թե ինչպես Վովկան գտավ ճանապարհը դեպի տուն

Թմբլիկ ու մտամոլոր Վովկան առաջին պատահած արջին հարցրեց ճանապարհը դեպի տուն.

_ Երբե՛ք ուղիղ, _ ասաց արջուկը:

Երբ  Վովկան հասավ տեղ, քույրը մեռած էր, տունը հավասարված գետնին:

Վովկան քնեց ու շարունակեց. <<երբե՛ք ուղիղ>>,_ զրնգաց Վովկայի երկարավուն ականջներում:

Advertisements

Մենչոն … respice adspice prospice … անընթեռնելի…

_Դու պետք է մոռանաս այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են,_ասում էր ծերուկը,_դու պետք է սովորես երազել: Պետք է փակես ականջներդ քեզ շրջապատող աղմուկից, այժմ և հավիտյան:

Շ. Անդերսոն, Ուայնսբուրգ, Օհայո, Ձեռները:

Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,
Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան:

Տ. Կարապետյան, Հուշերի փլատակներ:

Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:

Ա. Ռեմբո, Բամաստեղծություններ, Ամոթ:

_Մառուսը թազա թոռ ա ունեցել:

_Ո՞նց, ինքը երե՞կ չէր նշանվել:

_ Տծ (ոչ), մի րոպե հետո:

_Բա՞:

_ Ահ, դե, տենց էլ ա լինում: Ազիզով ջան, մեզ մի երկու ասեղ U45 ու մի հաբ էլ դառը կոֆե,_ Մենչոն դիմում է մատուցողին:

_Արմ ջան, քեզ նենց էի կարոտե: Հմի քանի՞ տարեկան ես:

_ Տասիրեք: Վաղը լռանում ա կյանքիս վեցերորդ վարկյանը: Հեսա U45 մխրճեմ երակներս, կդառնամ քառասունհինգ:

_Ոնց որ էլի բանակում ըլնես. օրերդ ես հաշվում:

_Հա-բա:

_Ֆծյուժ ,_ կողքներովս սլանում է նոր մոդելի ավտոբուսը, որն էներգիա է ստանում օդում գտնվող բակտերիաներին այրելով:

Ժամը քառասունվեցնանց է յոթը րոպե: Բռնակալության հրապարակի ժամացույցը ծնգում է: Բոլորս ծնկի ենք իջնում. հնչում է հիմնը` սանլի վեթեն, սանլի վեթեն (փառապանծ հայրենիք), Ազերբեյյջան, Ազերբեյջան:  Մի քառորդ ժամ ելույթ է ունենում բռնակալ, քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը, բոլորս պարտադիր Like-ում ենք նրա ասածն ու վեցը հարյուր հինգը անգամ համբուրում սեփական կոշիկները, այնուհետև ոտքի ելնում ու կտրում առաջին պատահածի գլուխը:

_ Արա դե առաջ լավ էր էլի,_ ասում է Մենչոն ու փռշտում իր դիմացով թռչող փղի ականջներին,_ Առաջ… էհ առաջ… բաղերում ենք, բեզարիլ ինք:

_Արմ ջան, չնեղվես, մի օր լավ կլինի, երևի, երբեք:

_Ապեր, մի հատ բան եմ մտածել, բայց չեմ կարա ստե ասեմ,_ Ասում է Արմենը, երբ մենք շրջում էինք (կամ` ենք) Զ. Խանլարովայի փողոցով` նախկին Աբովյանի փողոց: Ես երեք անգամ կտտացնում եմ Թաչ սկրիին ապարանջանիս վրա, և մենք տեղափոխվում ենք Սոչի: Արմենը շպակլյովկա է անում, ես էլ ցեխն եմ շաղախում ու շպրտում լուսամուտից դուրս:

_ Մոն ամի, Ռեմբո,_ ինչ-որ մեկը շշնջում է Արմենի ականջին, նա շուռ է գալիս և շրթունքներով հպվում բելառուսական հրթիռին: Մի բույլ խլուրդներ` ձեռներն առած կլասիկ կիթառները, հարձակվում են վրաս ու կիթառները կոտրում գլխիս: Շաքարը կլնծալով ճլփում է աբսենտի բաժակի մեջ, մենք խմում ենք, իսկ բելառուսական հրթիռը վերադառնում է Երկիր մոլորակ:

_Արա բա Մառուսը թազա թոռ ա ունեցե:

_ Հա-բա:

_Աչքներիս լուս:

_ Քել դրա մասին չհիշենք էլի, հոգնած եմ:

_Ոնց ասես, Մենչս, գիտես` քեզ ինչքան եմ սիրում:

_Ապեր, քել դրա մասին էլ չհիշենք, հոգնած եմ:

_Էղավ, բռատուխա:

_Քել դրա մասին էլ չհիշենք:

_ Հոգնա՞ծ ես:

_ Չէ, հեսա կզարթնեմ:

_Լավ, ապեր, քնի, քնի:

_Քել դրա մասին էլ …

_ Աաաա, դե զզվցրի՜ր: դրա մասին չխոսենք, դրա մասին չխոսենք, հոգնած եմ, կզարթնեմ:

_ Լավ, հանգստացի:

_ Նոր եմ հանգստացե . Սևանում:

_ Էտքան փող քեզ ո՞ւրդուց:

_ Օրգանիկ որդան կարմիր եմ ծախում` հայ որդերից պատրաստած:

Արևը հյուսիս-արևելքից մայր է մտնում, լուսինը ուրդուց ասես հայր է բարձրանում, իսկ ես Մենչոյի քառասունիրեք ու կես էրեխեքին քավոր եմ կանգնում:

_ Քավորն ի՞նչ է ցանկանում,_ մռնչում է մոլլան:

_ Հույս, հավատ, սեր ու Ipad ,_ պատասխանում եմ ես ու երեխաների գլուխները խորտակում հեղուկ սիլիկոնի մեջ: Արմենը չափալախում է իր բոլոր երեխաներին ու ինձ. կնունքն ավարտված է:

_ Արա, բա ընգերությունը տե՞նց ա լինում: տենում ես` նիհար-միհար տղա եմ, նաուշնիկներն էլ արդեն վացունչորսը տարի ա` ականջներիս մեջ են մնացել: Խի՞ չես օգնում:

_ Ազ, դե մեկն էլ ըլնի` ինձ օգնի,_ Ասում եմ ես ու մի հազար ռուփի ափլոդ անում Արմենի գրպանը:

_ Ազ, Ազ ասիր, մեր չաստի Ստառշ-ին հիշեցի: Արա վերջը դրա անունը մոռացա: Խի՞ են բանակում սաղ ստառշինեքին Ստառշ ասում:

_ Դե ձև ա էլի, ապե:

_ Աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում է Գարգին Նժդեհը:

_ Արմ ջան, դե աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում եմ ես, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը:

_Ապեր, դեմդ նայի` Prospice: Մեկ էլ, հըմ, էս սիմվոլիկան համ շատ ա , համ դզում ա, համ էլ` հոգնած եմ:

_ Արմ, հլը թափով մտքումդ մի հատ գույն պահի, ու մի հատ էլ գործիք:

_ Պահեցի:

_ Ազ, կարմիր չագուչ չէ, մի ուրիշ բան:

-Պհահայ, դզեց:

_ Դե, ժպտա ու գնա քնի:

Մենք թեքվում ենք Զ. Խանլարովայի փողոցից, մտնում տեղի սրճարաններից մեկը, Արմենը քնում է:

_ Ապ, բայց կապը չջոկեցի:

_Ազ, որ կապը ջոգեիր, կյանքդ անիմաստ կլիներ: Կապը մենակ քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը գիտի: Մեծ ախպերը հետևում ա:

_ Արա, հա, քեզ բան պիտի ասեի, չէ՞: Բա ասում էիր` քո մասին բլոգումս պիտի գրեմ. ո՞ւր ա:

_ Հիմա.

Արմենը…  Արմենը… Մենչոն…

_ Ազ, իմացա. Մառուսը թազա թոռ ա ունեցե:

_ Այ հմի ջոգիր:

_ Հա, ջոկի: Քել էտ մասին չհիշենք. հոգնած եմ:

_ Քել: Քնի:

Նարեկն Աստծո հետ (69+)

_Ես ուզում եմ Իտալիայի դրոշն ու Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը:

_Դուք կարող եք ստանալ դրանցից միայն մեկը:

_Ուրեմն Իտալիայի դրոշն եմ ուզում:

_Cum deo:

_Cum deo:

Նարեկը Երևանյան բոհեմի` անգիտակից բոհեմի, անթագ ասպետն է: Գնչուական` բոհամական կյանքի կառկառկառկառուն ներկայացուցիչը ավանդապաշտ ընտանիքի զավակ է: Գուցե պահպանողականության դեմ պայքարն է նրան դուրս շպրտել դեպի փողոցները:

_ Ատում եմ մաթեմատիկան:

_ Ես էլ:

_ Հա բայց խի՞:

_Ովտև մաթեմատիկայում ամեն ինչ ճշգրիտ ա. 2×2=4:

_Ճիշտ ա ասում:

_Ա՛յ Նա՛ր, ի՞նչն ա ճիշտ ասում: Երևի պատմությունը ավելի ճշգրիտ գիտություն ա, քան թե մաթեմատիկան: Դու էլ ուրիշների ջրերը ընկնելու համար մի հատ ես:

_ Հա, բայց ես փոքրուց էլ չեմ սիրել մաթեմատիկան. չնայած` մաթեմիս դասատույի դոշերը լավն էին:

_Դմբո՛,_ Լիլիթն եզրափակում է եռակողմ զրույցը` փախչելով պատասխանատվությունից:

Նարեկի մոտ սիրո ընկալումը բացակայում է. իսպա՛ռ: Ինչպես որ լիարժեք երջանիկ մարդը պատկերացում չունի երջանկության մասին (տեսականորեն այդպես պիտի լինի), այնպես էլ Նարեկը գաղափար չունի սիրո մասին:

_Ա՛զս, էսօր մի հատ աղջկա հետ եմ ծանոթացել… վոբշմ չպատմեմ…

_Արա՛, դու մոռացե՞լ ես, որ նշանված ես, արդեն տարուց ավելի:

_Է՜, դե՜, արա՛, էլի պապականդ կոխի՞ր: Ես ինչ եմ ասում, դու` ինչ:

_ Հա լավ, բա հետը եղե՞լ ես:

_Հըմ… կույս էր:

_Էդ կուսակերությանդ թարգը չտվիր էլի: Հազար եմ ասել, միշտ անալ-ի օգնությանը դիմիր, որը էս քաղաքում գոնե մի քանի հատ կույս մնա` պսակվելու հմա:

_ Արխային, սո՛ւրբ ջան, քե խմա մի երգու հադմ մատղաշ կպահեմ:

_Էշ ես էլի:

Նարեկը լիբեռիզմի պրոպագանդողն է մեր հին ու նոր քաղաքում, բայց չգիտի` դա ինչ է նշանակում:

_Հա, ես տղա էլ եմ ծ*ցրել:

_ Յա՜յք, արա՛: Որ ինտեռնետում գրելուց լինեի, մի քանի ա-ով Յաաաաաաաաախք կգրեի:

_Հա, ի՞նչ, լիքը լավ տղեք տղա էլ են ծ*ցնում:

_Կարող ա էշ էլ են *ունում: Վոբշմ, յաաաաաաաաաաաաաաաաաաաախք: Լավ ա չասիր` Գիժ Արսենի հետ էլ զաս ես կպել:

_Բա էդ պատմությունը չես իմացե՞լ:

_Յաաաաաաաաաաաաաաախք:

_Ինքը պադյեզդում դայաղվավ: Ասեց` արի քեզ փարատեմ:

_Վոբշմ, էլ ինձ պաչիկով բարև չտաս: Յաաաաաաաաախք:

Նարեկի մոտ սահմաններն իսպառ բացակայում են: Նա իրագործում է մեր բոլորիս երազանքները` առանց գիտակցելու:

_Ազս, մի բան ասեմ, ոշ մեգի չասես: Չնայած գիտեմ` բեյնից բո* ես, վաղը մսյօր կարող ա թերթ-մերթում տպես:

_ Չես ուզում, մի՛ ասա:

_Ժենիկի հետ եմ եղել: Մեր սիրած կռիշում:

_Դու էլ սաղ քաղաքը *ունիր` պրծար, հիմա էլ մեր ախպերուհիների՞ն ես անցել:

_ Ազս, դե հընգերական սեքս էր:

_Հա, բա թենց ասա, թե չէ ես դրա մեջ կարող ա քիչմ անբարոյականություն գտնեյի: Ժենյային հլը նեոնացիստները չե՞ն վառե:

_Հլը չէ: Հը հը: Բայց մարդու չասես: Սոնան որ իմացավ` լավ չի լինի:

_Խանդըմ-մանդըմ ա՞: Հըհըհահահաաաաաա:

_ Հա: Հը, հը, հը այ այ աաաաաաաաաայ:

Նարեկը քանդում է բոլոր կարծրատիպերը: Նարեկը քանդում է նաև իր մեջ կարծրացած Նարեկին:

_Մարշալ Դավոյի ասած (իրար հետ միասին արտասանում ենք) ` հմի չեմ ջոգըմ. էտի սրա քուրն ա՞, նրա հընգերուհի՞ն, թե՞` քո քաձը:

_Հիմա չեմ ջոկոււմ. նա սրա քո՞ւյրն է, դրա ընկերուհի՞ն, թե՞` քո քոծը:

_Հը հը հը այ այ աաաաաաաաաաաաաաաաաաայ

_Հը, հը: Ազ, հլը Վթոյին զանգի, տենանք ատեցը տունն ա: Համ էլ ասա` թո զիբիլնոցը հավքի, իշնի քաղաք, Բայց թո Ֆաք յույին ձեն չտա:

_ Ապե, դու նայի, ես Կասկադ լռված եմ: Ես Օպեռայի կանգառի միաշկանի Սաքոյից էլ ուշ եմ տուն էթըմ:

_Օկ, ապեր, դե կտեսնվենք:

Նարեկն իր հոգևոր մակարդակում շատ պարզ մարդ է: Նրան պետք չէ խառնել նեոգառլախիստական գաղափարախոսություն ունեցողների հետ: Նա Կեղտի մեջ թաթախվում է միայն մարմնապես, և ոչ երբեք` հոգեպես: Երևի էստեղ հոգու բայցակայությունը կա:

_Նա՛ր, արի էթանք գառլախնոց` Կասկադից անդին:

_ Էտ անդին-ի մամենտը չջոգի, բայց` կարելի էր ձրի վիսկի ս կոլայ ծվցնել: Յալլա՜:

_ Հլանք: Բայց էս պատմությունը ես եմ գրելու:

_ Բան չջոկի:

_ Կարևորը` կարդացողը ջոկեց: Ընթերցո՛ղ, քեզ հետ եմ, ասում եմ, որ էս մասը ես հորինելու եմ:

_ Լավ գնացինք:

***

Գառլախնոց, կամ Կասկադից անդին

Ես ու Նարոն Կասկադից ծռվում ենք դեպի գառլախնոց: Գառլախնոցը, որը գտնվում է Կասկադից անդին, մոտավորապես գրասենյակ է:

Ես խնդրում եմ Նարեկին, որպեսզի դռան զանգը նա տա, քանի որ զզվում եմ զանգի կոճակին սեղմել. կարող ա լավ տղեքը վրեն թքած-շռած լինեն: Նարոն զանգը տալիս ա: Գրասենյակից կանչում են ներս: Արդեն պադյեզդից փչում ա թարմ սպերմատազոիդի հոտը: Բասը մեր գանգերն ա ժխշում, մուզիկան լցվում ա վրաներս: Ժաա տիրում:

_ Արա՜, էն ում ախպերներն ե՜ն,_ Մոտենում է Ֆաք Յուն ու փաթաթվում երկուսիս:

_ Նարս, էկա՞ր,_ Նկատելով Նարեկի` Իտալիայի դրոշով տռուսիկը` մեզ մոտ է վազում Լուսոն, փաթաթվում Նարեկին` ձեռի հետ էլ բդելով, էէէ, ճմկտելով Նարեկի ցամքած ոռը:

_Դքցկ, Դկզկ, I’m sexy, & I know it,_ ասում է երաժշտական կենտրոնը:

Ներս ենք մտնում հյուրասրահ, ու Նարեկը ոգեշնչվելով երաժշտությունից` անշարժացած պառկում է գետնին: Ինձ է մոտենում Լյովը:

_Ախպերս, որ դու եսսսս: Չայ, Կոֆե, Պատանցո՞ւյեմ:

_Պաչ, պաչ, պաչ: Չէ, Ազ, վոդկա, պիվա, պայեբյոմսյա: Հը հը:

_ Բոց ես էլի, խոմ զոռով չի:

