Մի՛ քայլիր վրայովս՝
Ուր պսակվել են ու
Ամուսնացել, ուր
Հանգչում է Տիրանոզավրը,
Ուր գայլն է միզել,
Բռնաբարվել է հերթական թիթեռը,
Ուր Բան է գրվել:
Քեզ չեղա խոչընդոտ.
Ինձ ոտնատակ մի՛ տուր:
Հավաքիր ինձ ափերիդ մեջ,
Գուրգուրիր ու տապակիր,
Ինչպես կիևյան կոտլետ, բայց
Բայց չքայլես վրայովս:
Ամպոտիր ոտներդ, որ
Չհպվես ինձ:
Երեսնիվայր պառկիր վրաս
Ու հոտոտիր,
Կծիր,
Բայց չքայլես:
Հեռու լորձոտած ոտներդ,
Մի սրբապղծիր այն վայրը,
Ուր բազմանում են անձրևորդերս,
Ննջում է խլուրդս,
Որտեղով անցել է տերը,
Ծնվել է տավարացու,
Հասունացել է հեղափոխություն,
Պատմվել է ամենաթունդ անեկդոտը:
Չստիպես, որ լեզվով լվանամ
Ապագադ, թե՞` անցյալդ:
Չկոխկրտես
Ասֆալտաբնակ ծիլը
Արնաքամ զինվորի գերեզմանը:
Բերանդ լայն բացիր,
Բերանդ լայն բացիր,
Բերանդ լայն բացիր,
Մի՛ քայլիր սեփական պատմության վրայով:
Բարի՛
Բարի՜
Բարի՞
Բարի լույս:
Մի՜ քայլիր վրայովս`
Ես կույս եմ: