
_Ես ուզում եմ Իտալիայի դրոշն ու Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը:
_Դուք կարող եք ստանալ դրանցից միայն մեկը:
_Ուրեմն Իտալիայի դրոշն եմ ուզում:
_Cum deo:
_Cum deo:
Նարեկը Երևանյան բոհեմի` անգիտակից բոհեմի, անթագ ասպետն է: Գնչուական` բոհամական կյանքի կառկառկառկառուն ներկայացուցիչը ավանդապաշտ ընտանիքի զավակ է: Գուցե պահպանողականության դեմ պայքարն է նրան դուրս շպրտել դեպի փողոցները:
_ Ատում եմ մաթեմատիկան:
_ Ես էլ:
_ Հա բայց խի՞:
_Ովտև մաթեմատիկայում ամեն ինչ ճշգրիտ ա. 2×2=4:
_Ճիշտ ա ասում:
_Ա՛յ Նա՛ր, ի՞նչն ա ճիշտ ասում: Երևի պատմությունը ավելի ճշգրիտ գիտություն ա, քան թե մաթեմատիկան: Դու էլ ուրիշների ջրերը ընկնելու համար մի հատ ես:
_ Հա, բայց ես փոքրուց էլ չեմ սիրել մաթեմատիկան. չնայած` մաթեմիս դասատույի դոշերը լավն էին:
_Դմբո՛,_ Լիլիթն եզրափակում է եռակողմ զրույցը` փախչելով պատասխանատվությունից:
Նարեկի մոտ սիրո ընկալումը բացակայում է. իսպա՛ռ: Ինչպես որ լիարժեք երջանիկ մարդը պատկերացում չունի երջանկության մասին (տեսականորեն այդպես պիտի լինի), այնպես էլ Նարեկը գաղափար չունի սիրո մասին:
_Ա՛զս, էսօր մի հատ աղջկա հետ եմ ծանոթացել… վոբշմ չպատմեմ…
_Արա՛, դու մոռացե՞լ ես, որ նշանված ես, արդեն տարուց ավելի:
_Է՜, դե՜, արա՛, էլի պապականդ կոխի՞ր: Ես ինչ եմ ասում, դու` ինչ:
_ Հա լավ, բա հետը եղե՞լ ես:
_Հըմ… կույս էր:
_Էդ կուսակերությանդ թարգը չտվիր էլի: Հազար եմ ասել, միշտ անալ-ի օգնությանը դիմիր, որը էս քաղաքում գոնե մի քանի հատ կույս մնա` պսակվելու հմա:
_ Արխային, սո՛ւրբ ջան, քե խմա մի երգու հադմ մատղաշ կպահեմ:
_Էշ ես էլի:
Նարեկը լիբեռիզմի պրոպագանդողն է մեր հին ու նոր քաղաքում, բայց չգիտի` դա ինչ է նշանակում:
_Հա, ես տղա էլ եմ ծ*ցրել:
_ Յա՜յք, արա՛: Որ ինտեռնետում գրելուց լինեի, մի քանի ա-ով Յաաաաաաաաախք կգրեի:
_Հա, ի՞նչ, լիքը լավ տղեք տղա էլ են ծ*ցնում:
_Կարող ա էշ էլ են *ունում: Վոբշմ, յաաաաաաաաաաաաաաաաաաաախք: Լավ ա չասիր` Գիժ Արսենի հետ էլ զաս ես կպել:
_Բա էդ պատմությունը չես իմացե՞լ:
_Յաաաաաաաաաաաաաաախք:
_Ինքը պադյեզդում դայաղվավ: Ասեց` արի քեզ փարատեմ:
_Վոբշմ, էլ ինձ պաչիկով բարև չտաս: Յաաաաաաաաախք:
Նարեկի մոտ սահմաններն իսպառ բացակայում են: Նա իրագործում է մեր բոլորիս երազանքները` առանց գիտակցելու:
_Ազս, մի բան ասեմ, ոշ մեգի չասես: Չնայած գիտեմ` բեյնից բո* ես, վաղը մսյօր կարող ա թերթ-մերթում տպես:
_ Չես ուզում, մի՛ ասա:
_Ժենիկի հետ եմ եղել: Մեր սիրած կռիշում:
_Դու էլ սաղ քաղաքը *ունիր` պրծար, հիմա էլ մեր ախպերուհիների՞ն ես անցել:
_ Ազս, դե հընգերական սեքս էր:
_Հա, բա թենց ասա, թե չէ ես դրա մեջ կարող ա քիչմ անբարոյականություն գտնեյի: Ժենյային հլը նեոնացիստները չե՞ն վառե:
_Հլը չէ: Հը հը: Բայց մարդու չասես: Սոնան որ իմացավ` լավ չի լինի:
_Խանդըմ-մանդըմ ա՞: Հըհըհահահաաաաաա:
_ Հա: Հը, հը, հը այ այ աաաաաաաաաայ:
Նարեկը քանդում է բոլոր կարծրատիպերը: Նարեկը քանդում է նաև իր մեջ կարծրացած Նարեկին:
_Մարշալ Դավոյի ասած (իրար հետ միասին արտասանում ենք) ` հմի չեմ ջոգըմ. էտի սրա քուրն ա՞, նրա հընգերուհի՞ն, թե՞` քո քաձը:
