Վալերի Պիլար Մինգուա (Կարմիր) Valerie Pilar Mingua (Red)

Քո կարմրին մի քիչ կապույտ

Ու քաղցր կյանքը հաստատ է,

Շատ որ ուզես, Տերը կտա,

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Քո ժպիտին շատ քիչ արցունք

Ու տան օջախը վառ է:

Հենց ամուսնուդ վիզը ճտա …

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Քո բալեքի տերը դու ես,

Քո ոտքերն են միան քոնը,

Ծուռ ճամփեքին սիրտդ գտա,

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Քո աչքերին դառը գինի

Պիտի լցնեն գալոններով,

Ու թե ծովդ էլ չծփա …

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Քո շուրթերին թող որ հանգչեն,

Թող որ հանգչե՛ն քո շուրթերին,

Ո՞վ հանգուցված սիրտդ մտավ,

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Էլ մի՛ կծկվիր ինքդ քո մեջ,

Տարիներդ մաշվում են,

Հա՛, դու նույնն ես, նո՛ւյն չիկիտան,

Է՜հ, լատի՛նա մամասիտա:

Մեկնաբանություններ

One response to “Վալերի Պիլար Մինգուա (Կարմիր) Valerie Pilar Mingua (Red)”

Leave a reply to valerie Չեղարկել պատասխանը