Բարև

Hello

Դու եկել ես՝

Ուղղելու մեջքս ծուռ,

Ժպտալու ու լուսավերելու

Դառնահամ դեմքս,

Արի ու չարի ջրբաժանը լցնելու.

Ողջույն:

 

Օտարի հողն համբուրած,

Ծունկի եկած ու չափազանց հեզ,

Կեղտամաշ կաշվիս աշխատաբույրը հոտոտած՝

Մեկնում եմ ձեռքս.

Բարի եկար:

 

Արի ու չարի հիշողություններս

Լվացի Խաղաղ Օվկիանում,

Բնականորեն ու բնազդորեն ատեցի օտարը,

Ինչպես հնդկական փիղը երբեք չի հարմարվի

Աֆրիկյան փղի հայրենիքին.

Բարի երեկո:

 

Լողավազան մաքրողի պես,

Մաքրեցի մռթիդ փառը,

Ու խաշնապուրի պես

Զուլալ,

Դեպի քեզ սրեցի

Կոշտացած մատիկներս.

Բարի լույս:

 

ՄԵՆՔ ներշնչեցինք քեզ ինքնորոշում և

Անկախություն և

Ազատություն՝

Ինքդ քեզ ստրկացնելու հավանականությունը բացառելով,

Իսկ դու

Շղթայեցիր քեզ:

Բարի:

 

Խորհրդանշեցիր նոր դարձն ու Ձուլումը՝

Գտնելով Ալքիմիկոսի երազած իմաստասերի քարը,

Բարի գնաս:

 

Գեղեցկուհի կինս էլ թիկն տվեց ինձ վրա,

Ասաց՝

Բարև:

Բարև,

Հայաստան:

Դեբիլ երջանկություն և/կամ իրավունքներից մեծագույնը

Բա՛ռ,
Իմ միա՛կ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ…

Հասմիկ Սիմոնյան

_ Ուտեմ ծիծիկը՜դ,_ բղավում է երկրորդ շարքի երկրորդ տեղում քնած Վալտերը:

*

_ Աղչի, դասերդ խի՞ չես անում,_ հարցնում է հայրը մանկահասակ դստերը:

_ Չգիտե՜մ:

_Ո՞նց չգիտես: Հիմա որ սենց տվել եմ է՜,_ ավելացնում է մայրը:

_ Հիսոս քեզ Քրիստոս, ա՛յ բալամ, թենց բան չանեք, բա երեխուն թե՞նց են դաստիարակում: Մի՛ խփեք, հասկացրե՛ք,_ թոռնուհուն օգնության է գալիս տատիկը:

*

_ Գիտե՞ս չէ, ըստե ինչքան աղջիկ տենում ես, սաղի հետ էղել եմ,_ գլուխ է գովում Պաբլոն:

_Բա իրանք քո հետ էղե՞լ են,_ Հեգնում է Ջոնը:

*

_ Արա՛, էլի ծխե՞լ ես: Պտի հարևաններից լսե՞մ, որ էթում ես պատերի տակ ծխում ես: Բա դու ամոթ-աբուռ չունե՞ս:

_ Վա՜յ դե պապ՛, դե՜:

_ Սիկտիրդ քաշի, աբուշ լագոտ: Հորդ վրից ես թռնում, հա՞: Հո՞րդ ես խաբում:

*

_Կյանքս, ասա՛, որ ինձ սիրում ես:

_Վա՜խ, իշ լավ դոշեր ունես,_ ասում է Վազգենն ու շարունակում լպստել Տինայի` Թեհմինեյի,  կրծքերի արանքի քրտինքը:

*

_ Ազիզ, մի հատ կթռնես ձյաձյային պիվա բերես: Բուտկի տիրոջը ասա, թող պարտքը գրի վրես, ամսվա վերջ կտամ:

*

_Տենաս կարա՞մ հինգը մետք հեռավորությունից միզեմ ուղիղ պիսուարի ծակի մեջ:

_ Գագ ջան, թափով շռի էթանք համերգի, հեսա սկսվում ա:

*

_Տատ:

_ Հը՞:

_ Հոպարը խի՞ ա էսքան դեբիլ:

_ Արա, էլի մե՞րդ ա թույնը սրսկել:

_ Չէ՛, տա՛տ, բայց լուրջ:

*

-Ընտրությունների գնալուց, կյա՛նք, կզանգեմ քեզ, հետս կգաս, չէ՞` գնանք ընտրելու:

— Հա, կգամ: Էդ ընտրությունները մի օր ա՞, թե՞`մի քանի …

*

_Հլը արի գրատախտակի մոտ ու պատմի պավլիկյան ու թոդրակյան շարժման մասին:

_Թոնդրակյան շարժումը սկիզբ է առ…

_Ազի՛զ ջան, տանեցիներդ եհովակա՞ն են:

_Հիմա դա՞սը պատասխանեմ, թե՞` Ձեր հարցին:

*

_ Հիմա գալի՞ս ես մեր մեծանուն գրող Չարենցի տուն-թանգարան:

_ Չէ:

_ Դե գնա ստեղից այ պզուկոտ, զզվում եմ դեմքիդ պզուկներից: Սաղ էլ զզվում են:

*

_Գիտես չէ՞` էտ սևականները ոնց են վեկալում բերանները: Ձվերդ էլ հետը կուլ են տալի:

_Հա՞ որ:

_Հա-բա:

_Ըշտը:

*

_Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

_Չէ:

_ Ո՞նց չէ: Ստե մենակ ես ու դու ենք ու Վարդուկ հորքուրը:

_Ասում եմ` ես չեմ հանել:

_Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

_Չէ:

_Հը՜մ…

*

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում: Ինձի հլը խաբող չի ծնվել: Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

*

_Ապե, էս ընտրություններին ո՞ւմ ես ընտրել:

_ Բանը… բանը… դե պրեզիդենտի կուսակցությանը էլի:

_Դու դեբի՞լ ես:

_Չէ, ախպեր, նժդեհական գաղափարախոսության կրողն եմ, տարոնատիպ մարդու արտահայտու…

_Բայց, ճշտով, դեբի՞լ ես:

*

_Պապ, հլը նայի ինջ ծիտ ա քայլում փողոցով,_ պատշգամբից կախված` որդին դիմում է հորը:

_Բա սրա մերը ինջ կլներ:

_Բա դրա ամուսի՞նը,_ խոհանոցից դեպի պատշգամբ է վազում տանտիկինը` ձեռները կոնքերին հենած:

*

_Բա հայրենի՞քը:

_Դե, հայրենիքի համար հոգիս կտամ:

_Չէ, հարենիք ծախելը:

_Մի վարկյանում:

*

_Մնացինք մենք մերոնցով:

_ Ու շները, որ իրար են ուտում:

*

_Սիրո՞ւն աղջիկ ա:

_Հըմ… խելացի:

*

_Որ մտնես Եվրոպա, վզիդ խաչը կհանես, կգցես դուրս:

_Խի՞

_Ասում եմ, խաչդ կգցես դուրս:

_Խի՞ այ Վարուժ ձյա:

_ Էդ եվրոպացիք քրիստոնյաներին հարգում են:

_Հա, բայց խի՞:

*

_Բալիկ ջան, դու միլիցաների սիրո՞ւմ ես:

_ Չէ, ես ընձուղտ եմ սիրում:

*

_ Բառեվ Դզեզ: Քուռիկ դժան, կառելի ե դզեր հետ ցանոտանա՞լ:

_Դուք նեոաբեղյանի՞ստ եք:

***

_ Հա լավ, բա ո՞րն ա իրավուքներից մեծագույնը:

_ Լռելու իրավունքը:

_Բա խոսքի ազատության իրավունքը:

_Խոսքի ազատության իրավունքը նաև ստելու իրավունքն է. դրանք քույրեր են. եթե լռելու իրավունք չունես, ապա ունես ստելու իրավունք: Լռելու իրավունքը ավելի մաքուր է, քան թե խոսքինը:

*

_Ա՛զ, որ ուռած ես ըլնում, ի՞նջ ես զգում:

_Հը՞:

_Ասում եմ` կայֆի տակ ի՞նջ ես զգում:

_Հը՞:

_Ուռա՞ծ ես:

_Հը՞:

***

_Բա դեբիլ երջանկությունը ո՞րն ա:

_Էտ ոնց որ հարցնես, թե կյանքի իմաստը որն ա:

_ Հա, կյանքի իմաստը պարզ ա. իմաստը հաճույքների հարատևության պահպանումն ա, մեկ էլ հենց ինքը` իմաստը:

_Դեբիլ երջանկությունն էլ հենց քո ասածի բացակայությունն ա:

_Խի՞:

_Հեչ, լավ, մոռցի՛:


Ինչո՞ւ Մարքսիստական կուսակցությունը, այլ ոչ թե ՀԱԿը պետք է անցնի խորհրդարան, կամ Argumentum Ornithologicum 2

Ապացույցը զարթարում է ճշմարտությունը

Եթե ՀԱԿը առաջիկա խորհրդարանական ընտրություններում անցնի խորհրդարան, ապա Աստված գոյություն ունի, քանի որ ժողովրդի ձայնը Տիրոջ ձայնն է:

Հարցը Աստծո մասնակի Չգոյության մասին է:

Եթե Աստված գոյություն ունի, ապա խորհրդարան պիտի անցնի նաև Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, որը ՀԱԿ-ի նախատիպ Համաժողովրդական Շարժման  մասն էր կազմում:

Աստծո գոյությունը մեզ անհրաժեշտ է ` անհնար բաների կատարումը հաստատելու համար:

Հայաստանի Մարքսիստական  Կուսակցությունը չի կարող անցնել խորհրդարան, քանզի նրա մոտ բացակայում է Երկրորդ Տերը` Մամոնան` փողը: Մամոնայի բացակայության պայմաններում ՀՄԿ-ն պետք է հույսը դնի Առաջին Տիրոջ վրա, քանի որ մեկը չի կարող երկու տիրոջ ծառայել. չի կարող ծառայել Աստծուն և Մամոնային: Իսկ այդ պայմաններում ՀՄԿ-ի մուտքը խորհրդարան անհնարին է:

Եթե հիշեք, ՄԱԿ անվանվամբ կուսակցության մուտքը խորհրդարան հիմնականում պայմանավորված էր Երկրորդ Տիրոջ ներկայությամբ: Առաջին Տերը` Աստված, առանց Երկրորդ տիրոջ` Մամոնայի, գոյություն չունի, իսկ փողի գոյության պայմաններում` ունի: Այսինքն Մարքսիստական Կուսակցության համար Աստված գոյություն չունի

Ergo, Աստված գոյություն Չունի մասնակիորեն:

Հ.Գ. մեղա, մեղա:

Սոբչակ, Այ լավ յու, շողշողո’ւն անառակ

Я не дура, я блондинка.

Ксения Собчак 

xeniaԷս , ներողություն արտահայտությանս համար, աղջիկը մեկ-մեկ ոնց ա դզզում: Մեկ մեկ ուզում էս բոլոր կանանց մեղքերը բարդես իրա վրա ու հետո ներում շնորհես: Տենաս հայկական Ջուսը կարար սրա նման համ շողշողուն լիներ, համ էլ սենց կայֆոտ ելույթներ ունենար քաղաքացիական շարժման ամբիոններից:

Արա դե ճիշտ ա էլի, որ ընտանիքից ա ամեն ինչ գալի: Սրա ԱՏԵՑԸ ով լինի, որ ինքն էլ սենց չկարանա խոսել: Վոբշմ ապրի Սոբչակը, լավ բալիկ ա (խոսք ամենևին էլ  ԼԱՎ ԲԱԼԱյի մասին չի):

Նայե՞նք ելույթը

PURE Խեռռոսիմա (Անարատ հայհոյանք)

տեղին հայհոյանքը  անտեղի պաչպռոշտից լավ է

mickՄի կանադահայ ծառայակից ընկեր մի օր ինձ բիթի քցեց.

_Ախպեր, _ասեց,_ որ տղեն տղուն քֆրտում ա, գոնե իրա քֆրտածը պատկերացնում ա՞:

Խոսքը, անշուշտ սեռական բնույթի հայհոյանքների մասին էր: Էտ օրվանից մոտս ամեն մի լսած հայհոյանքի ժամանակ անդադար սրտխառնոց ա առաջանում:

Ու, կարծեմ հայերենում ընդհամենը երկու հայհոյանք կա` ՀԱԱԱ~յն ու ՀՈՈՈ~Յը, երկուսն էլ ձայնարկություն: Վերջիններն  էլ անասուններին կանչելու միջոցներ են: Տրամաբանական է, որ հայհոյանքի իմաստը վիրավորանք հասցնելն է, տվյալ դեպքում` մարդուն անասունի հետ համեմատելը: Այ սեռական բնույթի հայհոյանքները կարծեմ մեր մշակույթ ներմուծվել են (ինչպես ցակացած աղտոտ երևույթ) թուրքական և այլ գրավումների պատճառով: Նմանատիպ Սոդոմ-Գոմորական  երևույթները միշտ էլ արատավորել են մեր ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍը:

Մենք հիմա էլ ենք արատավորում Արիական սեքսը: Եթե ուշադիր լինեք մեր ժամանակակից երգերից, հեռուստատեսային հաղորդումներին և, կարելի է ասել` ամենուր, կտեսնենք, որ այստեղ արդեն սերը մի տեսակ լացելու ու տանջվելու բան ա դառել: Իսկ առաջ սերը անսահման էր` դեզերի մեջ, երկնքի տակ: ու ստեղ Քուչակը մտավ.

— Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծծերդ է կանթեղ ի վառ.
Երթամ ես ժամկոչ ըլլամ, գամ լինիմ տաճրիդ լուսարար։
— Գնա՛, ծո տղա՛ տխմար, չի վայլես տաճրիս լուսարար,
Երթաս ղուն խաղով լինաս ու թողուս տաճարս ի խավար։

Հոգեբանները պարզել են, որ նյարդային հանգստության համար 1 օրվա մեջ կամ պետք է 7 հոգու գրկես, կամ 1ին ծեծես ու հայհոյես:

Էնպես որ,  ՀՈ~Յ Պարոննե’ր

Հ.Գ. Վ. Սահակյանն էլ ի կայքով էլի մեր սրտից ա խոսում, ու էլի, ներառյալ մենք, ոչ ոք իր վրա ոչինչ չի վերցնում

C’est_la_vie

Հիսուս, ախպերս, Եզեկիէլին կասե՞ս գրիչը փոխանցի

kacinзарыть топор войны,раскурить трубку мира!!!

Հիսուսի, Եզեկիէլի ու Հոսե հետ ծանոթացել եմ տեղի մեծահասկների դպրոցում: Տարբեր տարիքի մարդիկ են,  տարբեր մասնագիտությունների, ուղղակի բոլորն էլ ներգաղթյալ են: Լատինաամերիկյան ազգաբնակչությունը այստեղ մեծ թիվ է կազմում:

Մի օր դասի ժամանակ, երբ հերթական անգամ լատինոսները (որոշ դեպքերում նրանց կոչում են ԼՈԲԻ) քֆրտում էին սևականներին, ու բացահայտ ռասսիստական հայտարարություններ անում, ծիպը`Թող գնան իրանց Աֆրիկաներում ապրեն,  մտքովս մի բան անցավ: Լսարանում ամեն մեկն իր սեղանի վրա տեղադրել էլ իր անունը տերկայացնող ցուցանակ: Էտ բուռն քննարկման ժամանակ աչքս ընկավ մեկի անվանը: Կարդացի — Եզեկիէլ: Անվանակիրը վատ մարդ չի, ամրգահայի ասած` միջին լոբազգի ներկայացուցիչ:Մեկ նայում եմ անվանը, մեկ` անվանակրի դեմքին, ու տհենց մի քանի րոպե: Վերջը չդիմացա(մեջս եռում էի), հարցրի.

_Էտ ձեր աննունները խի՞ ա տհենց ջհուդական:

Ստացա շատ տրամաբանական ու կոնկրետ պատասխան, որ անվանումները վերցված են Աստվածաշնչից … բլյա, բլյա բլյա: Արա բայց վսյո տակ ի մտածում եմ, ո՞նց էլի, ո՞նց ա լինում, որ մայաների , ինկերի, ացտեկների (+Մի երկու կաթիլ իսպանացու արյուն) ժառանգները ջհուդական անուններ են կրում: (Չնայած մեր անունների մեծամասնությունն էլ ա հրեական, ոչինչ զարմանալի): Ախր իրենց անունները պետք է լինեին, խոսքի օրինակ` Կացին (տապոռ էլի), Սարի Հովիկ կամ ասենք Գրիզլիի Ժանիք, և վերջապես` Ձկան Աշկ: Մեկ էլ մտածում եմ, արա , կարո՞ղ ա էսի մտքում ասի_ Արա էս քաքռոչը (այդ անվանվամբ են հայերին ճանաչում(խավարասեր-տառական էլի)) ի՞նջ ա ուզում… ու ըտեղ ես վաբշե մեջս գժվեմ, ու ասեմ, պարոնա’յք, մենք` հայերս, խավարասեր չենք, ասեմ ավելին, մեն լուսասեր են,  լուսապաշտ, մենք էլ ենք մոնոթեիկ եղել` պաշտել ենք Ար-ին` մեկ թագավոր` մեկ աստծուն … բլյա բլյա բլյա… ու հակասեմականությունս ավելի ա բորբոքվում, ու ես այրվում եմ դժողքի կրակներում …

ու մեկ էլ  …

Ու ստեղ ոչինչ չունեմ ավելացնելու: Արմքոմեդիի տղերքը լավ էլ ռազմահայրենասիրական են, Գոռ Թամազյանի ասածներ 163% հետ էլ համաձայն եմ, մենակ թե երկու բան չեմ հասկանում Մեկ Ազգ-ից.

  1. ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵ’Ր, տեր կանգնեք ձեր ընկերուհիների բաց պորտերին — արտահայտության միջի ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐ բառի հայեցիությունը
  2. Քրիստոնեության անխնա պաշտպանումը

1. կետի համար գոնե հոգիս թեթևացավ երբ գտա էս արտահայտությունը

Հոգով եղջերակիր (Ռագանոսեց էլի) տղամարդիկ սովորաբար չեն սիրահարվում կնոջ առաքինությունների վրա, այլ միմիայն կարևորում են կնոջ գեղեցկությունը, և վերջ:հեղինակ ՄԵԿ ԱԶԳ դաշինքի համանախագահ` ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ (Ես ՆԱև կարևորում եմ կնոջ գեղեցկությունը` կրծքե՞րը)

2. -ի մասով մի քիչ խոչընդոտներ կան: (Հիմա կասեն ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆԸ ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ Ա): Կարծեմ քրիստոնեությունը մի կտոր ապազգային կրոն ա` ոչ էթնիկական` համամարդկային: Այդ կրոնի ու ազգայանականության ճանապարհներն էլ կարծեմ իրար հակառակ են: Կարծեմ քրիստոնեությունն էլ Հայաստան է ներմուծվել մի տեսակ աղանդի պես (որոնց դեմ պայքարում է ՄԵԿ ԱԶԳԸ): Ու կարծեմ այն մերժում է հեթանոսությունը (Կարծեմ էթնոս բառից ա առաջացել): ու վաբշե ,,,

Այ օրինակ մյուս ազգայնականները ավելի լավ մոտեցում ունեն: Օրինակ` Հայ Արիների Միաբանությունում ընդունված ա Գառնի այցելելը, Արմեն Ավետիսյանն էլ  մի քիչ հակասեմականության համար էլ նստել ա: Ու ընդհանրապես

ամեն իքն իրեն հարգող ազգ գոնե մի քիչ հակասեմական պիտի լինի

վոբշմ , Կեսարի պես ձեռքներս բարձրացնում ենք վեր, իբր թե` աշխարհ ձեռքիս տակ, Հիտլերին հիշում ու ասում

Զիգ Հայլ, Զիգ Հայլ, Զիգ Հայլ!!!

ու ստեղ էս մուզիկան ա գնում(Կտտցրա)

Հ.Գ. կատակ եմ անում, Րաբբի ջան