Դատարկ բաներ

writing

Որ տողերը լուսավորում են երեսդ,

Որ կյանքդ լցնում ես ու տեղավորում տողերի արանքում,

Դա հաստատ է:

Կյանքիդ բացատրությունը թող տեղափոխվի դեպի լուսանցք:

Բացատրության փնտրտուքն անիմաստ է:

Կարևորը տողերին բազմած տառերն են, կենսագրությունդ,

Շարադրությունդ գրելու ձևն ու բովանդակությունը:

Սեփական սխալներն ուղղողն էլ ես չեմ,

Այլ` Ուսուցիչը, որ իր բոցավառ գրչով

Աղբն է նետում սխալներս:

Աթոռները շարեմ ու հոգիս պառկեցնեմ նրանց վրա:

Աչքերը թող շեղվեն լուսանցքներից,

Կենտրոնանան ստորակետերի ու

Միջբառային դատարկությունների վրա:

Տողերի ճերմակությունն ապահովում են միջբառային դատարկությունները:

Քո հոգու թռչունն էլ իր բույնն է հյուսել իմ

Կյանքի գրքի լուսանցքներում:

Նա միշտ կտցահարում է կյանքիս իմասը:

Ես ուշացել եմ:

Քո հոգու թռչունը ցատկել է լուսանցքներիցս ներս

Ու տրորել կենսագրությունս:

Նա կտցահարել է տառերս,

կերակրել ճտերին:

Մեկնաբանություններ

5 responses to “Դատարկ բաներ”

  1. Armen Avatar
    Armen

    en atorner sharelu moment @achqis , banakum smennert es hishel ,wor atorner @sharum u qnum eir, bayc marmnow eir parkum wochte hogow )))))))))))))))))))))))

  2. mgedwards Avatar
    mgedwards

    Thanks for following my blog. I appreciate it! I wish I knew Armenian…it looks like a beautiful language. Someday I would love to visit the Caucasus region. Cheers from M.G.

  3. Բոբոլը | Ժիրայր Ավետիսյանի բլոգը Avatar

    […] երջանկությունը ու հենց դրանով էլ երջանիկ է: այդ ամենը դատարկ բաներ […]

  4. Բխկում եմ | Ժիրայր Ավետիսյանի բլոգը Avatar

    […] Փաշինյանը` “Ազատությունը”, ես էս պի պուճուր բանն է՞լ չգրեմ: Share this:MoreLike this:LikeBe the first to like this post. This entry was […]

Թողնել մեկնաբանություն