Ավանդույթի ավանդություն


Բոլորս հիվանդ էինք.

Առաջինս ջրառատ էր,

Երկրորդս հոնքերն էր փաթթել,

Գյուղից մի երկար վարդ քոքահան արել,

Ու ցեխոտ արմատներն էր քսում մռթին։

Երրորդս էլ խնդում էր։
Առաջինս ես չէիր,

Երկրորդս հակասեռական էր,

Երրորդս խնդում է։
Առաջինս անցումն ես,

Երկրորդս՝ դադարը՝

Սոսնձախեղդ թունամոլի,

Երրորդս կխնդա։
Ո՞վ կերգի ռոբոտների,

Թվայնացված հին նկարների,

Աղբահեռացման խողովակների,

Համընդհանուր հակահեղափոխության

Մասին։
Մեզնից ո՞վ էր հիվանդ։

Չհասկացա։

Գոնե ես հասկանային։

Before you see the light / մինչ լույսը տեսնելդ


Son

 Soon, very soon, you’ll see the light.

It’ll stay between your ears forever.

I’ve only one thing to teach you:

Listen to no one, but your father.

Listen to no one.

Your mom is the best.

The rest you’ll figure out yourself. 

Listen to no one.
Տղես

Շուտով, շատ շուտով, դու կտեսնես լույսը։

Այն հավերժ կմնա ականջներիդ արաքում։

Միայն մի բան ունեմ քեզ սովորեցնելու։

Ոչ մեկի չլսես, հորիցդ բացի։

Ոչ մեկի չլսես։

Մայրդ ամենալավն է։

Մնացածը ինքդ կպարզես։

Ոչ մեկի չլսես։

Չմիջակ պոետի ձված ցեխ


Ակնոցդ

Աչքերդ չվառելու համար է,

Երբ արևածագ է իջնում 

Շրթունքիդ։
Կրճիկ-աղջիկ,

Որ պլստալեն դուրս է պրծնում,

Ով ոչ պինդ է, ոչ՝

Փափուկ։
Քեզ՝ Օտարի՛դ,

Ով միշտ գնում է,

Եւ գնում է ամենաթանկը

Պոմիդորներից,

Գերբանական

Բարև։
Չքնած պոետի

Երազ, որ

Մենք խլինք,

Դու՝

Խլիր։
Ճիշտ ա։