Մուզիկան ծակում է բոլորիս թմբկաթաղանթները: Բոլորիս թարթիչները տակտի տակ իրար են հպվում: Սենյակի մեջտեղում պարում են կիսալկտի տիօրորդները: Նրանց են դիտում անկյունում մեկ շարքով նստած կիսաբիձեքը, գրգռվում են, ու սկսում են բդել… մեկմեկու: Արագի մեջ սենյակ է մտնում Ֆարմանյան Սամոն, ու արագի մեջ էլ հեռանում (թե ինքը տուտ պռիչոմ, ես էլ չեմ ջոկում):

_Գայ, պուպուշ աղջիկ, ջեբտ կարող ա մի կասյակ պլան ըլնի:

_ Չէ, ախպերս, մոտս էս մի կլոնծ պլաստիրինն ա ու ֆսյո: Բայց մի հինգ հոգու կտրաքցնի:

_ Դե ես էթամ, բուլիկը բերեմ,_ Ասում է Տրի բագատիրյայի մեջի աջ կողմի տղեն, ու գնում տուն, անվերադարձ:

Նարոն դեռ մեջքի վրա պառկած է սենյակի մեջտեղում, միայն քամակն է վեր ու վար անում` երաժշտությանը համընթաց: Ես էլ հընթացս պատահաբար չափալախում եմ Սամսոնին, ու պատահաբար թքում եմ էն ակնոցավոր գեներալի վրա ու ընկնում Չեխովի հայտնի հերոսներից մեկի օրը:

_Խուժաններ, զուգարանն ազատեք: Ըտեղ ուրիշ բնական կարիքներն են հոգում,_ պոռում է գրասենյակի քարտուղարուհին:

_ Հասս, լա՞վ ես: Հո էլ սիրտդ չի խառնում:

_Չէ, ամեն ինչ լավ ա:

_ Զասվե՞նք,_ հարցնում է վերը նշված զուգարանը զբաղեցրածներից տղան, ու լպստոցը շարունակվում է:

Հյուսասենյակի մեջտեղում շամպայնը պայթում է, պզում տիօրիորդների շորերին ու դեռևս պառկած Նարեկի վրա: Մեկն անկյունում փսխում է տելեվիզորի վրա, որով ելույթ է ունենում Լևոնը` Տեր-Պետրոսյան:

_Արա՜, հլը պադյո՜մ արեք,_ Վայ, էս ուրիշ պատմվածքից էր. խառնվում եմ ես ու շարունակում տառեր ցփնել wordpress-ի բորդին:

Կիթառն ինքն իր լարերն է տմբտմբացնում, կիսաբիձեքը շարունակում են բդել մեկմեկու: Անյունում հետ տվողը էլի հետ է տալիս հեռուստացույցի վրա, որով այս անգամ ելույթ է ունենում Տիգրանը` Կարապետըվիչը: Գրասենյակ է մտնում հեթանոս Ռազոն ու էլի արագորեն հեռանում: Փսխողը տելեվիզորի վրայից սրբում է իր փսխանք, քանի որ տելեվիզորով ելույթ է ունենում Ս.Ս.-ը: Գրասենյակի քարտուղարուհին մի դույլ մեզ է վերցնում ու լցնում պառկած Նարեկի վրա: Նարեկն օյաղանում է ու դուրս պրծնում դեպի պատշգամբ, որտեղ ֆսսում են Գայուշի տված պլաստիրինը: Նարեկն այս գարշանքին չի դիմանում ու պատշգամբից իրեն ցած է նետում` իր հետ տանելով նաև ինձ:

_էս ի՞նչ գառլախնոց բերիր,_ թռիչքի ժամանակ հարցնում է Նարեկը: Մենք պարաշյուտներս բացում ենք, ու վայրէջք կատարում Պինգվինաշենում: Պեպեն դեբիլ-դեբիլ բաներ է ասում, մենք էլ ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք, գնում: Ու ստեղ պատմվածքը վերջանում է:

***

Նարեկը սիրում է հաճույքի անդադարությունը.

_Ազ, մոտս լավ ֆնդո կա:

_Լավ է, սիկտիրդ քաշի, հավեսդ չունեմ: Ուզում ես էրեխեդ անգջներով ծափ տա՞ ու հոր նման դեբիլ ժպիտ ունենա՞ դեմքին:

_Հոյս այև, չէ:

_Դե ուրեմն, բարի գիշեր: Ու հանկարծ չփորձվես Կոմիտասի արձանի տակ շռել: Կարա-Բալայի արձանին էլ էլ մի ծխցրու: Դե թռանք տուն: Չնայած քեզ ինչ տուն:

_ Արխային, արդեն ունեմ:

_Փառք Աստծո:

_Cum Deo:

_Գիդամ:

Էպիլյոգք

Այսօր` մայիսի 20-ին, 2012 թվական, մոտավորապես 7-ի կողմերը, Լոս Անջելեսից նկատելի էր Արևի խավարում: Ես այս գրառումն էի ավարտին հասցնում, երբ տեղեկացա այդ մասին: Վերցրեցի լուսանկարչական ապարատը, արևային ակնոցս պահեցի դրա դիմաց, որպեսզի կարողանամ նկարահանել խավարվող արևը, որը մայր էր մտնում: Նարեկն էդ արևի պես է. ինքն իր գրկում ընդունում է ցանկացած լուսին, այդ պատճառով էլ տեղ- տեղ խավարում է:

***

_Նար, քե խմա ամենակարևոր բանը ի՞նչն ա:

_Ազատությունը:

_Գիտեի, որ էդ կասես: Cum deo:

_Cum Deo: Մեծատառով Աստծո հետ:

_Ոնց ասես, բռա՜տ:

Հ.Գ.

Նարեկի խնդրանքով և հորդորներով` հայտարարում եմ.

Տվյալ գրառման մեջ բացարձակապես իրական կերպարներ ՉՉՉՉՉՉՉկան: Բոլորը մտացածին են և հանդիսանում են իմ հիվանդ երևակայության արդյունքը: Անունների և միջադեպերի համընկնումը ՊԱՏԱՀԱԿԱՆ է: Շնորհակալություն ուշադրության համար, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Բութանիա` Հովոյենց յան:

Դեբիլ երջանկություն և/կամ իրավունքներից մեծագույնը

Բա՛ռ,
Իմ միա՛կ ճշմարտություն,
ես կորցնում եմ քեզ…

Հասմիկ Սիմոնյան

_ Ուտեմ ծիծիկը՜դ,_ բղավում է երկրորդ շարքի երկրորդ տեղում քնած Վալտերը:

*

_ Աղչի, դասերդ խի՞ չես անում,_ հարցնում է հայրը մանկահասակ դստերը:

_ Չգիտե՜մ:

_Ո՞նց չգիտես: Հիմա որ սենց տվել եմ է՜,_ ավելացնում է մայրը:

_ Հիսոս քեզ Քրիստոս, ա՛յ բալամ, թենց բան չանեք, բա երեխուն թե՞նց են դաստիարակում: Մի՛ խփեք, հասկացրե՛ք,_ թոռնուհուն օգնության է գալիս տատիկը:

*

_ Գիտե՞ս չէ, ըստե ինչքան աղջիկ տենում ես, սաղի հետ էղել եմ,_ գլուխ է գովում Պաբլոն:

_Բա իրանք քո հետ էղե՞լ են,_ Հեգնում է Ջոնը:

*

_ Արա՛, էլի ծխե՞լ ես: Պտի հարևաններից լսե՞մ, որ էթում ես պատերի տակ ծխում ես: Բա դու ամոթ-աբուռ չունե՞ս:

_ Վա՜յ դե պապ՛, դե՜:

_ Սիկտիրդ քաշի, աբուշ լագոտ: Հորդ վրից ես թռնում, հա՞: Հո՞րդ ես խաբում:

*

_Կյանքս, ասա՛, որ ինձ սիրում ես:

_Վա՜խ, իշ լավ դոշեր ունես,_ ասում է Վազգենն ու շարունակում լպստել Տինայի` Թեհմինեյի,  կրծքերի արանքի քրտինքը:

*

_ Ազիզ, մի հատ կթռնես ձյաձյային պիվա բերես: Բուտկի տիրոջը ասա, թող պարտքը գրի վրես, ամսվա վերջ կտամ:

*

_Տենաս կարա՞մ հինգը մետք հեռավորությունից միզեմ ուղիղ պիսուարի ծակի մեջ:

_ Գագ ջան, թափով շռի էթանք համերգի, հեսա սկսվում ա:

*

_Տատ:

_ Հը՞:

_ Հոպարը խի՞ ա էսքան դեբիլ:

_ Արա, էլի մե՞րդ ա թույնը սրսկել:

_ Չէ՛, տա՛տ, բայց լուրջ:

*

-Ընտրությունների գնալուց, կյա՛նք, կզանգեմ քեզ, հետս կգաս, չէ՞` գնանք ընտրելու:

— Հա, կգամ: Էդ ընտրությունները մի օր ա՞, թե՞`մի քանի …

*

_Հլը արի գրատախտակի մոտ ու պատմի պավլիկյան ու թոդրակյան շարժման մասին:

_Թոնդրակյան շարժումը սկիզբ է առ…

_Ազի՛զ ջան, տանեցիներդ եհովակա՞ն են:

_Հիմա դա՞սը պատասխանեմ, թե՞` Ձեր հարցին:

*

_ Հիմա գալի՞ս ես մեր մեծանուն գրող Չարենցի տուն-թանգարան:

_ Չէ:

_ Դե գնա ստեղից այ պզուկոտ, զզվում եմ դեմքիդ պզուկներից: Սաղ էլ զզվում են:

*

_Գիտես չէ՞` էտ սևականները ոնց են վեկալում բերանները: Ձվերդ էլ հետը կուլ են տալի:

_Հա՞ որ:

_Հա-բա:

_Ըշտը:

*

_Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

_Չէ:

_ Ո՞նց չէ: Ստե մենակ ես ու դու ենք ու Վարդուկ հորքուրը:

_Ասում եմ` ես չեմ հանել:

_Արա՛, էս դու՞ հոտ հանիր:

_Չէ:

_Հը՜մ…

*

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

_Խի՞ ես խաբում: Ինձի հլը խաբող չի ծնվել: Խի՞ ես խաբում:

_Չե՛մ խաբում:

*

_Ապե, էս ընտրություններին ո՞ւմ ես ընտրել:

_ Բանը… բանը… դե պրեզիդենտի կուսակցությանը էլի:

_Դու դեբի՞լ ես:

_Չէ, ախպեր, նժդեհական գաղափարախոսության կրողն եմ, տարոնատիպ մարդու արտահայտու…

_Բայց, ճշտով, դեբի՞լ ես:

*

_Պապ, հլը նայի ինջ ծիտ ա քայլում փողոցով,_ պատշգամբից կախված` որդին դիմում է հորը:

_Բա սրա մերը ինջ կլներ:

_Բա դրա ամուսի՞նը,_ խոհանոցից դեպի պատշգամբ է վազում տանտիկինը` ձեռները կոնքերին հենած:

*

_Բա հայրենի՞քը:

_Դե, հայրենիքի համար հոգիս կտամ:

_Չէ, հարենիք ծախելը:

_Մի վարկյանում:

*

_Մնացինք մենք մերոնցով:

_ Ու շները, որ իրար են ուտում:

*

_Սիրո՞ւն աղջիկ ա:

_Հըմ… խելացի:

*

_Որ մտնես Եվրոպա, վզիդ խաչը կհանես, կգցես դուրս:

_Խի՞

_Ասում եմ, խաչդ կգցես դուրս:

_Խի՞ այ Վարուժ ձյա:

_ Էդ եվրոպացիք քրիստոնյաներին հարգում են:

_Հա, բայց խի՞:

*

_Բալիկ ջան, դու միլիցաների սիրո՞ւմ ես:

_ Չէ, ես ընձուղտ եմ սիրում:

*

_ Բառեվ Դզեզ: Քուռիկ դժան, կառելի ե դզեր հետ ցանոտանա՞լ:

_Դուք նեոաբեղյանի՞ստ եք:

***

_ Հա լավ, բա ո՞րն ա իրավուքներից մեծագույնը:

_ Լռելու իրավունքը:

_Բա խոսքի ազատության իրավունքը:

_Խոսքի ազատության իրավունքը նաև ստելու իրավունքն է. դրանք քույրեր են. եթե լռելու իրավունք չունես, ապա ունես ստելու իրավունք: Լռելու իրավունքը ավելի մաքուր է, քան թե խոսքինը:

*

_Ա՛զ, որ ուռած ես ըլնում, ի՞նջ ես զգում:

_Հը՞:

_Ասում եմ` կայֆի տակ ի՞նջ ես զգում:

_Հը՞:

_Ուռա՞ծ ես:

_Հը՞:

***

_Բա դեբիլ երջանկությունը ո՞րն ա:

_Էտ ոնց որ հարցնես, թե կյանքի իմաստը որն ա:

_ Հա, կյանքի իմաստը պարզ ա. իմաստը հաճույքների հարատևության պահպանումն ա, մեկ էլ հենց ինքը` իմաստը:

_Դեբիլ երջանկությունն էլ հենց քո ասածի բացակայությունն ա:

_Խի՞:

_Հեչ, լավ, մոռցի՛:


Փոխգնդապետին ոչ ոք չի տռում

_Իսկ ի՞նչ մենք պետք է ուտենք այս ամբողջ ընթացքում…

…_ Քաք:

Գնդապետին ոչ ոք չի գրում. Գ. Մարկես

_ Բո*ավարի պռավերկայա՜,_ ննջարան է մտնում վաշտի հերթապահ կրտսեր սերժանտ Դրուիսը,_ Արա՜, հլը սաղդ հելաք արա՜,_”սաղ”-ի մեջ չմտնող շարքային Դրուիսը նույնպես վեր է կենում:Արթնանում են բոլորը, բացի ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսից: Մի հիսուն տոկոսը ձվերն է քորում, քառասուներեք տոկոսը` աչքերը տրորում, Տյուշն էլ փորձում է դզմզել քամակը մտած տռուսիկը:

_Արա՜, կարո՞ղ ա լավ չեք լսում: Թափով հլաք,_ լրացնում է նորանշանակ եֆրեյտոր Շակալ Դրուիսը,_ ըստե դեբիլ մարդ կա՞,_ հարցն ուղղում է բոլորին, բացի ինքն իրենից,_ պատպալկովնիկն ա գալում, պաստռայեննի ա: Լոռի՞, հլը քնա՞ծ ես արա: Որ կամանդիրը քեզ քնած տեսավ, տե՞ր ես:

Կրտսեր սերժանտ Դրուիսը վազում է սպաների սենյակ, որտեղ լռված սաղ գիշեր ուռում էին չաստի լավերը` լիքը վատերի շրջապատում.

_ Տղեք ջան, կամանդիրն ա գալում, շոֆեռը զանգել ա ձեռիս զգուշացրել ա, որ բո*ավարի պաստռայեննի ա անելու: Սաղին քնից հանել եմ, ասի տենամ աֆիցեռսկիյում էլ ով կա. հելնենք տենանք էտ բո*ը ինջ ա ասում:

_ էղավ, ազիզ, աբրիս որ զգուշացրիր. դե սիկտիր,_ շնորհակալություն է հայտնում չաստի սմատրյաշիյ ավագ սերժանտ Դրուիսը,_ արա, չլսա՞ք, ասում ա պաստռայեննիյ ա, հլը թափով հլաք,պադյո՜մ:

Չաստը լռիվ իրար է խառնվել: Թարսի պես այդ օրը կապիտան Դրուիսի հերթապահության օրն է:

_ Արա էտ Ուստավը ո՞ւր ա,_ եֆրեյտոր Դրուիսին է հարցնում կրտսեր սերժանտ Դրուիսը,_ Եֆոն ջան, հլա թռի տես, էտի կարո՞ղ ա կապծյոռկայում տրաքած քնած ա. սաղ գիշեր տղերքը դրան էլ են ուռցրել, որ մասկեն տրաքցնեն,_ Եֆրեյտորը գլխով համաձայնության նշան է տալիս, ու վազում դեպի կապծյոռկա.

_ Պարոն կապիտան, թույլ կտա՞ք

_ Ի՞նջ ա էղել, արա, խի՞ ես լավ տղու քունը հարամ անում,_ Կապիտան Դրուիսի կողմից նման պատասխանը զարմանք է առաջացնում.

_ Հեչ, ուղղակի, կամադիր ջան, կամբատն ա հեսա գալում, պաստռայեննի ա անելու

_ Արա էտի լռիվ գժվել ա՞: Ես ստէ, ավագ սերժանտ Դրուիսը ստէ, իրա սաղ բո*երը ստէ, ինքը առավոտ քշերով պաստռայեննիյ ա՞ անում,_ ֆուռաժկեն դզմդելով դեպի ննջարան է շարժվում կապիտան Դրուիսը._ Արա էս հլը չե՞ք շարվե: Չեմ ջոգում, էս զորքի գլխին տեր չկա՞, մի հատ պաստռայեննի էլ չեք կարում կազմակերպեք: Ո՞ւր ա ավագ սերժանտ Դրուիսը:

_ Ի՞նջ էս ոռդ ճղում, այ պայթած,_ անկյունից գոռում է դեռևս պառկած, ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսը,-_ հեսա կհելնեն էլի,_ պատասխան արձագանք չստանալով` պտտվում է, ադյալը քաշում աչքերին ու էտ վոռնոցի մեջ փորձում քնել:

_Բա դո՞ւ. բա դո՞ւ խի չես պատրաստվում, հեսա կամբատը գալում ա,_ ընթերցողին, այսինքն` քեզ, հարց է ուղղում շարքային Դրուիսը,_ դու էս չաստից չե՞ս,_ ընթերցողը, այսինքն` դու, հարցական դեմքով նայում ես էս տողերին, յանի էս ինչ մի ինտերակտիվ պատմվածք ա, բացասական պատասխան տալիս շարքային Դրուիսին ու շարժվում առաջ` չմոռանալով ևս մեկ անգամ ընթերցել այս պարբերությունը:

_Թափով շարվաք, չաստի երգը, քայլո՜վ մարշ,_ հրամայում է կապիտան Դրուիսը, ու բոլորը, բացի կոչումով ավագ Դրուիսից, ով դեռ քնած է, սկսում են երգել.

_ Ազադ, ազադ, Ազերբեյջա՜ն …

_ Արա բա էս մեր չաստի երգն ա,_ զարմանում է կապիտան Դրուիսը: Բատալիոնը փոխում է իր նախընտրած երգը.

_Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ … ձուս ուսիդ դրած, այռուծի նման …չքնաղ Գետաշեն..

ԿՊՊ-ի դարպասները բացվում են, կամբատի շովեռը գոնչիկի նման մտնում է չաստ:

_ Վա՜շտ, զգա՛ստ: Պարո՛ն փոխգնդապետ, գումարտա ….

_ Թողնե՛լ,_ փոխգնդապետը վազում է դեպի իր գրասենյակը,_ արա, վեռխս ստեղ եմ թողել, համ էլ գումարտակին ասում էս` վաշտ զգաստ. էշ ես էլի_ դիմում է կապիտանին:

_ Պարոն փոխգնդապետ Դրուիս, էս ի՞նչ խաբար ա: Պաստռայեննիյի հրաման խի՞ էս տվել,_վազելու ընթացքում դիմում է կապիտան Դրուիսը:

_ Արա լավ է՜, սո՛ւս, ինձ էլ զանգին ասին, Գնդոն ա գալիս, ես էլ քաձիս մոտ էի, ափալ-թափալ եկել հասել եմ ստե, պատպալկովնիկի պագոններով վեռխս էլ մոռացել եմ քաձիս տունը: Գոյնյա էն մայոռի պագոններով ֆոռմես ստե ըլնի:

Փոխգնդապետ Դրուիսը գտնում է մայոռի պագոններով հագուստը, սպաների սենյակից առնում մի քանի ժամ առաջ ծխած պլանի հոտը, մռթմռթում ու դուրս գալիս:

Հսկիչ Անցագրային Կետից տապիկով զանգում են, ասում, որ գնդապետ Դրուիսի մեքենան են տեսնում: Փոխգնդապետ Դրուիսը` մայոռի պագոններով, կազմ ու պատրաստ սպասում է գնդապետի ժամանելուն: Զորքն էլ է շարված:

Զորամաս է մտնում Գնդոյի սև քսանչորսը` ծառայողական մեքենան.

_ Արա էս քսանչը ոնց կկոխեյի մորդ ***ն ու մեջը կճռցնեի,_ շարքերում փսփսում է սերժանտ Դրուիսը:

_ Գումարտա՜կ, զգաս…

_ Թողնել պարոն մայոռ ,_ ուսադիրներին ուշադրություն դարձնելով` հեգնում է գնդապետ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է փոխգնդապետ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է կապիտան Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է ավագ սերժանտ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է կրտսեր սերժանտ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է եֆրեյտոր Դրուիսը

_ Թողնե՜լ,_ ճղճղում է շարքային Դրուիսը, և Տյուշը թողնում է: Թողնում ես նաև դու` ընթերցողդ:

Գնդոն շարժվում է դեպի շտաբի շենքը, մի հինգը րոպե հետո դուրս գալիս շտաբից ու հեռանում զորամասից:

_ Արա էս լռիվ դեբիլնոց ա, էս ի՞նջ մի հավայի վալակուդուշ եղավ,_ասում է փոխգնդապետ Դրուիսը, շարժվում է դեպի իր գրասենյակը, թուղթ ու գրիչը վերցնում ու գրում.

” Ես Դրուիս Սարոնի Խանյանն եմ: Ծնվել եմ Մոնղոլիայում: Չինգիս խանի պատվին մեր ազգը կոչվում է Խանյան: Անունս էլ դրել են բրիտանական լեգենդար թագավոր Դրուիսի պատվին, ով Դրուիդների հիմնադիրն էր: Ես էլ մի ուրիշ տեսակ Դրուիդների հիմնադիրն եմ: Այս զորամասում բոլոր նրանք, ովքեր ունեն իմ գերազանց հատկանիշները, ես անվանափոխում եմ նրանց ու անունները դարձնում Դրուիս: Դա մեր զորամասի սովորույթն է: Ահա և իմ ամբողջ կենսագրությունը: Հա մեկ էլ ես ՆԱՏՕվսկի բատինկեք ունեմ:”

Զորամասը հանդարտվում է: Շարքային Դրուիսը մի վերջին անգամ այնպես ուժեղ է գոռում “Թողնել”, որ կոկորդը պատռվում է ու նրան տեղափոխում են սուր վարակիչ հիվանդությունների հոսպիտալ:

Իսկ հիմա վերնագրի մասին: Դու դեռ այստե՞ղ ես. հա քո հետ եմ, ընթերցող: Ուրեմնս.

Էս մեր փոխգնդապետին ամբողջ զորամասը կուլ է տալիս: Փոխգնդապետը, հակառակ բոլոր սպասումներին, չի մնում զորամասի կոկորդում. լավ էլ մարսվում է: Եթե գոնե զորքի կոկորդին նստած լիներ, զորքը արհետսական բխկոցով դուրս կշպրտեր փոխգնդապետին: Բայց փոխգնդապետը արդեն զորքի հաստ աղիքում է. ու ոչ ոք ռիսկ չի անում տռել փոխգնդապետին: Տյուշը դզմզում է ճալակնդված տռուսիկը, և ոչ մի տռոց: Զորամասի բոլոր Դրուիսնեըը ապշացած ու գլխատված լռվել են, և ոչ մի տռոց: Ուռչակ Ռազը հա գխկում ու բխկում է, և ոչ մի տռոց: Կապիտան Դրուիսը խախտում է լռությունն ու սկսում անհասկանալի լեզվով գոռգռալ (և ոչ մի տռոց):

_ Ի՞նջ էս ոռդ ճղում, այ պայթած,_ անկյունից գոռում է դեռևս պառկած, ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսը:

Գործարանում կլեյ էր թափվել

kley, sosindz

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա,

Ո՛չ միս, ո՛չ խմիչք և ոչ էլ փո՛ղ ունեմ,

Բայց ես դեռ պիտի ամուսնանամ,

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա:

Սուրբ Ծննդյան Տոների Երգ

Hoopsa, boyaboy, hoopsa! Hoopsa, hoyaboy, hoopsa! Hoopsa, boyaboy, hoopsa.

ՈՒլիսես, Ջ.Ջոյս

Տզզ: Լսվում է ընդմիջումը ազդարարող զանգի ձայնը: Արդեն հինգը րոպե է` բանվորները փախել են գործից, շարվել մեքսիկական թաքո վաճառող մեքենայի մոտ ու պատվերներ են անում:

Առավոտյան երկու տակառ թունդ բուրող սոսինձ ենք ստացել` ներքին սպառման համար: Մարիոն ստորագրել է ու վերցրել ստացականի պատճեն: Տակառների տեղադրման ժամանակ երկաթե տակառներից մեկի տակը ծակվել է, ու սոսինձը սկսել է հոսել: Մինչ բանվորները անհասկանալի մսից պատրաստված թաքո էին ծամում, սոսինձը դանդաղ ու հաճելիորոն սղոսկվում էր գործարանի տարածք:

Տզզ: Ընդմիջումն ավարտվեց: Բոլորը միձայն հայհոյեցին ընդմիջման ազդանշանի հորինողին ու անցան գործի: Սկսում են հոտոտել: Պլաստմասի ու փայտի փոշու սովորական դարձած հոտը խախտվել էր: Մեր շնչելու ճաշացանկում մի նոր բաղադրիչ էր ավելացել` մի նոր ուրվական: Շնչում են` առանց արտաշնչելու: Հետո էլի են շնչում, ավելի ուշ` էլի, ու էլի` առանց արտաշնչելու: Լուպիտան սենյորա Բլանկային շշնջում է, որ  զգում է, թե ինչպես են նեղանում սեփական քներակները: Սրտի աշխատանքը սկսվում է լսվել վզից:

Եզեկիելը շրթունքի վերևի աջ մասը բարձրացնում է վերև ու հպարտորեն ցուցադրում ոսկյա շապիկով ատամը. կիսով չափ ծիծաղում է, կամ քմծիծաղում:

_ Ինչ կա, արա՜,_ Սալվադորական պուպուսը (ուտելիք է) դեռ բերանին բղավում է Ցեզարը,_ Ոռի ա՜,_ շարունակում է` ինքն իրեն պատասխանելով: Տասնհինգ տարվա ընթացքում այդքան հայերի հետ աշխատելով հանդերձ` Ցեզարի սովորած հայերեն միակ արտահայտություններն էին դրանք. վերջինն էլ վերջերս ես եմ սովորեցրել:

Եզեկիելը շրթունքի ներքևի ձախ մասն է իջացնում ներքև, ամոթով ցուցադրում բացակայող ատամն ու էլի ծիծաղում:

Կլեյը սողում է գործարանի հատակով: Բաց դարպասներից փչող Կալիֆորնիական քամին էլ ավելի է տարածում սոսնձի բուրմունքը: Սենյորա Բլանկան  Լուպեյին շշնջում է, որ իր քներակներն էլ են սկսել նեղանալ:

Ու սկսվում է մուզիկան. պարա բայլար լա բամբա, պա տի պա միյա, այ առիվա՜, առիվա՜:

Ստեփանավանցի Համոն աչքերը չռում է պարող Սյուզիի  ամերկացած հետույքին. Համոյի աչքերում Մաքդոնալդսի հավի տոտիկները լավ էլ պարում են, շխկշխկում: Աստղաֆիզիկ Կառլենը սրում է իր ուղեղն ու հասցնում հասկանալ, որ կլեյը սկսել է իր գործը: Տոքսիկաման Կոկոն արդեն Բարձրերում է. հարազատ բուրմունքը լավ է նստել քթին:

Ու սկսում են խժժալ. պհեհե, հահահայ, դզզ, դռռ-դռռ: Բոլորի ականջներում սեփական սրտի թակոցները պահում են ռիթմը. այ առիվա՜, առիվա՜:

Կից գրասենկյակից դեպի գործարան է վազում աշխղեկ Վասակը: Խառնված նայում է շուրջ բոլորը. _արյա՜, ես թքի, շեֆին ի՞նջ եմ ասելու,_ մի պահ մտահոգվում է, իսկ հաջորդ վարկյանին կլեյը ուղեղին հանգստություն է պարգևում: Ես էլ եմ օֆիսից դուրս գալիս, ուր գորՁերով էի մտել, ու միանգամից նկատում պատանեկան տարիներիս սիրելի բուրմունքը, որն ամենևին էլ շենքի տակի հացի փռից եկող բուրմունքը չէր: Լուպեն ու սենյորա Բլանկան շխկշխկացնում են հետույքները, Ստեփանավանցի Համոն հետևում է նաև նրանց:

Մարիոն հիշել է, որ այս շաբաթ հիսուն դոլլար պետք է ուղարկի Մեքսիկայում բնակվող իր դստրիկին, բայց քանի որ իր բոյֆրենդը հիմա նեղության մեջ է, իր նախկին կինն ու երեխան կսպասեն:

Գործարանի ամենանուրբ աղջիկը` սինյորիտա Նեգրան, աչքը գցել է ամենածեր բանվոր գվատեմալացի Սամիի վրա: Սամին կանացիորեն հետադարձ ժպտում է Նեգրային: Նայում եմ ժամացույցիս. հինգ վարկյան անցավ` կես ժամի պես: Սինյորիտա Նեգրան, գործարանի ուղիղ մեջտեղում, շխկացնում է Սամիին: Հետո Սամին է շխկացնում, հետո էլի Նեգրան: “Այ քեզ Արիական Սեքս”,_ մտածում եմ:

Դժգոհ բանվորներից երկուսը մոտենում են աշխղեկ Վասակի գրասենյակի դռան մոտ, ու շխկացնում են դուռը: Հետո էլի են շխկացնում: Մի հատ էլ են շխկացնում: Չեն հոգնում, մի հատ էլ են շխկացնում, հետո այնքան են շխկացնում, որ դուռը շրխկալեն պոկվում ու ընկնում է հատակին: Նեգրան Սամիին է շխկացնում: Սամիին Նեգրային է շխկացնում: Դժգոհ բանվորները էլ շխկացնելու դուռ չունեն. շխկացնում են մեկմեկու:

Տեքսասցի հիսպանիկ Հավիերը դինջ նստել է անկյունում: Նրա մտքերն են շխկշխկում: Պատրաստվում է մոր թաղման արարողությանը. երևի մի ինը ամսից կմեռնի. գերեզմանատեղը` երեք հազար դոլլար, թաղման արարողությունը մի հազար հինգ, ergo մինիմումը մի հինգ հազար պետք ա. եթե Մարիոյի գեշ ու բազմազավակ քրոջ տանը մի ինը-տասը ամիս ձրի ապրի, մերը կարա հանգիստ մեռնի: Կլեյը էլ ավելի է խառնում Հավիերի մտքերը. չինգա տու մադրե ,Հավիե՛ր,_ մայր են քրֆում գոյություն չունեցող անցորդները:

_  Հե՜յ, Ինչ կա, արա՜,_ պուպուսը դեռ բերանին ինձ է կանչում Ցեզարը:

_ Նադա, պինչե սերոտա(Բան չէ, անառակ “մեծ Զրո”(այդպես են Մեքսիկացիները անվանում Սալվադորցիներին` թշնամանքի պատճառով)),_ պատասխանում եմ ես ու շատ պատահական թքում Վասակի դեմքին: Վասակը հանում է իր թքոտված ակնոցը, ժպտում, ուսերը թոթվում ու շարժվում դեպի իր գրասենյակը: Մեկմեկու շխկացնող դժգոհ բանվորները տեսնում են Վասակին ու սկսում շխկացնել նրան: Գործարանի կենտրոնում Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրաին, Բոլորն ուրախ են, բացի Հավիերից.” Ա՜խ, եթե մերս մի տասը տարի ուշ մեռնե՜ր, ես էս հավաքածս փողը ծովափում կծախսեի, ախր ես օվկիանոսը մինչ օրս չեմ տեսել. պուտա մադրե, պուտա մադրե:

 _Աս ի՞նչ բան է,_խառնված ներս է մտնում Պեյրութահայ գործարանատերը: Չի հասցնում մի բան ասել, և կլեյ խփում է գլխին, ընկնում է, գլուխը խփում գետնին, արնահոսում ու մեռնում: Տոքսիկաման Կոկոն տեսնում է այս ամենը, մոտենում է դիակին և սկսում լիզել գետնով հոսացող արյունը:   Ինժեներ Չժաո Նին մոտենում է կռացած Կոկոյին, ոտքը դնում վերջինիս մեջքին, գոտին հանում ու սկսում է դաղել Կոկոյի հետույքը: Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Ես էլ եմ ուրախ, բայց շշմած եմ. կուդա կածիցա ռուս` մատուշկա նաշա,_մտածում եմ, ու այս անգամ ոչ պատահական թքում Վասակի դեմքին:

Տզզ: Աշխատանքային օրն ավարտվեց: Բոլորը հագնվում են, ու գնում տուն: Պեյրութցի գործարանատերը լափում է սեփական արյունը, վերակենդանանում ու գնում տուն` ուրիշի:Նեգրան չի շխկացնում Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Տեսնես` ինչո՞ւ որոշ մրջյունների չեն դատափետում ինցեստի համար: Պուտա մադրե, պուտա մադրե:

Ցրված բաներ

Իսկ հետո ուշ կլինի: Իսկ ավելի ուշ` շատ վաղ է: Լուսաբացին լուսինը թաթիկով կանի, քմծիծաղով կդիմավորի արևին, իբր թե, տե’ս, ինչ լինում է, իմ արքայության օրոք է լինում`մարդաստեղծման արարողությունների մեծ մասը: Հետո էլ. հետո էլ խաշից ու բոխկից բխկացողների քանակը կավելանա, ու ամեն ոտակեր իրեն կդասի խաշի արքայության մեջ իշխանների դասին:

Չէ’, ելակով լի համբույրդ չգերեց ինձ. չխաբեցի’ր: Աչքերդ ծորացին ափերիդ մեջ, թե` տեսե’ք, տեսե’ք, լալի’ս եմ. էլի չխաբեցիր. չխաբնվեցի: Սառը քրտինքն էլ կծորա մարմնովս մեկ` քո համբույրների պես: Քո բալիկն էլ ամենևին ինձ նման չէ:

Արևին էլ կնայեմ մատների արանքով, ինչպես քո անառակությանը, ինչպես ի’մ անառակությանը: Քո սրտում կլինեմ ոտքի ճկույթի պես` լռիվ անպետք: Բառերս էլ կհոտոտես, կտեսնես, որ բարի է բուրում: Պորտից ներքև էլ ամենինչ կքրտնի. սառը ցնցուղը կլվանա համբույրներդ: I

_Կբարևեմ, կկծեմ ականջդ, մատներովս կխաղամ բլթակիտ հետ, վզիդ արյան զեղում կպարգևեմ ու դու կթրջվես,_ մոծակն ասաց փղին:

Տե’ս, ելակը պոչը խաղացնելով` մոտենում է քեզ: Կհարձակվես ու չես խփի: Կմռանչաս` առանց կծելու: Շուրթերովդ կգրկես քեզ մոտեցող ելակն ու վերին ու ստորին թարթիչներդ կբարևեն մեկմեկու:

Դասարանի վերջում նստող Սաքոյի արած վերջին հիմարությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Նա իր գաղտնիքը տապալել էր գետնին ու ոտքերն էր սրբում վրան:Մեր ամենամեծ գաղնիքները միշտ էլ ամենաամոթալի գաղտնիքներն են:

Քո նախանախկին սերն էլ դուրս կպրծնի սրտիցդ, ինչպես խորխն է փախնում թունդ ծխողի կոկորդից` հազի ժամանակ: Ի. Ինդիրի Գինդի, Մուհատմա Գանդի

Աղիներիդ գռգռոցից աքաղաղը կարթնանա ու շփոթված` ծուղրուղու կկանչի. ապե’ր, ծուղրուղուի ժամը հիմա չի, ձայնդ կտրի’ր: Դեռ չծնված երեխադ քացով կհարվածի ամուսնուդ մռթին, երբ վերջինս հղիությանդ ականջ դնելիս կլինի: Մուղամաթն ու կլասիկան ուղեղիդ կիսագնդերը կխառնեն իրար, ու աշխարհը էլի կֆսսա~. առանց քեզ էլ կֆսսա~:

Գլուխը տմբտմբացնելով, քամակը քորելով, քրտնած մեջքը փակելով ու գաղտագողի գազեր հանելով` բիձուկը կմոտենա իր սեփական հնամաշ երթուղային տաքսուն, կպառկի տակը, առանց ձեռնոցի կստուգի ամեն յուղ ու բան, բենզինը կկաթա քթանցքի տակ, կշնչի ու կֆսսա~, կշնչի ու կֆսսա~, ինքն իր երաժշտությունը կլսի թմբկաթաղանթից անդին, կշնչի ու կֆսսա~:

Այսօր Մալիբույում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գեոմագնիսական դաշտը… դաշտը լի է իմ սիրած ծաղիկներով` հազար գլխիկներ, մանր թերթիկներ: Նա էլ երբեք չի խառնվի իրար` զուգարանի թուղթ ման եկողի պես:

Քո երեխան իմը չէ’, ո’չ էլ ամուսնունդ: Նախանախասիրուցդ մնացած հուշերը գրանցիր բալիկիդ օրագրում, թքոտած ցուցամատով թերթիր այն այնքան, որ թուղթը դեղնի: Դու միշտ էլ բուլկի ավելի շատ ես սիրել, քան թե տրամվայով զբոսանք: Լավն ես, պոնչո’, ուղղակի մի քիչ ինձանից բոյով էիր:

ից-ից-ից քեզանից

ին-ին-ին սարի կատարին

նվիրվում է ծաղիկներին

վերջում, ամենավերջում, վերնագիր

ինձ չեն հետաքրքրում

_Մարիհուանայի ծխի տակ մնացած էս աշխարհը,

միայն ու միակ ԲԱՐև տալու ցանկությունը,

դռդռացող հեռախոսազանգերը,

բարի լինելու ցանկությունը,

փողը,

աստված,

դեպրեսիան,

փառքը,

ընդվզումն ու հնազանդությունը,

սևն ու ծիածանով ներկող դաշտերի ծաղիկները,

երթուղային տաքսիների քաղաքական որոշումները,

կիսակույս աղջիկների` չափն անցած շպարը,

հեղափոխական լոզունգները,

խաղաղությունն ու կերածդ վերջին բրդուճը,

գլոբալիզացիան ու երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման ահագնացող վտանքը,

