Ծալը պակաս, անլվա, բառռադի, չլըըփ-չլըփ(ցանկացած ձև), չափալախ, չափալախ, քացով մեՇկին, զռռռռռը
1000 սերիաանոց հայկական ֆիլմի սցենար
Իրապես, մեր ամեն դժբախտության պատճառը Արիական սեքսի բացակայությունն ա` իր ամեն դրսևորումներով: Դրա մասին մի քիչ գրել էի:
Ազգիս(շատ բարձր հնչեց), ժողովրդիս ինքնալուծարման գործընթացը արդեն սկսվել է: Ու հաստատ դրա պատճառը դժվար ապրուստը չէ, այլ արտագաղթը ու մեր տրանսլիտ մտածելակերպը: Չխորանամ, որ ազգի կարևորագույն հատկորոշիչը (կամ միակ) լեզուն է, այլ ոչ թե աստվածները, գենը կամ ասենք միասնական գաղափարախոսությունը (բայց դրա մասին չէր խոսքը):
Չխորանանք, թե ինչքանով է Դիանա Գրիգորյան միասնական կերպարը (իր անձի դեմ բացարձակ բան չունեմ, Դժվար ապրուստն էլ նայում եմ, Իմ Մեծ Չաղ Հայկական Հասանիքն էլ) ազդում մեր դեգրադացմանը:
Նրա հետ հայցազրույցներից մեկում (մոռացել եմ որտեղ, դրա համար հղումը չեմ դնում) Դիանան ասում է, որ ով չի ուզում սերիալներ նայի, թող չնայի: Թվում է` նորմալ պատասխան է, ու էլ հարց չպիտի առաջանա: Այո, ինքնատիրապետումը չկորցրած ցանկացած մարդ կարող է զրկել իրան այդ “հաճույքից”: Բայց ի՞նչ կասեք մեզ` ինքնատիրապետումը կորցրածներիս, հեռուստաէկրաններին կառչողներիս, հեռուստատեսային թմրանյութը օգտագործողներիս, այդ աղբը կուլ տվողներիս: Կարծեմ, եթե ցանկացած կենդանու երկար ժամանակ սոված թողնես, նա կսկսի ցանկած բան ուտել, նույնիսկ հանիբալիզմի դրևորումներ առաջ կգան: Հիմա մենք էլ մի տեսակ էտ վիճակում ենք` ինչ հորդում է էկրաններից, դրանով էլ սնվում ենք: Ու ստեղ ես հիշեցի Մարկեսին ու իր Գնդապետին, ում ոչ ոք չէր գրում: Էտ գորՁի վերջին տողերը անպայման պիտի մեջբերեմ.
_Իսկ ի՞նչ մենք պետք է ուտենք այս ամբողջ ընթացքում,_ Կինը բռնեց Գնդապետի շապիկից ու թափահարեց,_ Ասա’, ի՞նչ պետք է ուտենք:
Գնդապետին պահանջվեց ապրել յոթանասունհինգ տարի` ուղիղ յոթանասունհինգ տարի, որպեսզի հասնի այս ակնթարթին: Եվ նաև իրեն անհաղթ զգաց, երբ ուղիղ ու պարզ պատասխանեց.
_ ՔԱՔ:
Այնպես որ, Կե’ցցե հրաժարումը
Հ.Գ. Էս վիդեոն էլ քցել եմ, որ ազգովի վայելենք ;Ճ (lav asi?)