կԲորխե՞ս

․․․ աստղեր

Դ․Ա․ — Ա․Կ․

hm

Ի՞նչ բարի տղա էր, որ ծորակը քիչ կբացեր՝

Աշխարհի փրկության համար,

Կաթիլներով կլվար մեռած մաշկը,

որից Մամոնա էր քերում։

 

Կսեղմեմ քիմքիդ ծիրանն ու ավոկադոն,

Քթատակովդ կսահեցնեմ տեկիլայի բույրը․

Վզի պտտոցով (չմահացու) կլուծեմ չեղած խնդիրը։

 

Լիքն եմ արդեն․

Կոկորդովս սահում են հների հարսանիքները,

Թոքերս՝ խինդի մոխրաման,

Աղիներս մարսում են հայրենամայրենավայրենական

քաղաքականությունը։

 

Լիքն եմ ես․

իսկ

 

Ո՞ւր

 

Կոխեմ արվեստը։

 

 

Advertisements