Ինչո՞ւ Մարքսիստական կուսակցությունը, այլ ոչ թե ՀԱԿը պետք է անցնի խորհրդարան, կամ Argumentum Ornithologicum 2

Ապացույցը զարթարում է ճշմարտությունը

Եթե ՀԱԿը առաջիկա խորհրդարանական ընտրություններում անցնի խորհրդարան, ապա Աստված գոյություն ունի, քանի որ ժողովրդի ձայնը Տիրոջ ձայնն է:

Հարցը Աստծո մասնակի Չգոյության մասին է:

Եթե Աստված գոյություն ունի, ապա խորհրդարան պիտի անցնի նաև Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, որը ՀԱԿ-ի նախատիպ Համաժողովրդական Շարժման  մասն էր կազմում:

Աստծո գոյությունը մեզ անհրաժեշտ է ` անհնար բաների կատարումը հաստատելու համար:

Հայաստանի Մարքսիստական  Կուսակցությունը չի կարող անցնել խորհրդարան, քանզի նրա մոտ բացակայում է Երկրորդ Տերը` Մամոնան` փողը: Մամոնայի բացակայության պայմաններում ՀՄԿ-ն պետք է հույսը դնի Առաջին Տիրոջ վրա, քանի որ մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել. չի կարող ծառայել Աստծուն և Մամոնային: Իսկ այդ պայմաններում ՀՄԿ-ի մուտքը խորհրդարան անհնարին է:

Եթե հիշեք, ՄԱԿ անվանվամբ կուսակցության մուտքը խորհրդարան հիմնականում պայմանավորված էր Երկրորդ Տիրոջ ներկայությամբ: Առաջին Տերը` Աստված, առանց Երկրորդ տիրոջ` Մամոնայի, գոյություն չունի, իսկ փողի գոյության պայմաններում` ունի: Այսինքն Մարքսիստական Կուսակցության համար Աստված գոյություն չունի

Ergo, Աստված գոյություն Չունի մասնակիորեն:

Հ.Գ. մեղա, մեղա:

Բխկում եմ

bxk

Եվ ինձ լսելով՝
Կարող են ասել.
«Բխկո՞ւմ է, ի՜նչ է».
Իսկ ես էլ կասեմ.
«Այո՛, բխկո՜ւմ եմ,
Ինչո՞ւ չբխկալ»:

Իսկ բխկալով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ բխկալուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց բխկալու՝ չկա՛ շահած մարտ:
Առանց բխկալու՝ չե՛ն ծնի նոր մարդ:
Մինչև չբխկա՝ ջուրը չի՛ եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում՝
Բխկա՜ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝
բխկա՜ծ է անշուշտ…

Սերմերը մինչև կարգին չբխկան՝
Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չբխկան
Ձե՜ռք չեն դառնալու:

Բառերն էլ մինչև կարգին չբխկան՝
Ե՜րգ չեն դառնալու…

Ա՜խ, ուր էր թե ես միշտ (արհեստական) բխկայի…

Հ.Գ. Բանաստեղծությունը ծայրից-ծայր ես եմ գրել: Ինչի՞ , Պիեռը` Մինար, Դոն Կիխոտը կգրի, Կամ Նիկոլ Փաշինյանը` “Ազատությունը”, ես էս պի պուճուր բանն է՞լ չգրեմ: