Մեծամասշաբ Դռդռ

image

Ապահով տեղից
դժբախտության ականատեսն էինք՝ ես, որ մեկումեջ լուրեր կկարդամ,
Տարիքավոր սերյալագետ հարևանուհիս,
էբոլայի մասին կատակներից հոգնած երկկրոն նիգերիացի ընկերս,
պուտինաֆոբ ուկրաինուհի հրեան,
Մտերիմ երկսեռականը, որ դրաման գրպանում է պահում և ալյոք։
Դիտում էինք. կայֆ էր։

Մեքենաներով լիքը արագընթաց փողոցը
Իսլամական Պետության մահապատժի լողավազանը չէ.
անելանելիության ելքին՝ քսան մղոն։

Գոյության խնդիրն էլ ընդմիջման զբաղմունք՝ սոցցանց փորփրելու պես։

Փողոցի լույսերը ճոճվում էին ֆուտբոլասերի, վարորդների, թակո վաճառողի ու շատերի գլխում.  ուղեղի ճեղքերով գնում էր մեքենան։

Չափազանց աստվածային՝ անիրական։

Խզբզոցն էլ՝ Գոյին գտնելու փորձ՝ սոցցանց փորփրելու պես։

Advertisements