:

     

  • Կկկոցես

    la-persistencia-de-la-memoria

    respice adspice prospice

    Անցյալդ ու ապագադ պայքարի են ելել,

    Հիմա, հիմա, հիմա,

    Հիմա, հիմա, հիմա:

     

    Անցյալդ էլ ավելի փոփոխական է,

    Քան՝ ապագադ.

    Հիմա:

     

    Թարթման պահն էլ մահվան ազդանշանն է.

    Հիմա, հիմա:

     

    Օղին էլ հալեցնում է անցյալս ակնթարթ առ ակնթարթ:

    Հիմա:

     

    Իմաստն էլ մագնիսոտվում է ներկային.

    Կառչել ու պոկ չի գալիս.

    Արա՛ դա:

     

    Ե՞րբ. երե՞կ, վա՞ղը, տասներկու տարեկան հասակո՞ւմ:

     

    Չեմ թարթի, արթուն կլինեմ, մինչ կկկոցես,

    Կթարթես ու կգծես անցյալի ու ապագայի ջրբաժանը:

    Ցավոք՝ ես կհաղթեմ այդ պայքարում,

    Չեմ տարանջատի անցյալն ու ապագան,

    Այլ կխառնեմ իրար՝

    Մի նոր տարածաժամանակաշրջան ստեղծելով:

     

    Դու կկկոցես, ես՝ չէ:

     

    Դու մեր սահմանը կգծես,

    Ես կթքեմ սահմանի վրա:

    Դու ուղղություն ցույց կտաս,

    Ես հակառակը կանեմ:

     

    Ու զկրտոցս էլ կծու բիբարից չէ,

    Այլ՝ մոռացել եմ աչքերս թարթել,

    Արթնացել ու չեմ հանգչում:

     

     

    Ներկան էլ փոփոխվեց,

    Հիմա, հիմա, հիմա, հիմա

    Հիմա, հիմար, հիմա, հիմա,

    Զկրտ, հիմա, հիմա,

    Թարթ, հիմա,

    Կկոց:

     

     

  • Պոեմ ինքնապայթեցման (69+)

    semel in anno licet insanire

    Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…

    Միսաք Մեծարենց

    … որ ունեք արյան տեղ -մեզ
    ու խլինք — խելքի փոխարեն.

    Եղիշե Չարենց

    Կռկռոցդ թմբկահարում է ականջներս,

    Դու անարյուն ես մեռնում:

    Բեեղզեբուղը դուրս է պրծել ափերիս ճաքերից,

    Ու մազերս անխնա պոկրտում:

    Ո՞ւր են ցուցամոլ էշերը,

    Աչքերս արյուն է տենչում:

    Ձախումս մի բութ իր,

    Ու ցրիվ գլուխ,

    Ինչ անճաշակությո՜ւն:

    Արդեն հիշել եմ մորդ, քույրերիդ,

    Քո հին սերերին, բարեկամներիդ,

    Ցեղակիցներիդ, քարտուղարուհուդ:

    Դեռ արյունդ եռում է ափերիս մեջ:

    Սրտիդ վերջին կտկտոցները

    Հանգստացնում են հոգիս:

    Քո մատներն այլևս

    Չեն հասնի իմ էգերին:

    Շսմա՜հ:

    Ա՜խ, ինչո՞ւ մայրդ քեզ համար,

    Չերգեց գույների լեզվով,

    Կամ ինչո՞ւ ընկերդ մոտիկ,

    Քեզ լքեց կռվի ժամանակ:

    Դու դարձար բարկացած ու նեղված,

    Հայհոյեցիր շուրջդ ու քեզ,

    Ձգվեցիր երկար ու բարակ,

    Որ սեփական անդամդ ծծես:

    Շղարշի՛ր հոգիդ հոգնած,

    Շշուկով շշմեցրու ինքդ քեզ,

    Շիկացրու վերքերդ բաց,

    Շփոթվի՛ր, շպրտի՛ր,

    Շսմա՜հ:

    Կսպանեմ քո հոգին նեղված,

    Կազատեմ ինքդ քեզանից,

    Ինչպես կովբոյն է հրաժեշտ տալիս,

    Իր սիրած, վիրավոր ձիուն:

    Կհանեմ հաջաթս անգին,

    Ճտտացնեմ թշիդ, ճակատիդ,

    Որ եռա քո ֆիթիլն

    Ինքնապայթեցման:

    Ու հագած սապոգը կովբոյի,

    Կխառնեմ աղիքներդ ու ստամոքսդ,

    Արնոտած սապոգով ես ահա,

    Կնկարեմ անունդ,

    Ձյան վրա.

    Ինչ անճաշակությո՜ւն:

    Քո տատն էլ հին ու բարի,

    Որ ճլվզ-ճլվզ կքայլեր,

    Ձեռքով դեպ իրեն կկանչի,

    Դու սիրուն թոռնուհի գանգրահեր:

    Իսկ ես էլ շարունակ կաղտոտեմ,

    Տատուդ հետ միացման ճամփան,

    Նավթ ու փոշի կխառնեմ,

    Արյունդ սարքեմ քիմիական:

    Ու կերգենք էս երկրում օրգանիկ,

    Թե ինչու են կանայք տգեղ,

    Ու բազմենք իրարու, հռճվենք,

    Տգեղի ու գեղեցիկի ֆոնին:

    Կսպանեմ քեզ դանդաղ՝

    Խռխռոցիդ մեջ երգեր փնտրելով,

    Ու քո տանն հակասեռական,

    Կլցնեմ մեր սիրո բույրով:

    Քո դիսցիպլինար ճիպոտը,

    Թաթախած աղաջրի մեջ,

    Թեժ կարմիր բծեր կգծի

    Քո նրբին, թափանցիկ մաշկին.

    Ինչ անճաշակությո՜ւն:

    Չէ՛, կգրկեմ քեզ պինդ,

    Ու կերգեմ գույներ, ծիածան,

    Ականջիդ կգոռամ լռություն,

    Որ փոխես միտքդ

    Ինքնապայթեցման:

  • Մետրո-Ռետրո (69+)

    Sed domi maneas paresque nobis novem continuas fututiones.

    Ծլիկդ դողդղում էր

    Քամուց օրորվող տերևի պես,

    Ու դեպ իրեն կանչում

    Մրցավազքի ելած սերմնաբջիջներիս:

    Թանկարժեք շորիկներդ պատառոտվում էին դեզերի մեջ,

    Ու մեր ամեն ճտոցի հետ կյանքի ռումբեր էին պայթում:

    Մատիկներդ սահում էին առնանդամիս վրայով,

    Ու ուղորդում նրան իր լուսավոր թունելը,

    Որ մարդկանց մոտ միայն մեռնելուց առաջ է երևում:

    Կենաց պայքարի ելած զինվորիկներն ու զինվորուհիները

    Եռում էին ամորձիներումս. ե՞րբ է գալու իրենց ժամանակը:

    Իսկ մենք չէինք շտապում: Կամ շտապում էինք տեղ-տեղ:

    Աչքերիդ առաջ բողբոջներ էին պայթում,

    Իսկ իմ՝ հին դպրոցի սիրահարի աչքերի առաջ՝

    Երկաթբետոնե հսկա շենքեր էին փլուզվում:

    Խառնվել էր իրար մեր սեռաբույրը,

    Կիսատափաստանի ուրցն էր բուրում,

    Ու քո Շանելը:

    Ես քեզ համար շորիկ կգնեմ, որ նվիրես ինձ հաճելին,

    Դու էլ կնվիրես հաճելին, որ քեզ համար շորիկ առնեմ.

    Չաստավածային առևտուր:

    Փորձառու յոգի պես ծռմռեցինք մարմիններս՝

    Էլ երեսն ի վայր, էլ ոտքերն ի վեր:

    Վաղվա դաշտանիդ գույժն էլ ստիպես ճիգերս քառապատկել,

    Մկաններս դուրս ցցվեցին կինոյի տղայի պես:

    Դու էլ շեշտեցիր անդամի լայն տրամագծի կարևորության մասին,

    Ես էլ գնահատեցի թաց վիճակդ,

    Ու ընկղնման ցավն էլ տանելի-հաճելի էր:

    Շնորհակալություն հայտնեցի

    Երազախաբության բանդից ազատելու համար,

    Դու չլսեցիր. աչքերդ փակ էին:

    Բաբախումն էլ հաճախակիացավ՝

    Ձգվելով դեպի իր տրամաբանական ավարտը:

    Մենք թրթռացինք.

    Դու դեռ կանգուն էիր, ես՝ սատակած:

    _ Հիմա ուզածս շորիկը կառնե՞ս,_ ասացիր …

    Ծլիկդ դողդղում էր

    Քամուց օրորվող տերևի պես …

  • Մաքուր, մաքուր

    OMNIA MUNDA MUNDIS
    OMNIA MUNDA MUNDIS

    Ամենամաքուր տողերը գրեցի այս գիշեր.

    Փափուկով փաթաթեցի քեզ, ու պաղ ջրով լվացի հոգիդ,

    Կիսաժպիտով արձագանքեցիր ու սիրտս կաթացրիր խաղաղությամբ լի հոգուդ մեջ.

    Կաթ,

    Կաթ:

     

    Մեր շփումն էլ չեղավ ռադիոալիքների սովորական փոխանակում,

    Այլ իրար կիպ սեղմված հականյութերի ձուլում:

     

    Բաժանումն էլ լոկ ընդունիչի և արձակիչի խանգարում է.

    Տեխնիկական խնդիր:

     

    Մաքուրով սրբածդ փոշին կորավ.

    Կաթ,

    Կաթ:

     

    Բողբոջեցիր իմ մեջ, և խթանեցիր իմ մետամորֆոզը, որ դառնամ այն, ինչ կամ՝

    Քո մաքուր Մաքուրի գովերգողն ու…

    Կաթ,

    Կաթ:

     

  • starl’amor che move il sole e l’altre stelle

    Դանթե

    Ես ծնվեցի քո մեջ

    Դու ծնվեցիր իմ մեջ:

    Գույներով կլցնեմ հոգիդ,

    Լեռներով կպատեմ ծովդ՝

    Ոչ թե ազատությունդ սահմանափակելու համար,

    Այլ՝ պաշտպանելու:

    Ինքդ քեզ կնվիրես Պոսեյդոնին,

    Կգրկես ինձ թավջութակի պես,

    Ու կսրբենք մեկս մյուսի ավելորդը:

    Կզրոյացնենք աշխարհի նշանները,

    Ու մեր ստեղծած միակ ուղենիշը

    Կհարթի ճամփան:

    Կփլուզենք Խոսքը՝

    Հանուն նորի ու հավերժի:

    Կծնես Գերագույնը.

    Կսնենք, կսնենք:

    Օ, Բիատրիս,

    Ճանապարհորդիր դրախտդ ի վեր:

    Գառանից խնդրիր մաքրություն,որ

    Իրականությանդ մեջ թող փայլի ապագադ,

    Ու ժպտա

    Զի կա այն,

    Ինչ շարժում է արև

    Եւ աստղեր:

  • Ասենք շնորհավոր

    new yearԵվս մեկ տարի ծալեցինք ու դրեցինք մեր պատմության փոշոտ դարակների մեջ. մի տարվա մեր լացն ու ծիծաղն էլ փաթեթավորեցինք ու ուղարկեցինք դբա անհայտություն:

    Էս նոր տարին էլ տոնածառի տակի նվերի պես բացեցինք ու իբր թե անակնկալի գալով՝ հրճվեցինք: Մոռացանք վաղվա օրվա մասին ու մեզ տվեցինք կյանքին ու հաճույքին՝ երկնքի թռչունների պես, որ ոչ վարու……:

    Թող որ էս նոր տարին բարիքի տարի լինի, որ մեր ստեղծածն ու օգտագործածը իրապես բարիք լինի: Թող որ ուրիշի կանխորոշված ընտրությունը չազդի մեր սեփական քայլերի ընտրությանը. մենք գծենք մեր ճանապարհը:

    Ու մեկ էլ Ժպտանք ::::ՃՃՃՃՃՃՃՃՃ

  • Ալմաստ

    diamond

    Պոեզիան շարեցի մեր տարածաժամանակի միջև:

    Քո անտաշ գեղեցկությունը քերծեց հոգիս,

    Ճաքեց հոգուս երկնագույնն ու

    Սառեցի քո հրեշտակային լույսից:

    Օ՜, չաստվածներ անցյալի ու ապագայի,

    Այրեցե՜ք, խնդրեմ, աղջիկ-փայտիկին,

    Լվացե՛ք ձեր երեսը, օծեք այն ծխով`

    Վառվող աղջկա:

    Կկլանեմ քեզ ականջով, աչքով,

    Համդ կփորձեմ, հոտդ կշնչեմ,

    Կզգամ քեզ զգայարանով վեցերորդ ու

    Կշարեմ պոեզիան մեր տարածաժամանակի միջև: