Առաջին երգը

հույա

Բնության քաոտիկ հավասարակշռությունը քանդեց

Առաջին երգը․

—Հույա՜, Հույա՜

Բգագա, հույա՜։

 

Երգն այդ ծանր էր

Բնության համար։

Մարդն առավելություն ստացավ։

 

Հիմա այլ պոետներ նույնպես

Արտաբերեցին իրենց միտքը,
Բառերի վերածեցին

Առաջին երգի հույզը․

—Հույա՜, Հույա՜։

 

Ազատման ճիչն էր,

որ մեզ Բնության գլխին դասեց,

Մենք սանձեցինք այն,

Բայց <<Հույա՜, Հույա՜ները>>

Մեր մտքից դուրս չեկան։

 

Չգիտեմ՝ Անոմալիայի խնդիր է,

Թե չեղած Գոյության խնդրի բարձրացում,

Բայց գրել է պետք,

հանուն բացթողման․

 

—Հույա՜, Հույա՜

Բգագա, հույա՜։