Գործարանում կլեյ էր թափվել

kley, sosindz

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա,

Ո՛չ միս, ո՛չ խմիչք և ոչ էլ փո՛ղ ունեմ,

Բայց ես դեռ պիտի ամուսնանամ,

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա:

Սուրբ Ծննդյան Տոների Երգ

Hoopsa, boyaboy, hoopsa! Hoopsa, hoyaboy, hoopsa! Hoopsa, boyaboy, hoopsa.

ՈՒլիսես, Ջ.Ջոյս

Տզզ: Լսվում է ընդմիջումը ազդարարող զանգի ձայնը: Արդեն հինգը րոպե է` բանվորները փախել են գործից, շարվել մեքսիկական թաքո վաճառող մեքենայի մոտ ու պատվերներ են անում:

Առավոտյան երկու տակառ թունդ բուրող սոսինձ ենք ստացել` ներքին սպառման համար: Մարիոն ստորագրել է ու վերցրել ստացականի պատճեն: Տակառների տեղադրման ժամանակ երկաթե տակառներից մեկի տակը ծակվել է, ու սոսինձը սկսել է հոսել: Մինչ բանվորները անհասկանալի մսից պատրաստված թաքո էին ծամում, սոսինձը դանդաղ ու հաճելիորոն սղոսկվում էր գործարանի տարածք:

Տզզ: Ընդմիջումն ավարտվեց: Բոլորը միձայն հայհոյեցին ընդմիջման ազդանշանի հորինողին ու անցան գործի: Սկսում են հոտոտել: Պլաստմասի ու փայտի փոշու սովորական դարձած հոտը խախտվել էր: Մեր շնչելու ճաշացանկում մի նոր բաղադրիչ էր ավելացել` մի նոր ուրվական: Շնչում են` առանց արտաշնչելու: Հետո էլի են շնչում, ավելի ուշ` էլի, ու էլի` առանց արտաշնչելու: Լուպիտան սենյորա Բլանկային շշնջում է, որ  զգում է, թե ինչպես են նեղանում սեփական քներակները: Սրտի աշխատանքը սկսվում է լսվել վզից:

Եզեկիելը շրթունքի վերևի աջ մասը բարձրացնում է վերև ու հպարտորեն ցուցադրում ոսկյա շապիկով ատամը. կիսով չափ ծիծաղում է, կամ քմծիծաղում:

_ Ինչ կա, արա՜,_ Սալվադորական պուպուսը (ուտելիք է) դեռ բերանին բղավում է Ցեզարը,_ Ոռի ա՜,_ շարունակում է` ինքն իրեն պատասխանելով: Տասնհինգ տարվա ընթացքում այդքան հայերի հետ աշխատելով հանդերձ` Ցեզարի սովորած հայերեն միակ արտահայտություններն էին դրանք. վերջինն էլ վերջերս ես եմ սովորեցրել:

Եզեկիելը շրթունքի ներքևի ձախ մասն է իջացնում ներքև, ամոթով ցուցադրում բացակայող ատամն ու էլի ծիծաղում:

Կլեյը սողում է գործարանի հատակով: Բաց դարպասներից փչող Կալիֆորնիական քամին էլ ավելի է տարածում սոսնձի բուրմունքը: Սենյորա Բլանկան  Լուպեյին շշնջում է, որ իր քներակներն էլ են սկսել նեղանալ:

Ու սկսվում է մուզիկան. պարա բայլար լա բամբա, պա տի պա միյա, այ առիվա՜, առիվա՜:

Ստեփանավանցի Համոն աչքերը չռում է պարող Սյուզիի  ամերկացած հետույքին. Համոյի աչքերում Մաքդոնալդսի հավի տոտիկները լավ էլ պարում են, շխկշխկում: Աստղաֆիզիկ Կառլենը սրում է իր ուղեղն ու հասցնում հասկանալ, որ կլեյը սկսել է իր գործը: Տոքսիկաման Կոկոն արդեն Բարձրերում է. հարազատ բուրմունքը լավ է նստել քթին:

Ու սկսում են խժժալ. պհեհե, հահահայ, դզզ, դռռ-դռռ: Բոլորի ականջներում սեփական սրտի թակոցները պահում են ռիթմը. այ առիվա՜, առիվա՜:

Կից գրասենկյակից դեպի գործարան է վազում աշխղեկ Վասակը: Խառնված նայում է շուրջ բոլորը. _արյա՜, ես թքի, շեֆին ի՞նջ եմ ասելու,_ մի պահ մտահոգվում է, իսկ հաջորդ վարկյանին կլեյը ուղեղին հանգստություն է պարգևում: Ես էլ եմ օֆիսից դուրս գալիս, ուր գորՁերով էի մտել, ու միանգամից նկատում պատանեկան տարիներիս սիրելի բուրմունքը, որն ամենևին էլ շենքի տակի հացի փռից եկող բուրմունքը չէր: Լուպեն ու սենյորա Բլանկան շխկշխկացնում են հետույքները, Ստեփանավանցի Համոն հետևում է նաև նրանց:

