Անհայրենիք

Victory

Ոտներս օվկիանի ավազին, հոտոտում եմ փոշին մեր բակի,

Ուր իննսունհինգ թվին մեր շենքի տակի խանութպանը

Մետաղե ցանկապատի վրա չորացնում էր ձկներ։

Հորեղբայրս , երևի, նրան պարտք էր քսաներեք դրամ, հիսունութը լումա․

դա վաղուց էր․ մի քանիսն էլ ինձ գարուն էին պարտք։

 

Էդ հողի համար մի անգամ արյուն թափեցի, երբ ինը տարեկանում

Մուկուչն ինձ պատահաբար հրեց բռնոցի խաղալիս։

Ավելի ուշ մտածեցի․ « Կոխեմ էդ հողը, որ արյունով է սնվում»․

 

Հայրս մի ղարաբաղցի ոզնի էր բերել։ Ո՞ւր կորան դրա սերունդները։

Ոզնուն շատ պե՞տք էր՝ ով կկառուցի խրամատ՝ իր բնի վրա։

 

Ի՞նչ էինք ուտում՝ օձի գլուխ, կարդում՝ Ռուբեն։

Տասնմեկ տարեկանում ինձ նույնիսկ չասեցին, որ կարող եմ

Ընկերներիս պես մտնել մեր արվեստի դպրոցի ընտրատեղամաս

Ու անծանոթ կիսամեռ տատիկի անձնագրով քվեարկել Ռոբին։

Հին ընկերներս ինձ  կրկին չդիմեցին, երբ արդեն տասվեց էի։

 

Երկուհազար յոթ֊ութին զբոսնեցի փողոցներով,

Չգոռացի Լևոն․ հիշում էի, որ ձմեռ էր գալիս, մարդիկ սապոգ չունեին․․․

Սասուն էլ չգոռացի․ Հրազդանի արևի ժամացույցի վրայի բիձուկը

Պատանեկությանս բոբոներից էր։

Դե Նիկոլն էլ չհասկացվող ագենտ էր։

 

Գրին քարտ շահելս բացառեց քաղհալածյալ լինելուս ձգտումը։

 

Սյամը Բոռիկին, Ֆնդոյին ու Ղազին տրվել էր մակաՌով։

Կարմիր կակաչները․․․ « Կոխեմ էդ հողը, որ արյունով է սնվում»։

Բիր, իքի, ուչ, դորթ, բեշ ․․․ գյաբու՞․․․ գյաբուլդա ապեր, գյաբուլդա ախպերս,

 

Գյաբուլդա բարեկամս․ եկ, մեր հայրերին հակառակ, ԱԿ֊ով չզրուցենք,

Ծով գնանք՝ չարյան, մեր կանաչ֊կապույտ֊երկնագույն֊այլադավան բարեկամների հետ գոչենք․

« Գարեգինս ուտեք, մոլլե՛ք, դուք միայն արյուն եք լավ ծծում»։

 

Մենք նույնն ենք՝ անհայրենիք, և եթե նույն բանն էլ ուտենք,

Նույնը կլինի նաև մեր

Քաքը

 

 

 

 

 

Advertisements