Մաքուր, մաքուր

OMNIA MUNDA MUNDIS
OMNIA MUNDA MUNDIS

Ամենամաքուր տողերը գրեցի այս գիշեր.

Փափուկով փաթաթեցի քեզ, ու պաղ ջրով լվացի հոգիդ,

Կիսաժպիտով արձագանքեցիր ու սիրտս կաթացրիր խաղաղությամբ լի հոգուդ մեջ.

Կաթ,

Կաթ:

 

Մեր շփումն էլ չեղավ ռադիոալիքների սովորական փոխանակում,

Այլ իրար կիպ սեղմված հականյութերի ձուլում:

 

Բաժանումն էլ լոկ ընդունիչի և արձակիչի խանգարում է.

Տեխնիկական խնդիր:

 

Մաքուրով սրբածդ փոշին կորավ.

Կաթ,

Կաթ:

 

Բողբոջեցիր իմ մեջ, և խթանեցիր իմ մետամորֆոզը, որ դառնամ այն, ինչ կամ՝

Քո մաքուր Մաքուրի գովերգողն ու…

Կաթ,

Կաթ:

 

իրանա-դեմք

irana-demq

Արցունքս չորացավ կոկորդումդ.

Դարդս տվեցի քեզ

Ու սրբատաշ մաշկիդ փորագրեցի

Ամենակարողի պատկերը:

Ինչպես նեղացած շալվարն է

Ձգում որովայնը,

Անպես էլ արցունքս

Խեղդում է կոկորդդ:

Դու ինձնից երբեք էլ երեխա

Չե՛ս ունենա:

Միայն հոգիդ կհղիանա

Ու ուղեղումդ կծնի մի բույլ երեխա:

(Ուրոբորոսի) Սեփական մարմինը կուլ տվող օձի պես

Կուլ կտամ սիրտդ:

Որդերի ու ճանճերի զոհ դարձած հոգիս

Կհռհռա երջանկության վրա:

Պորտիդ տակ կնկարեմ ժպիտ

Որ ԴՈՒ էլ՝

ԻՐԱՆԱ-ԴԵՄՔՈՎդ

Կծիծաղես աշխարհի վրա:

Կրծք-աչքերիդ մեջ նայելիս

Աշխարհի բոլոր որցերը կզոմբիանան`

Այնտեղ գտնելով հերթական սերիալի

Դատարկությունը:

Քեզ նախանձող օրիորդները

Կերազեն

Դիպուկ հարված տալ՝

Պորտա-քթիդ

Իսկ ԴՈՒ,

Ջախջախված ու դատարկ դեմքով,

Էլի կժպտաս`

Ինչպես որ պատվիրել էի:

Տեսնես ինչո՞ւ է

Դեմքդ իջնում վար`

Գլխից մինչև իրան,

Իրանից … Թուրքիա՞