Մարիոն հիշել է, որ այս շաբաթ հիսուն դոլլար պետք է ուղարկի Մեքսիկայում բնակվող իր դստրիկին, բայց քանի որ իր բոյֆրենդը հիմա նեղության մեջ է, իր նախկին կինն ու երեխան կսպասեն:

Գործարանի ամենանուրբ աղջիկը` սինյորիտա Նեգրան, աչքը գցել է ամենածեր բանվոր գվատեմալացի Սամիի վրա: Սամին կանացիորեն հետադարձ ժպտում է Նեգրային: Նայում եմ ժամացույցիս. հինգ վարկյան անցավ` կես ժամի պես: Սինյորիտա Նեգրան, գործարանի ուղիղ մեջտեղում, շխկացնում է Սամիին: Հետո Սամին է շխկացնում, հետո էլի Նեգրան: “Այ քեզ Արիական Սեքս”,_ մտածում եմ:

Դժգոհ բանվորներից երկուսը մոտենում են աշխղեկ Վասակի գրասենյակի դռան մոտ, ու շխկացնում են դուռը: Հետո էլի են շխկացնում: Մի հատ էլ են շխկացնում: Չեն հոգնում, մի հատ էլ են շխկացնում, հետո այնքան են շխկացնում, որ դուռը շրխկալեն պոկվում ու ընկնում է հատակին: Նեգրան Սամիին է շխկացնում: Սամիին Նեգրային է շխկացնում: Դժգոհ բանվորները էլ շխկացնելու դուռ չունեն. շխկացնում են մեկմեկու:

Տեքսասցի հիսպանիկ Հավիերը դինջ նստել է անկյունում: Նրա մտքերն են շխկշխկում: Պատրաստվում է մոր թաղման արարողությանը. երևի մի ինը ամսից կմեռնի. գերեզմանատեղը` երեք հազար դոլլար, թաղման արարողությունը մի հազար հինգ, ergo մինիմումը մի հինգ հազար պետք ա. եթե Մարիոյի գեշ ու բազմազավակ քրոջ տանը մի ինը-տասը ամիս ձրի ապրի, մերը կարա հանգիստ մեռնի: Կլեյը էլ ավելի է խառնում Հավիերի մտքերը. չինգա տու մադրե ,Հավիե՛ր,_ մայր են քրֆում գոյություն չունեցող անցորդները:

_  Հե՜յ, Ինչ կա, արա՜,_ պուպուսը դեռ բերանին ինձ է կանչում Ցեզարը:

_ Նադա, պինչե սերոտա(Բան չէ, անառակ “մեծ Զրո”(այդպես են Մեքսիկացիները անվանում Սալվադորցիներին` թշնամանքի պատճառով)),_ պատասխանում եմ ես ու շատ պատահական թքում Վասակի դեմքին: Վասակը հանում է իր թքոտված ակնոցը, ժպտում, ուսերը թոթվում ու շարժվում դեպի իր գրասենյակը: Մեկմեկու շխկացնող դժգոհ բանվորները տեսնում են Վասակին ու սկսում շխկացնել նրան: Գործարանի կենտրոնում Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրաին, Բոլորն ուրախ են, բացի Հավիերից.” Ա՜խ, եթե մերս մի տասը տարի ուշ մեռնե՜ր, ես էս հավաքածս փողը ծովափում կծախսեի, ախր ես օվկիանոսը մինչ օրս չեմ տեսել. պուտա մադրե, պուտա մադրե:

 _Աս ի՞նչ բան է,_խառնված ներս է մտնում Պեյրութահայ գործարանատերը: Չի հասցնում մի բան ասել, և կլեյ խփում է գլխին, ընկնում է, գլուխը խփում գետնին, արնահոսում ու մեռնում: Տոքսիկաման Կոկոն տեսնում է այս ամենը, մոտենում է դիակին և սկսում լիզել գետնով հոսացող արյունը:   Ինժեներ Չժաո Նին մոտենում է կռացած Կոկոյին, ոտքը դնում վերջինիս մեջքին, գոտին հանում ու սկսում է դաղել Կոկոյի հետույքը: Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Ես էլ եմ ուրախ, բայց շշմած եմ. կուդա կածիցա ռուս` մատուշկա նաշա,_մտածում եմ, ու այս անգամ ոչ պատահական թքում Վասակի դեմքին:

Տզզ: Աշխատանքային օրն ավարտվեց: Բոլորը հագնվում են, ու գնում տուն: Պեյրութցի գործարանատերը լափում է սեփական արյունը, վերակենդանանում ու գնում տուն` ուրիշի:Նեգրան չի շխկացնում Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Տեսնես` ինչո՞ւ որոշ մրջյունների չեն դատափետում ինցեստի համար: Պուտա մադրե, պուտա մադրե:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s