Չհասկացվողի չպատասխան Տիգրանին՝ Մանսուրյան

_ հ իյեւլ ո ւյ կռտդ բբսկ

_ Հը՞

_յյկդի յյսկօօխխ ւյկսւ

_Բա՞ն ես ասում, ապե

_ հի 6& յնս 00)-

_Իմա՞ստը

Էն, որ ես չբադեր եմ նկարում

Կիկիի պես. շարունակ, անկանգառ։

Ես ու Ռաֆոն լակում էինք ու Չարենց արտասանում

Երբ գերազանցիկ Սասունը հետս գռազ եկավ,

Որ քննական շրջանում ինձնից շատ բալեր կհավաքի. պարտվեց։

Ես վաղվադ հիշողությունն եմ՝ աղոտ, կարամելապատ,

Իսկ փոքր էի այսօր առավոտյան։

Ես քո վախն եմ շարում տողերիս արանքում,

Որոնցից դու էլ գլուխ չես հանում.

Բայց հո կպչուն չե՜ն։

Ոտս խերով էր նախկիններից սրտում.

Հիմա բոլորը երեխաներ ունեն, բացի չորսից։

Կուրսեցի Սասունը լուրջ տղու կոստյում էր հագել,

Երբ ես քարշ էի գալիս թատրոնների այգիներում, իմ կիսագաղտնի սերերի հետ,

Ովքեր (ով) սահում էր բարդու սերմերի միջով։

_ Է , հետո՞,_ կհարցնես
_ Հետոն Պետոն կասի

Advertisements