անդագաղ մնացած շրջած սեղանը,

իմ ազատությունը սահմանափակելու քո ցանկությունը,

փողոցի կատուներն ու ներվեր քայքայող դանդաղ ինտերնետային կապը,

ձրի խանդը,

անլվա մորուքներն ու ազգային գաղափարախոսությունը,

ինչ-որ բան փոխելու ցանկությունը,

շների ոռնոցն ու վարդագույն հիպոպոդամ ունենալու երազանքը,

ձրի աշխատանքն ու հրապարակում չրթող մեր ՄԵԾ ազգը,

սոցիալական ցանցերն ընկած պատանու ուղեղը,

ճիչը,

անկումը,

սրտխառնոցը,

մաշված էրոտիկ գրականությունը,

քելեխդ ուտելու միշտ պատրաստ բարեկամդ,

***

կոռումպացված կառավարությունը,

կլեյ քաշելու կայֆը,

միավորված եսիմինչերի կազմակերպությունները,

իր երեխային վաճառող տավարը,

ողորմության ձեռք մեկնողը,

քահանայի զենքերն ու ապարանքները,

պոռնիկի հավատքը,

մարսեցիների հաճախակիացող այցելումները,

գլամուր պահվածքը,

ժպտացող անատամները,

նողկանքի հասնող գուրգուրանքները,

դիսցիպլինան,

մեր վերջին տանգոն,

քաղաքը մաքուր պահելու հրամայականը,

ցեղակրոն ապուշները,

առաջին կրքոտ հայացքը,

ավելին իմանալու ձգտումը,

պոպուլիզմով տառապող ավանակները,

քեզ լավ մարդ պատկերացնելու ներշնչանքը,

գոնե մաշնա ունենալու ցանկությունը,

ընտանեկան ջերմությունը,

աստվածային ներողամտությունը,

կրոջդ պատրաստած անհրապույր ապուրը,

կողակցիդ ճպչպոցը,

ուսումը,

սեփական հարսանիքի արարողությունը,

վերջում քո ասածը պնդելու միտումը,

մուրացիկ երեխայի ու իր ուռչակ պապայի դրամապանակների քաշի տարբերությունը,

հին սիրուհու երեխայի առողջությունը,

տատիկների մահը,

աշխարհի ստեղծման գաղտնիքը,

ամեն օր նույն բաճկոնը հագնելու սովորությունը,

քրտնաջան աշխատանքն ու անկազմակերպ նշանդրեքը,

զույգ ծաղիկների կենացն ու օղորմաթասը,

քեզ մաքսիմալ տնավարի ցույց տալու անօգուտ քայլերը

***

Սուրբ ձևացնելու ձգտումդ,

ամենին օգնելու ցանկությունը,

վարձու սոցիոլոգիան,

գնաճն ու աշխատավարձի չարդարացված ավելացումը,

բետոնի վրա պայքարող կանաչները,

անհիմն մտքերն ու դրանից բխող անքնությունը,

աշխատանքային հաջողություններն ու հոգուդ չհագեցող ծարավը,

անծանոթի երեխայի ժպիտն ու հենց այդ երեխայից ունենալու երազանքդ,

աղի բացակայությունն ու անաղուհաց հարևանդ,

հեղափոխության երաժշտությունն ու եկեղեցու ղողանջները,

անբռնազբոսիկ զբոսաշրջիկն ու վարդակար ներքնազգեստդ,

կյանքիդ առաջին Ռոմեոն ու վերջին Ջուլիետը,

Սապֆոյից բարձր դասվելու քո հեռանկարը,

քեզ սիրել տալու սիզիփոսյան աշխատանքդ,

բերանդ ավգյան ախոռի վերածումը,

ընտանիքիդ կողմից գլխիդ կախված քո ամուսնության դամոկլյան սուրը,

քեզ սիրողի դանայան տակառ սիրտը,

մեր անիմաստ կռվախնձորը,

մեր մոտալուտ գորդյան հանգուցալուծումը,

տակառ գլորելուն և ոչինչ չանելունմիտված իմ գործողությունները,

Հայր ԵՐԿՆԱՎՈՐԻՆ, թե ՄԱՅՐ ԵՐԿՐԱՎՈՐԻՆ հավատալու մեր տատանումը,

ագրեսիան,

էքսպանսիան,

հանգստացնող օրգազմն ու հենց դրա մառազմը,

անժամանակ էռեկցիան ու մորաքույրիդ չստացված գալուստը,

***

Խաբեության մոլուցքը,

ատելության սինդրոմներդ,

ճենապակյա դիմապատկերդ,

անտաշ հռհռոցդ,

կարմրացող սերը,

դիմացիններին ոտնահարելու գազանային ձգտումը,

արդեն փոխված, բայց անփոփոխ աշխարհը,

գիտության վերջին նվաճումները,

համաշխարհային խելագարությունը,

սոցկայքերի ոսկեդարը,

սովորական շփման պակասը,

իրար կողք լինելու իբր սովորական ցանկությունը,

թաց ու գազանային շպարը,

կարմիրի հետ պարը ու

երկուսիս տանջող վերևում գտնվող Հոպարը, իր Տղան ու էն Ուրվականը, որ շրջում է ջրերի վրայով,

մշուշում կորած ոզնին ու սատկող արջուկը,

գիտելիքները,

բացթողնված լուրջ դասախոսություն,

ապագան, ու

ու քո հին ու նոփ-նոր սերերը. _

ՆԵ “շնչեց” ծխարետը, բղավեց,-

ԻՆՁ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈ~ՒՄ:

Ծովը, կանգառն ու էլի դատարկ բաներ

covy

Ծովը բարի չէ: Ծովը ներում է միայն ափին նստողներին:

Ծովը կապուտով է լցնում բոլորիս:

Ծովը կապույտ չէ՛. նա սպիտակի հեղուկ վիճակն է ու կարմրի բացակայությունը:

Սուրճը, ծովը և օղին գունազարդում են մեր հոգիները:

Ամեն աշխատանք էլ մի տեսակ մարմնավաճառություն է. մեկը վաճառում է ձեռքերը, մյուսը` գլուխը, և այլն: Ինչ-որ մեկն էլ աճուրդի է հանել իր հոգու ծովը` իր կապույտը:

Չէ՛, ծովը կապույտ չէ՛, կապույտը երկնային է: Կապույտը դատարկ է, պարզ ու սառը: Կապույտը մեր պարզությունն է, մեր խիղճը` կուսական վիճակում:

Ծովը սև է:

Ծովը սրճի և օղու խառնուրդն է` կլանող ու կախվածություն առաջացնող:

Օղին` իր ամեն բջջով, խժռում է մեր հոգու կապույտը:

Աղջի՛կ-փայտ, դու ծովի դուստրն ես` սրճի ու օղու վիժվածքը:

Ծովն անսահման է. նա է որոշում իր ալֆան և օմեգան:

Աղջիկ-փայտն այս անգամ էլ է վաճառում իր խիղճը: Նրա խիղճը սրճոտվում է:

Ճանապարհը շարժում է, շարժումը` կյանք:

Տունը, աթոռն ու մահճակալը մեր դադարն են` մեր կանգառը:

Կանգառից անուշ է բուրում: Կանգառից է սկսվում շարժումը: Կանգառը շարժման մասն է:

Աթոռը ճանապարհի ուղեկիցն է, մահճակալը` վախճանը: Գամվել մահճակալին ու չմտածել շարժման մասին: Սիրել կյանքն ու ատել շարժումը, մի՞թե հնարավոր է:

Հասկացանք` արմավենիներն իմը չեն: հասկացանք` պապուս տնկած ծիրանենին իմ քույրն է:

Մահճակալը շարժման ավարտն է ու սկիզբը: Մահճակալը ամեն հորիզոնականի, այդ թվում` սիրո, խորհրդանիշն է:

Կա՛նգ առ, լրացրո՛ւ դատարկ կանգառը, սեղմվի՛ր դատարկ աթոռին, լցրու դատարկ հոգիդ շարժման սնունդ վառելանյութով ու ծովով ու

Ժպտա

Հ.Գ. Թաղի շները հաչացին, ինքնաթիռն անցավ Օրիոնի գոտով, քունս տարավ. ու չբերեց: 

Բալուն (օն ժե ՄեդվեԴ, Տոշկա, Դալայ Լամա etc …)

 

Բալուն հայ նեոգառլախիզմի հայրն է:

Բալուն գրող-հրապարախոս է, Պիսառ, կիսաեֆրեյտոր ու շատ մաքուր մարդ:

Բալուն ունի կապեր ինչպես պետական, իշխանական, այնպես էլ կառավարական շրջանակներում (բան չջոԳի):

Բալուն բարի է միայն այն մարդկանց հանդեպ, ովքեր իր հանդեպ անարդար են գտնվել:

Բալուն հայ ժամանակակից իրականության մեջ միակն է, ով օգտվում է նամակագրական հին մեթոդներից` սովորական գրավոր նամակից (որոնք միշտ ինչ-որ հայտնի-անհայտ մարդկանց են ուղղված), այդ է պատճառը, որ նա ունի Չլռողի, կամ Թսվողի համբավ:

Բալուն ակտիվիստ է, սակայն վարում է պասիվ սեռական կյանք:

Բալուն գՌՌանտակեր չէ. նա գառը գՌՌանտից ավելի է գերադասում:

Բալուն մի կտոր հոմոֆոբ է, հակասեմական, անԾի-անԾի-քյարթ, չի ընդունում գենդերային հավասարությունը, դեմ է որոշակի մարդկանց իրավունքներին. կառոչե կարգին մարդ:

Բալուն նույնչափ հետաքրքրվում է եկեղեցիների վիճակով, ինչչափ եկեղեցականները իրենց բենթլիների:

Բալուն առաջինն է լուսաբանել բանակային ահասարսուռ պատմությունները, սակայն ինքը բանակում ծառայել է ընդհամենը վեցը ամիս, քանի որ ռամսավիկ է (ռամսավիկ-լյավ կապերի տեր մարդ)

Բալուն հայ երիտասարդական տարատեսակ միությունների միասնականության խորհրդանիշն է, և նա ընդհանրապես միութենական է:

Բալուն անհաշտ պայքար է մղում պահպանողական գառլախիստների դեմ, սակայն չի ֆինանսավորվում որևէ եվրոպաամերիկյան ժողովրդավարանեոգառլախիստական կազմակերպությունների կողմից:

Բալուն ընդհանրապես չի ֆինանսավորվում. նա սնվում է բացառապես երկնքից իջած մանանայով, որն Աստված է տվել (իսկ ինքը, շան պես,  Տիրոջը չի՛ ճանաչո՜ւմ, բա):

Բալուն ընկերությունը դիտարկում է որպես փոխշահավետ համագործակցության մի ձև, սակայն մինչ օրս իր ընկերներից ոչ մի օգուտ չի ստացել. և նա ամենևին էլ ընկերազուրկ չէ, նա ֆեյսբուքում հազարներով ֆռռենդ ունի:

Բալուն իր հանդիպած առաջին գեղեցիկ աղջկան լայքում է:

Բալուին սիրում են բոլոր աղջիկները, որոնց չեն սիրում բոլոր տղաները:

Բալուն չի հանդուրժում Չոռնիին, և դա, ինչեպես սերը, փոխադարձ է:

Բալուն հանդուրժում է Ծծին, սակայն նրա անվանը որոշակի վերապահումով է մոտենում:

Բալուն ունի որոշակի նմանություն Բոբոլի հետ, սակայն դա նսեմացնում է Բոբոլին, քանզի Բալուն ավելի կրթված է:

Բալուն աննմնան է:

Բալուն ԱՐԻԱԿԱՆ Ա-ՍԵՔՍԻ ջատագովն է, Արթյուր Ռեմբոյի սիրահարը, Գեղամյանին թմբկահարողն ու անկաշկանդ երիտասարդ:

Բալուն, իրո՛ք, լավ մարդ է:

Բալուն, իրո՜ք, լավ մարդ է:

Բալո՞ւն, իրո՞ք, լա՞վ մա՞րդ է՞:

Հ.Գ. բ՜ա՛՞