Ա՜՜՜խ, ծնկներս չորացել են
Պոմիդոր եմ ես ուզում,
Մեր մոմերը ծերացել են,
Երեխաներ են վազում։
Թե խի՞ թեղուտ չթողեցիր
Ալ վարդերս ես թաղեմ,
Հոգնած ընկեր, ու գնդացիր,
Կախաղանում հապաղեմ։
Ցուրտ է, ցո՜ւրտ է
Ձեր բակում,
Ձնեմարդ ենք
Պաստրատում,
Ապեր , ուսեր,
Խիղճ ու խանդ,
Խխունջներն են
Խարխափում։
Օ՜, ջիգյա՛ր ջան,
Ջիգյա՛ր ջան,
Ո՞ւմ էս փնտրում
Օտար ափերում.
Արտակին, որ ոտներիս
Ջուրը տաքացնի…
Advertisements