l’amor che move il sole e l’altre stelle
Դանթե
Ես ծնվեցի քո մեջ
Դու ծնվեցիր իմ մեջ:
Գույներով կլցնեմ հոգիդ,
Լեռներով կպատեմ ծովդ՝
Ոչ թե ազատությունդ սահմանափակելու համար,
Այլ՝ պաշտպանելու:
Ինքդ քեզ կնվիրես Պոսեյդոնին,
Կգրկես ինձ թավջութակի պես,
Ու կսրբենք մեկս մյուսի ավելորդը:
Կզրոյացնենք աշխարհի նշանները,
Ու մեր ստեղծած միակ ուղենիշը
Կհարթի ճամփան:
Կփլուզենք Խոսքը՝
Հանուն նորի ու հավերժի:
Կծնես Գերագույնը.
Կսնենք, կսնենք:
Օ, Բիատրիս,
Ճանապարհորդիր դրախտդ ի վեր:
Գառանից խնդրիր մաքրություն,որ
Իրականությանդ մեջ թող փայլի ապագադ,
Ու ժպտա
Զի կա այն,
Ինչ շարժում է արև
Եւ աստղեր: