Tag: իրավունք

  • Դեբիլ երջանկություն և/կամ իրավունքներից մեծագույնը

    Բա՛ռ,
    Իմ միա՛կ ճշմարտություն,
    ես կորցնում եմ քեզ…

    Հասմիկ Սիմոնյան

    _ Ուտեմ ծիծիկը՜դ,_ բղավում է երկրորդ շարքի երկրորդ տեղում քնած Վալտերը:

    *

    _ Աղչի, դասերդ խի՞ չես անում,_ հարցնում է հայրը մանկահասակ դստերը:

    _ Չգիտե՜մ:

    _Ո՞նց չգիտես: Հիմա որ սենց տվել եմ է՜,_ ավելացնում է մայրը:

    _ Հիսոս քեզ Քրիստոս, ա՛յ բալամ, թենց բան չանեք, բա երեխուն թե՞նց են դաստիարակում: Մի՛ խփեք, հասկացրե՛ք,_ թոռնուհուն օգնության է գալիս տատիկը:

    *

    _ Գիտե՞ս չէ, ըստե ինչքան աղջիկ տենում ես, սաղի հետ էղել եմ,_ գլուխ է գովում Պաբլոն:

    _Բա իրանք քո հետ էղե՞լ են,_ Հեգնում է Ջոնը:

    *

    _ Արա՛, էլի ծխե՞լ ես: Պտի հարևաններից լսե՞մ, որ էթում ես պատերի տակ ծխում ես: Բա դու ամոթ-աբուռ չունե՞ս:

    _ Վա՜յ դե պապ՛, դե՜:

    _ Սիկտիրդ քաշի, աբուշ լագոտ: Հորդ վրից ես թռնում, հա՞: Հո՞րդ ես խաբում:

    *

    _Կյանքս, ասա՛, որ ինձ սիրում ես:

    _Վա՜խ, իշ լավ դոշեր ունես,_ ասում է Վազգենն ու շարունակում լպստել Տինայի` Թեհմինեյի,  կրծքերի արանքի քրտինքը:

    *

    _ Ազիզ, մի հատ կթռնես ձյաձյային պիվա բերես: Բուտկի տիրոջը ասա, թող պարտքը գրի վրես, ամսվա վերջ կտամ:

    *

    _Տենաս կարա՞մ հինգը մետք հեռավորությունից միզեմ ուղիղ պիսուարի ծակի մեջ:

    _ Գագ ջան, թափով շռի էթանք համերգի, հեսա սկսվում ա:

    *

    _Տատ:

    _ Հը՞:

    _ Հոպարը խի՞ ա էսքան դեբիլ:

    _ Արա, էլի մե՞րդ ա թույնը սրսկել:

    _ Չէ՛, տա՛տ, բայց լուրջ:

    *

    -Ընտրությունների գնալուց, կյա՛նք, կզանգեմ քեզ, հետս կգաս, չէ՞` գնանք ընտրելու:

    — Հա, կգամ: Էդ ընտրությունները մի օր ա՞, թե՞`մի քանի …

    *

    _Հլը արի գրատախտակի մոտ ու պատմի պավլիկյան ու թոդրակյան շարժման մասին:

    _Թոնդրակյան շարժումը սկիզբ է առ…

    _Ազի՛զ ջան, տանեցիներդ եհովակա՞ն են:

    _Հիմա դա՞սը պատասխանեմ, թե՞` Ձեր հարցին:

    *

    _ Հիմա գալի՞ս ես մեր մեծանուն գրող Չարենցի տուն-թանգարան:

    _ Չէ:

    _ Դե գնա ստեղից այ պզուկոտ, զզվում եմ դեմքիդ պզուկներից: Սաղ էլ զզվում են:

    *

    _Գիտես չէ՞` էտ սևականները ոնց են վեկալում բերանները: Ձվերդ էլ հետը կուլ են տալի:

    _Հա՞ որ:

    _Հա-բա:

    _Ըշտը:

    *

    _Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

    _Չէ:

    _ Ո՞նց չէ: Ստե մենակ ես ու դու ենք ու Վարդուկ հորքուրը:

    _Ասում եմ` ես չեմ հանել:

    _Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

    _Չէ:

    _Հը՜մ…

    *

    _Խի՞ ես խաբում:

    _Չե՛մ խաբում:

    _Խի՞ ես խաբում:

    _Չե՛մ խաբում:

    _Խի՞ ես խաբում:

    _Չե՛մ խաբում:

    _Խի՞ ես խաբում: Ինձի հլը խաբող չի ծնվել: Խի՞ ես խաբում:

    _Չե՛մ խաբում:

    *

    _Ապե, էս ընտրություններին ո՞ւմ ես ընտրել:

    _ Բանը… բանը… դե պրեզիդենտի կուսակցությանը էլի:

    _Դու դեբի՞լ ես:

    _Չէ, ախպեր, նժդեհական գաղափարախոսության կրողն եմ, տարոնատիպ մարդու արտահայտու…

    _Բայց, ճշտով, դեբի՞լ ես:

    *

    _Պապ, հլը նայի ինջ ծիտ ա քայլում փողոցով,_ պատշգամբից կախված` որդին դիմում է հորը:

    _Բա սրա մերը ինջ կլներ:

    _Բա դրա ամուսի՞նը,_ խոհանոցից դեպի պատշգամբ է վազում տանտիկինը` ձեռները կոնքերին հենած:

    *

    _Բա հայրենի՞քը:

    _Դե, հայրենիքի համար հոգիս կտամ:

    _Չէ, հարենիք ծախելը:

    _Մի վարկյանում:

    *

    _Մնացինք մենք մերոնցով:

    _ Ու շները, որ իրար են ուտում:

    *

    _Սիրո՞ւն աղջիկ ա:

    _Հըմ… խելացի:

    *

    _Որ մտնես Եվրոպա, վզիդ խաչը կհանես, կգցես դուրս:

    _Խի՞

    _Ասում եմ, խաչդ կգցես դուրս:

    _Խի՞ այ Վարուժ ձյա:

    _ Էդ եվրոպացիք քրիստոնյաներին հարգում են:

    _Հա, բայց խի՞:

    *

    _Բալիկ ջան, դու միլիցաների սիրո՞ւմ ես:

    _ Չէ, ես ընձուղտ եմ սիրում:

    *

    _ Բառեվ Դզեզ: Քուռիկ դժան, կառելի ե դզեր հետ ցանոտանա՞լ:

    _Դուք նեոաբեղյանի՞ստ եք:

    ***

    _ Հա լավ, բա ո՞րն ա իրավուքներից մեծագույնը:

    _ Լռելու իրավունքը:

    _Բա խոսքի ազատության իրավունքը:

    _Խոսքի ազատության իրավունքը նաև ստելու իրավունքն է. դրանք քույրեր են. եթե լռելու իրավունք չունես, ապա ունես ստելու իրավունք: Լռելու իրավունքը ավելի մաքուր է, քան թե խոսքինը:

    *

    _Ա՛զ, որ ուռած ես ըլնում, ի՞նջ ես զգում:

    _Հը՞:

    _Ասում եմ` կայֆի տակ ի՞նջ ես զգում:

    _Հը՞:

    _Ուռա՞ծ ես:

    _Հը՞:

    ***

    _Բա դեբիլ երջանկությունը ո՞րն ա:

    _Էտ ոնց որ հարցնես, թե կյանքի իմաստը որն ա:

    _ Հա, կյանքի իմաստը պարզ ա. իմաստը հաճույքների հարատևության պահպանումն ա, մեկ էլ հենց ինքը` իմաստը:

    _Դեբիլ երջանկությունն էլ հենց քո ասածի բացակայությունն ա:

    _Խի՞:

    _Հեչ, լավ, մոռցի՛: