Tag: Բոբոլը

  • Բոբոլը

    Ինչո՞ւ են մարդիկ ընդհանրապես ուսումնասիրում ամեոբաներին: Չեմ հասկանում, դա ինքդ քեզ ճանաչելու համա՞ր է:

    mtacoxy

    Բոբոլը պարզ տղա է` համարյա հողաթափիկ ինֆուզորիա:

    Բոբոլն էլ պրոբլեմներ ունի, մտածելու, ստեղծելու, իր առաջ ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտություն. ինքը պիտի ծառայությունից հետո իր տունը վերանորոգի: Երևի հետո էլի նոր խնդիրներ կառաջանան` դրանք լուծելու անհրաժեշտությամբ:

    Բոբոլը լավ տղա է: Ասենք` բոլոր երեխաներն էլ լավն են, անմեղ ու անսխալական: Երևի իր անմեղությունն էլ առիթն է շրջապատի ատելության:

    Բոբոլը կյանքում վատ բան չի մտածել: Ինքը երբեք չի մտածել:

    Բոբոլը քնելուց նույնիսկ չի խռռացնում, միայն քնի մեջ խոսում է` ճիշտ երեխայի պես, որն առօրյան տեղափոխում է երազների աշխարհ և փորձում այդ աշխարհում գտնել իր հարցերի պատասխանները:

    Բոբոլը նվիրված է. նվիված է իր հոտին, իր հովվին, իրեն ուղղություն տվող շներին:

    Բոբոլը բարի տղա է: Նա գրկում է իր որովայնը,. օրորում իր օրգանիզմում գտնվող բակտերիաներին, նույնիս իրեն շարունակ անհանգստացնող փորի ճիճվին:

    Բոբոլը երջանիկ տղա է: Նա երբեք չի մտածել երջանկության մասին, երբեք չի արել քայլեր` դրան հասնելու: Նա չգիտի` ինչ է երջանկությունը ու հենց դրանով էլ երջանիկ է: այդ ամենը դատարկ բաներ են:

    Բոբոլը կրքոտ է. այդքան կիրք նվիրաբերել կարտոֆիլ մաքրելուն, և կամ ինքնամոռաց պարել, երբ Թագուհին դեռ հարիսա է եփում` նույիսկ պատկերացնելն անհնար է: սակայն նա, ցավոք, իրենը չի համարում ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍԻ գաղափարակիրը:

    Բոբոլը հասնող տղա է: Միայն մեկ անգամ Ախտագռադից Երևան տանող ավտոբուսին չի հասել:

    Բոբոլը լուրջ տղա է: Միայն նրա հետ կարելի է անվերջ խոսել. ասենք` բոլորս էլ ինքներս մեզ հետ անվերջ խոսում ենք, կամ` պատի:

    Բոբոլը շատ հետաքրքիր տղա է: Նրանով են հետաքրքրված ճապոնացի գիտնականները: Նրա հետ երբեք չես ձանձրանա: Վերջերս շատ լավ սերտել է <<նստիր>>, <<Պառկիր>> և <<սիկտիր>> հրամանները:

    Բոբոլը բոլորիցս լավն է: Նա նույնիսկ իմ ցինիզմից չի վիրավորվում: Նա նույնիսկ Պատերազմում չի վիրավորվում:

    Բոբոլն աստվածային է` անքննելի, բարեգութ, գթասիրտ ու ոտակեր:

    Բոբոլն իսկապես ուժեղ է, ավելի ճիշտ ` Բոբոլը Հատկապես ուժեղ է:

    Բոբոլին սիրում են բոլոր կանայք` բոյով, թե` նիհար, տղա, թե` աղջիկ:

    Բոբոլն է արարիչը այն ամենի, ինչ որ եղել է, կա ու կլինի զուգարանում:

    Բոբոլն անպարտելի է: Նա երբեք չի մրցում:

    Բոբոլը սիրում է մի օրիորդի, որը, ցավոք, սիրում է իր երրորդ երեխային, գարեջուր և Ժիրինովսկուն:

    Բոբոլն ամենուր է` Իմ, քո, հարևան Զառա տոտայի մեջ:

    Բոբոլին ոչ ոք չի տեսել. նա գոյություն չունի. հենց դրա համար էլ վախկոտի համբավ ունի:

    Բոբոլը միշտ ինքն իրեն համոզում է, որ ինքը եսասեր չէ, կռվում է ինքն իր հետ, համոզում ինքն իրեն, հետո համբուրում հայելին ու հանգիստ քնում` ինքն իր հետ:

    Բոբոլը տիրապետում է բացարձակ ճշմատությանը: Նա է կյանքի Բանը (խոսքը), Ճշմարիտ ուղին:

    Բոբոլը սրամիտ է, պորճ,  հարբեցող ու դՈՒՍ ընԳած

    Բոբոլի համար բոլորը բոբոլ են` անդեմ, անգլխաՎոռ ու ժպտերես:

    Հա, մի տեղ էլ Բոբոլը ես եմ, դու ես, մեր հարևան Զառա տոտան: