Թե չլինեիր

Unfiltered skin N1

Դառը, սառն ու տաք,

Ադրենալինի հոսքին միախառնված

Հոգին կիջներ՝

Դբա չոքերս։

 

—Արևաճաճանչափայլողականություն,

—Խի՞ էդ բառն էկավ միտս,

Երբ մազերդ մորուքիս խառնվեց։

 

Թե չլինեիր,

Տանս զուգարանի թուղթն անվերջ կվերջանար,

Չէի գնի սունկ, կտավատի ձեթ, զախտար․

Չէ՛, զախտար կգնեի։

 

Դևերիս հետ կռիվ տալը հոգնեցրել էր

Ե՛ւ ինձ, և՛ դևերին,

Թուրս հալվել-ծռվել էր,

Դևերն էլ լխկվել էին, ու թթվածնային սով էր․

Եկար՝ պարքարն ուրիշ ընթացք ստացավ։

 

Ականջդ, որ լսել գիտի,

Բռբռտիկների ու գալիմիլիկների մասին պատմություններիցս չհոգնեց,

Մարմինդ կրճատեց խուժանական կինոներ նայելուս հաճախականությունը՝ հինգով։

 

Թե չլինեիր,

չէիր լինի։

Advertisements