_Հիմա չեմ ջոկոււմ. նա սրա քո՞ւյրն է, դրա ընկերուհի՞ն, թե՞` քո քոծը:
_Հը հը հը այ այ աաաաաաաաաաաաաաաաաաայ
_Հը, հը: Ազ, հլը Վթոյին զանգի, տենանք ատեցը տունն ա: Համ էլ ասա` թո զիբիլնոցը հավքի, իշնի քաղաք, Բայց թո Ֆաք յույին ձեն չտա:
_ Ապե, դու նայի, ես Կասկադ լռված եմ: Ես Օպեռայի կանգառի միաշկանի Սաքոյից էլ ուշ եմ տուն էթըմ:
_Օկ, ապեր, դե կտեսնվենք:
Նարեկն իր հոգևոր մակարդակում շատ պարզ մարդ է: Նրան պետք չէ խառնել նեոգառլախիստական գաղափարախոսություն ունեցողների հետ: Նա Կեղտի մեջ թաթախվում է միայն մարմնապես, և ոչ երբեք` հոգեպես: Երևի էստեղ հոգու բայցակայությունը կա:
_Նա՛ր, արի էթանք գառլախնոց` Կասկադից անդին:
_ Էտ անդին-ի մամենտը չջոգի, բայց` կարելի էր ձրի վիսկի ս կոլայ ծվցնել: Յալլա՜:
_ Հլանք: Բայց էս պատմությունը ես եմ գրելու:
_ Բան չջոկի:
_ Կարևորը` կարդացողը ջոկեց: Ընթերցո՛ղ, քեզ հետ եմ, ասում եմ, որ էս մասը ես հորինելու եմ:
_ Լավ գնացինք:
***
Գառլախնոց, կամ Կասկադից անդին
Ես ու Նարոն Կասկադից ծռվում ենք դեպի գառլախնոց: Գառլախնոցը, որը գտնվում է Կասկադից անդին, մոտավորապես գրասենյակ է:
Ես խնդրում եմ Նարեկին, որպեսզի դռան զանգը նա տա, քանի որ զզվում եմ զանգի կոճակին սեղմել. կարող ա լավ տղեքը վրեն թքած-շռած լինեն: Նարոն զանգը տալիս ա: Գրասենյակից կանչում են ներս: Արդեն պադյեզդից փչում ա թարմ սպերմատազոիդի հոտը: Բասը մեր գանգերն ա ժխշում, մուզիկան լցվում ա վրաներս: Ժա* ա տիրում:
_ Արա՜, էն ում ախպերներն ե՜ն,_ Մոտենում է Ֆաք Յուն ու փաթաթվում երկուսիս:
_ Նարս, էկա՞ր,_ Նկատելով Նարեկի` Իտալիայի դրոշով տռուսիկը` մեզ մոտ է վազում Լուսոն, փաթաթվում Նարեկին` ձեռի հետ էլ բդելով, էէէ, ճմկտելով Նարեկի ցամքած ոռը:
_Դքցկ, Դկզկ, I’m sexy, & I know it,_ ասում է երաժշտական կենտրոնը:
Ներս ենք մտնում հյուրասրահ, ու Նարեկը ոգեշնչվելով երաժշտությունից` անշարժացած պառկում է գետնին: Ինձ է մոտենում Լյովը:
_Ախպերս, որ դու եսսսս: Չայ, Կոֆե, Պատանցո՞ւյեմ:
_Պաչ, պաչ, պաչ: Չէ, Ազ, վոդկա, պիվա, պայեբյոմսյա: Հը հը:
_ Բոց ես էլի, խոմ զոռով չի:
Մուզիկան ծակում է բոլորիս թմբկաթաղանթները: Բոլորիս թարթիչները տակտի տակ իրար են հպվում: Սենյակի մեջտեղում պարում են կիսալկտի տիօրորդները: Նրանց են դիտում անկյունում մեկ շարքով նստած կիսաբիձեքը, գրգռվում են, ու սկսում են բդել… մեկմեկու: Արագի մեջ սենյակ է մտնում Ֆարմանյան Սամոն, ու արագի մեջ էլ հեռանում (թե ինքը տուտ պռիչոմ, ես էլ չեմ ջոկում):
_Գայ, պուպուշ աղջիկ, ջեբտ կարող ա մի կասյակ պլան ըլնի:
_ Չէ, ախպերս, մոտս էս մի կլոնծ պլաստիրինն ա ու ֆսյո: Բայց մի հինգ հոգու կտրաքցնի:
_ Դե ես էթամ, բուլիկը բերեմ,_ Ասում է Տրի բագատիրյայի մեջի աջ կողմի տղեն, ու գնում տուն, անվերադարձ:
Նարոն դեռ մեջքի վրա պառկած է սենյակի մեջտեղում, միայն քամակն է վեր ու վար անում` երաժշտությանը համընթաց: Ես էլ հընթացս պատահաբար չափալախում եմ Սամսոնին, ու պատահաբար թքում եմ էն ակնոցավոր գեներալի վրա ու ընկնում Չեխովի հայտնի հերոսներից մեկի օրը:
