Ապացույցը զարթարում է ճշմարտությունը
Եթե ՀԱԿը առաջիկա խորհրդարանական ընտրություններում անցնի խորհրդարան, ապա Աստված գոյություն ունի, քանի որ ժողովրդի ձայնը Տիրոջ ձայնն է:
Հարցը Աստծո մասնակի Չգոյության մասին է:
Եթե Աստված գոյություն ունի, ապա խորհրդարան պիտի անցնի նաև Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, որը ՀԱԿ-ի նախատիպ Համաժողովրդական Շարժման մասն էր կազմում:
Աստծո գոյությունը մեզ անհրաժեշտ է ` անհնար բաների կատարումը հաստատելու համար:
Հայաստանի Մարքսիստական Կուսակցությունը չի կարող անցնել խորհրդարան, քանզի նրա մոտ բացակայում է Երկրորդ Տերը` Մամոնան` փողը: Մամոնայի բացակայության պայմաններում ՀՄԿ-ն պետք է հույսը դնի Առաջին Տիրոջ վրա, քանի որ մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել. չի կարող ծառայել Աստծուն և Մամոնային: Իսկ այդ պայմաններում ՀՄԿ-ի մուտքը խորհրդարան անհնարին է:
Եթե հիշեք, ՄԱԿ անվանվամբ կուսակցության մուտքը խորհրդարան հիմնականում պայմանավորված էր Երկրորդ Տիրոջ ներկայությամբ: Առաջին Տերը` Աստված, առանց Երկրորդ տիրոջ` Մամոնայի, գոյություն չունի, իսկ փողի գոյության պայմաններում` ունի: Այսինքն Մարքսիստական Կուսակցության համար Աստված գոյություն չունի
Ergo, Աստված գոյություն Չունի մասնակիորեն:
Հ.Գ. մեղա, մեղա: