Շակալ Ֆրիդրիխ Կարմրամորուսը (69+)

_Խչո՛, ասա՛՝ `ՍԱՍՆՍԿԻ:

_Սասիսկիյ:

_Արա, խո դու ղզիկ չե՞ս, մի քիչ տղավարի ասա, ասա՛՝ՍԱՍՆՍԿԻ:

_Սասիսկիյ:

_Արա, յանըմ ի՞նչ եմ ասում, սկի ես չեմ տենց ասում. նրբերշիկ եմ ասում: Բայց, Խչո, դու, մեկ ա, ղզիկ ես:

_Ազ, էս թղթի կտորը Մոսկվայից եմ առել, քսան դոլլար փող եմ տվել, վրեն էլ հիերոգլիֆով գրված ա ` ՓՈՂ: Համ էլ աղոթած ա:

_Ու դու կարծում ես, որ էս թղթի կտորը մեր բիզնեսին հաջողությո՞ւն կբերի:

_Ազ, դե աղոթած ա, համ էլ լիքը փող եմ տվել սրան:

_ Իզուր:

_Մի լոմկի:

_Ռաֆ, ասում եմ` Իզուր: Բիզնեսի համար գործ ա պետք անել, ոչ թե սնահավատություններին տրվել:

_Ճիշտ ես ասում: Ուրեմն վաղվանից գործի ես գալիս ժամը իննից ոչ ուշ: Ու տենց ամեն օր:

_Էղավ,_ ասում եմ ես, ու բացում ենք բլոտի, կներեք, պոկերի սեղանն ու խաղում մինչ ուշ առավոտ: Առավոտյան ժամը տասնմեկն անց կես լվացվում եմ ու գնում տուն. Դալոյ ռաբոտա:

Ռաֆոն միշտ փնտրտուքների մեջ է: Ռաֆոյի համար կարևորը ինքնության բացահայտումն է` սեփական ԵՍի` լիարժեքորեն հասկացված լինելու ձգտումը: Նա, ցավոք, այդ պայքարում միշտ պարտվողի դերում է, բայց կարևորը` չի կորցնում հույսը, սայթաքում է, նույնիսկ երբեմն ընկնում, բայց էլի շարունակում է ԻՐ ՊԱՅՔԱՐԸ:

_Էն ո՞ւմ հառռռռռռռփեցող ապերն աաաա:

_Ի՞շ կա, ալկաշ:

_Արա, նենց էի կարոտել վրայից վեշնի բուրող արաղի ու լիմոնի բույրը:

_Հա դե: Ազ, ասում են` ձեր չաստում լավ ֆնդո ա ֆռում:

_Արա, էս խմել թարգե՞լ էս, ուռելո՞ւն ես հաքել:

_Չէ, դե, մեկ-մեկ:

_Արա, լավ, թարգի էտի: Մոտս լավ տնական արաղ կա, արի ծակենք, էթա:

_Չէ, այ ախպեր, վռազն եմ: Համ էլ, տես` տաքսու մեջ ով ա սպասում:

_Ո՞վ:

_Նարեկը:

_Ո՞նց, Քթո՞սը: Բա խի՞ չի իջնում մեքենայից:

_Չգիտի, որ ստե ես ծառայում:

_Լյավ, խույ ս նիմ, հեսա հետը կխոսամ: Ռաֆ, բայց եքա չաղացել ես, պոնչ:

_Ազ, դե Մասկվա տաջիկների հետ ուզբեկություն էի անում, չաղացա:

_Էս ով ծառայությունից թռնում ա, երկրի՞ց էլ ա թռնում:

_Երկար պատմություն ա: Քեզ քիչ մնաց, չէ՞, եզս: Կգաս, իրար հետ գործ կսկսենք:

_Ազ, քո հետ, բացի խմելուց, ուրիշ գործ արժի՞ կապել:

_Կգաս` կխոսանք: Համ էլ, հիշո՞ւմ ես, չէ՞, որ բանին, հըըըմ, բանին զասել էի:

_Այ տուֆտ, գնա Նարոյին զասի, տաքսու մեջ քեզ, ավելի ճիշտ` ֆնդոյին ա սպասում: Համ էլ, էտ քո ասած Բանն ա քեզ զասել, ոչ թե, դու` իրան:

_Չմոռնաս` բանակից արի, գործ ենք անելու…

Ռաֆոն գիտի ամենի ինչի արժեքըը` ղադրը: Ռաֆոն խառնում է ամբողջ աշխարհի իրերն ու դասավորում ըստ արժեքների` անգինից էժան:

_Ռաֆ, հիմա քեզ մի տեղ եմ տանում: Էդ տեղի անունը”Ձեռի Կեղտ” ա:

_Է՞դ ինչ թազա տեղ ա: Գոյնյա “Մանկության հուշեր” տանեիր:

_Էդ էլ կտանեմ: Բռնվի:

***

Ձեռի կեղտ կամ մանկության հուշեր:

 Բռնում եմ Ռաֆոյի ձեռքը, ու մենք սլանում ենք: Կասկադի էքսկավատորը հակառակ ուղղությամբ հաղթահարում ենք ու հասնում գագաթ: Ռաֆոն ետ է շրջվում, ձեռքս զզվանքով  պոկում իր ձեռքից, դիտում երևանյան համայնապատկերն ու դիպուկ թքոցով խոցում Օպերայի շենքի ժամացույց-տաքացուցիչը.

_Նինավիժու,_ պոռում է Ռաֆոն, ու փակում աչքերը:

Երբ բացում է աչքերը, մի հաստաքամակ հասուն պարմանուհի կանգնում է դիմացներս, բացում է ափը, որտեղ սպիտակ փոշի է լցված, և փչում դեմքներիս: Ես նկատում եմ, որ մենք նորից ձեռք ձեռքի տված ենք` ոչ տղավարի, և այս անգամ ես եմ զզվանքով պոկում ձեռքս Ռաֆոյինից: Ու մեզ են մատակարարում ԱԼՄ-ի տակի լահմաջոյանոցի խաշը: Ռաֆոն ձողիկով ֆռթցնում է խաշը, երեք ու կես լիտր սպիրտը դատարկում լյարդի վրա, քացով հարվածում բարձին ու սկսում արտասանել.

_Յա ծեբյա, նիկագդա նեզաբուդու, յա ծեբյա նիկագդա նի ուվիժու:

Ռաֆոյի դեմքին մի դույլ վիսկի եմ դատարկում և նա սթափվում է: Ձեռքս գցում եմ Ռաֆոյի տշած բարձին, թուղթուգիր փնտրելու պես պատառոտում այն: Բարձի միջից թափվում են միլիոնավոր լիբիական դինարներ: Դիմացներս տեղադրված լուսաֆորը կանաչ լույս է ազդարարում, և սկսվում է շոուն:

Պատերը ճաքում են, ու թափվում են աշխարհի դրամները: Կոխկրտում ենք կանադական դոլլարներ, ամերիկյան դոլլարներ, պեսոներ, դրահմաներ, Ալեքսարդր Մեծի հատած ոսկե դրամներ, աշխարհի գանձ ու գահ: Ռաֆոյի` ժպիտն ապահովող մկանները դեռ չեն աշխատում: Փողը ժայթքում է, հորդում, բայց Ռաֆոն չի ժպտում:

_Ռաֆ, է՞ս չէր ուզածդ. փող, փող, փող:

_Հլը սպասի է, տենանք` ինչ ա լինում:

Ռաֆոն ճիշտ էր: Թղթադրամներին և մետաղադրամներին սկսում են հետևել ոսկե ատամները: Այնուհետև` արյուն, մեզ ու թարախ: Ձեռքս նորից գցում եմ բարձին, ուզում բերանս խցել բարձով, բայց բարձի միջի լիբիական դինարները վերածվում են նավթի: Ռաֆոն փորձում է գետնից բարձրացնել մեկդոլլարանոցը, բայց ձեռքն հայտնվում է թրիքում: Փողերը բուրում են` հակառակի պես:

_Ռաֆ, թռանք ստուց. փողի մեջ երջանկություն չկա:

_Ձեռի կեղտ: Ձեռի կեղտ:

Բացում ենք մեր սիլիկոնապատ թևերը և դուրս թռչում լահմաջոյանոցից: Կյանքին հրաժեշտ տվողի պես երեք անգամ պտտվում ենք օդում ու շարժվում դեպի այն լուսացույցը, որի վրա գրված է ` “մանկության հուշեր”: Հենց հասնում ենք տեղ, սիլիկոնապատ թևերը չորանում են, և մենք երեսնիվայր չափալախվում ենք գետնին:

Շուրջը դաշտ է` մարդահասակ խոտերով: Երեք պատանի, ձեռներին պոլիէթիլենային տոպրակներ, նստել են քարերին: Տոպրակների մեջ դատարկում են Նաիրիտ գործարանի սոսինձը, և տոպրակները քաշում գլխներին: Շնչում են սոսնձաբույրն ու չեն արտաշնչում. այդպես եռեսուն վարկյան: Հետո մանչուկներից Ճուտոն իր գլխի վրայից առաջինն է հանում տոպրակը, և էշաժպիտը տարածվում է դաշտով մեկ:

Դռռռ, Դռռռ, Դռռռ: Ժամանակի զգացողությունը փոխվում է : Աշխարհը շարժվում է զարկերակի տմբտմբոցի հետ համահունչ: Վեցը րոպե հետո սոսնձի ազդեցությունը թողնում է, և փոքրիկ տոքսիկամանները նորից ավելացնում են սոսնձի քանակը: Ու այդպես եռեսուներեք տարի: Եռեսուներեքերորդ տարում Ռաֆոն շրջվում է դեպի ինձ, այնուհետև հայացքն հառում հորիզոնին ու ասում.

Pater dimitte illis non enim sciunt quid faciunt!!!

***

Ռաֆոն ԵՐԱԶԻ մարդ է, ոչ` երազանքի:

Առավոտվա ժամը ինն անց կես հասնում եմ մեր հիմնադրած գրասենյակ: Ռաֆոն մեկ օր առաջ զգուշացրել էր, որ հաջորդ օրը պետք է ժամանակին գործի գանք. քիչ եմ ուշացել, ոչինչ: Երեքուկես րոպե դռան զանգն եմ տալիս: Վերջիվերջո քարտուղարուհին դուռը բացում է: Թուշիկները կարմրած են: Երկու վարկյան հետո հայտնվում է Ռաֆոն.

_ Ապեր, էկա՞ր: Մի քիչ ուշացել ես:

_ Հա դե,_ ասում եմ ու անցնում ներս` ընթացքում նկատելով, որ խեղճ Ռաֆոն չի հասցրել շորերը նորմալ դզմզել, ու վերնաշապիկի ծայրը դեռևս ժայթքում է շալվարի “խանութից”. տղա է, ինձ հետ էլ է պատահում: Այդ օրն էլ ուրիշ հետաքրքիր բան չի կատարվում:

Ու ընդհանրապես. արդյոք աշխարհում կա՞ն  ավելի հետաքրքիր պահեր, քան վերը նշվածը:

Տղա է, ո՞ւմ հետ չի պատահում որ:

*

Ռաֆոն ներկայացնում է բոլորիս` մոռանալով ինքն իրեն.

_ Տղեք, Պոլիտեխի թմից Լյովին եմ բերել, մանկությանս ընկերն ա:

_Դե թող գա,_ ասում ենք, այն դեպքում, երբ Լյովը արդեն քառասուն րոպե մեզանից տասներեք ոտնաչափ հեռավորության վրա սպասում էր մեր կանչին կամ Ռաֆոյի գալուն:

Լյովը գալիս է, գլխից հանում վանոյական, ավելի ճիշտ` Վանոյաբար գլխարկը, ու միանում մեզ: Ռաֆոն իր կարմրացող մորուքը քսում է Լյովի ճաղատացող գլխին, հիշում ամենինչ ու այս անգամ երգում է.

_Յա ծեբյա, նիկագդա նեզաբուդու, յա ծեբյա նիկագդա նի ուվիժու:

Շրջվում է դեպի ինձ ու շարունակում.

_Համ էլ, հիշո՞ւմ ես, չէ՞, որ բանին, հըըըմ, բանին զասել էի:

_Այ տուֆտա, գնա Լյովի քաչալը զասի: Համ էլ, էտ քո ասած Բանն ա քեզ զասել, ոչ թե, դու` իրան:

Ու բոլորով երգում ենք.

_Արշալույսը նոր էր բացվել, Ձիս քրտնած ներս մտավ: Ասա տեսնեմ, այ սիրուն ձի, որտեղ … իմ յարին:

Իսկ Բժոն լրիվ ուրիշ երգ է երգում, բայց դա էս պատմության հետ կապ չունի:

Հ.Գ.

Պրիվետ եզ աՓեր

Advertisements

10 thoughts on “Շակալ Ֆրիդրիխ Կարմրամորուսը (69+)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s