Ավանդույթի ավանդություն


Բոլորս հիվանդ էինք.

Առաջինս ջրառատ էր,

Երկրորդս հոնքերն էր փաթթել,

Գյուղից մի երկար վարդ քոքահան արել,

Ու ցեխոտ արմատներն էր քսում մռթին։

Երրորդս էլ խնդում էր։
Առաջինս ես չէիր,

Երկրորդս հակասեռական էր,

Երրորդս խնդում է։
Առաջինս անցումն ես,

Երկրորդս՝ դադարը՝

Սոսնձախեղդ թունամոլի,

Երրորդս կխնդա։
Ո՞վ կերգի ռոբոտների,

Թվայնացված հին նկարների,

Աղբահեռացման խողովակների,

Համընդհանուր հակահեղափոխության

Մասին։
Մեզնից ո՞վ էր հիվանդ։

Չհասկացա։

Գոնե ես հասկանային։