_Խուժաններ, զուգարանն ազատեք: Ըտեղ ուրիշ բնական կարիքներն են հոգում,_ պոռում է գրասենյակի քարտուղարուհին:
_ Հասս, լա՞վ ես: Հո էլ սիրտդ չի խառնում:
_Չէ, ամեն ինչ լավ ա:
_ Զասվե՞նք,_ հարցնում է վերը նշված զուգարանը զբաղեցրածներից տղան, ու լպստոցը շարունակվում է:
Հյուսասենյակի մեջտեղում շամպայնը պայթում է, պզում տիօրիորդների շորերին ու դեռևս պառկած Նարեկի վրա: Մեկն անկյունում փսխում է տելեվիզորի վրա, որով ելույթ է ունենում Լևոնը` Տեր-Պետրոսյան:
_Արա՜, հլը պադյո՜մ արեք,_ Վայ, էս ուրիշ պատմվածքից էր. խառնվում եմ ես ու շարունակում տառեր ցփնել wordpress-ի բորդին:
Կիթառն ինքն իր լարերն է տմբտմբացնում, կիսաբիձեքը շարունակում են բդել մեկմեկու: Անյունում հետ տվողը էլի հետ է տալիս հեռուստացույցի վրա, որով այս անգամ ելույթ է ունենում Տիգրանը` Կարապետըվիչը: Գրասենյակ է մտնում հեթանոս Ռազոն ու էլի արագորեն հեռանում: Փսխողը տելեվիզորի վրայից սրբում է իր փսխանք, քանի որ տելեվիզորով ելույթ է ունենում Ս.Ս.-ը: Գրասենյակի քարտուղարուհին մի դույլ մեզ է վերցնում ու լցնում պառկած Նարեկի վրա: Նարեկն օյաղանում է ու դուրս պրծնում դեպի պատշգամբ, որտեղ ֆսսում են Գայուշի տված պլաստիրինը: Նարեկն այս գարշանքին չի դիմանում ու պատշգամբից իրեն ցած է նետում` իր հետ տանելով նաև ինձ:
_էս ի՞նչ գառլախնոց բերիր,_ թռիչքի ժամանակ հարցնում է Նարեկը: Մենք պարաշյուտներս բացում ենք, ու վայրէջք կատարում Պինգվինաշենում: Պեպեն դեբիլ-դեբիլ բաներ է ասում, մենք էլ ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում: Ու ստեղ պատմվածքը վերջանում է:
***
Նարեկը սիրում է հաճույքի անդադարությունը.
_Ազ, մոտս լավ ֆնդո կա:
_Լավ է, սիկտիրդ քաշի, հավեսդ չունեմ: Ուզում ես էրեխեդ անգջներով ծափ տա՞ ու հոր նման դեբիլ ժպիտ ունենա՞ դեմքին:
_Հոյս այև, չէ:
_Դե ուրեմն, բարի գիշեր: Ու հանկարծ չփորձվես Կոմիտասի արձանի տակ շռել: Կարա-Բալայի արձանին էլ էլ մի ծխցրու: Դե թռանք տուն: Չնայած քեզ ինչ տուն:
_ Արխային, արդեն ունեմ:
_Փառք Աստծո:
_Cum Deo:
_Գիդամ:
Էպիլյոգք
Այսօր` մայիսի 20-ին, 2012 թվական, մոտավորապես 7-ի կողմերը, Լոս Անջելեսից նկատելի էր Արևի խավարում: Ես այս գրառումն էի ավարտին հասցնում, երբ տեղեկացա այդ մասին: Վերցրեցի լուսանկարչական ապարատը, արևային ակնոցս պահեցի դրա դիմաց, որպեսզի կարողանամ նկարահանել խավարվող արևը, որը մայր էր մտնում: Նարեկն էդ արևի պես է. ինքն իր գրկում ընդունում է ցանկացած լուսին, այդ պատճառով էլ տեղ- տեղ խավարում է:

***
_Նար, քե խմա ամենակարևոր բանը ի՞նչն ա:
_Ազատությունը:
_Գիտեի, որ էդ կասես: Cum deo:
_Cum Deo: Մեծատառով Աստծո հետ:
_Ոնց ասես, բռա՜տ:
Հ.Գ.
Նարեկի խնդրանքով և հորդորներով` հայտարարում եմ.
Տվյալ գրառման մեջ բացարձակապես իրական կերպարներ ՉՉՉՉՉՉՉկան: Բոլորը մտացածին են և հանդիսանում են իմ հիվանդ երևակայության արդյունքը: Անունների և միջադեպերի համընկնումը ՊԱՏԱՀԱԿԱՆ է: Շնորհակալություն ուշադրության համար, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Բութանիա` Հովոյենց յան:
Like this:
Like Loading...