Տա՞մ

image

Մանդարին տա՞մ։

Գնա, արի,
Սեղմիր մռթիդ
Պոպոքով տորթը,
Խմիր կաթով սուրճ
ԵՒ թռչուն՝ կավից։

Տա՞մ. տա՛մ,
Սեր տա՞մ,
Տամ՝ չառնես,
Չխառնես։

Էլի խառն ես.
Թթվային է ստամոքսդ,
Քաղցրացնե՞նք։

Չտամ, պահեմ՝
Ուրիշին տամ,
Սատակես՝ կես-կես,
Մանդարինի բջջի պես։

Տա՞մ, տա՞մ,
Մանդարին տա՞մ։
Գնա՛, գնա՜։

Ջա՜ն, յարո՛ ջան,
Տանձ բեր՝ ուտեմ…

Մեկնաբանություններ

Թողնել մեկնաբանություն