Եվս մեկ տարի ծալեցինք ու դրեցինք մեր պատմության փոշոտ դարակների մեջ. մի տարվա մեր լացն ու ծիծաղն էլ փաթեթավորեցինք ու ուղարկեցինք դբա անհայտություն:
Էս նոր տարին էլ տոնածառի տակի նվերի պես բացեցինք ու իբր թե անակնկալի գալով՝ հրճվեցինք: Մոռացանք վաղվա օրվա մասին ու մեզ տվեցինք կյանքին ու հաճույքին՝ երկնքի թռչունների պես, որ ոչ վարու……:
Թող որ էս նոր տարին բարիքի տարի լինի, որ մեր ստեղծածն ու օգտագործածը իրապես բարիք լինի: Թող որ ուրիշի կանխորոշված ընտրությունը չազդի մեր սեփական քայլերի ընտրությանը. մենք գծենք մեր ճանապարհը:
Հույս ունեմ, որ բացի ինձանից Ձմեռ Պապիկին հավատարիմ էլի մի քանի հոգի կգտնվեն: Ախր զարմանում եմ` ինչպես կարելի է չհավատալ մեկին (կամ մի քանիսին), ով ամեն տարվա վերջ հայտնվում է մեր տանը, դպրոցներում, մանկապարտեզներում, և վերջապես փողոցներում կամ նրանց վարձելու համար նախատեսված գրասենյակներում: Մենք, որպես մեր անհավատության ապացույց երբեմն ասում ենք, որ` ՉԵՆՔ ՏԵՍԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ: Այդ դեպքում, այդ արդարացումը չի աշխատի Ձմեռ Պապիկների համար: Նրան մենք տեսնում ենք, այն էլ հաճախ, թե էկրանի հակառակ կողմում, թե` իրականում, Կոկա Կոլայի գովազդում, հունվարի 1-ի առավոտյան հարբած ու ձյան մեջ պառկած …
Էս տարի հաստատ լավ ա լինելու (գոնե): Էլ տարբերակ չկա: Սթիվ Ջոբս էլ ասել էր,որ մահը կյանքի ամենալավ հայտնագործությունն է, կյանքի փոփոխությունների աղբյուրը: Հիմա, քանի որ սա վերջին տարին է լինելու, հուսանք, որ այն կլինի փոփոխությունների տարի 🙂
Ինչ վերաբերվում է բլոգին. սա իմ առաջին փորձն է բլոգոսֆերայում: Քննադատությունները և նկատողություններին միշտ պատրաստ եմ: Այստեղ կփորձեմ տեղադրել հետաքրքիր նյութեր, արձագանքել քննարկվող թեմաներին, և հուսամ, որ կկիսվեք ձեր կարծիքներով: