տեղին հայհոյանքը անտեղի պաչպռոշտից լավ է
Մի կանադահայ ծառայակից ընկեր մի օր ինձ բիթի քցեց.
_Ախպեր, _ասեց,_ որ տղեն տղուն քֆրտում ա, գոնե իրա քֆրտածը պատկերացնում ա՞:
Խոսքը, անշուշտ սեռական բնույթի հայհոյանքների մասին էր: Էտ օրվանից մոտս ամեն մի լսած հայհոյանքի ժամանակ անդադար սրտխառնոց ա առաջանում:
Ու, կարծեմ հայերենում ընդհամենը երկու հայհոյանք կա` ՀԱԱԱ~յն ու ՀՈՈՈ~Յը, երկուսն էլ ձայնարկություն: Վերջիններն էլ անասուններին կանչելու միջոցներ են: Տրամաբանական է, որ հայհոյանքի իմաստը վիրավորանք հասցնելն է, տվյալ դեպքում` մարդուն անասունի հետ համեմատելը: Այ սեռական բնույթի հայհոյանքները կարծեմ մեր մշակույթ ներմուծվել են (ինչպես ցակացած աղտոտ երևույթ) թուրքական և այլ գրավումների պատճառով: Նմանատիպ Սոդոմ-Գոմորական երևույթները միշտ էլ արատավորել են մեր ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍը:
Մենք հիմա էլ ենք արատավորում Արիական սեքսը: Եթե ուշադիր լինեք մեր ժամանակակից երգերից, հեռուստատեսային հաղորդումներին և, կարելի է ասել` ամենուր, կտեսնենք, որ այստեղ արդեն սերը մի տեսակ լացելու ու տանջվելու բան ա դառել: Իսկ առաջ սերը անսահման էր` դեզերի մեջ, երկնքի տակ: ու ստեղ Քուչակը մտավ.
— Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես ժամկոչ ըլլամ, գամ լինիմ տաճրիդ լուսարար։
— Գնա՛, ծո տղա՛ տխմար, չի վայլես տաճրիս լուսարար,
Երթաս ղուն խաղով լինաս ու թողուս տաճարս ի խավար։
Հոգեբանները պարզել են, որ նյարդային հանգստության համար 1 օրվա մեջ կամ պետք է 7 հոգու գրկես, կամ 1ին ծեծես ու հայհոյես:
Էնպես որ, ՀՈ~Յ Պարոննե’ր
Հ.Գ. Վ. Սահակյանն էլ ի կայքով էլի մեր սրտից ա խոսում, ու էլի, ներառյալ մենք, ոչ ոք իր վրա ոչինչ չի վերցնում
C’est_la_vie
3 thoughts on “PURE Խեռռոսիմա (Անարատ հայհոյանք)”