Ռիթմը ձգում է ջիղը

image

Շատ պառկելուց
Երիկամիդ ցավը
Արթնանալուդ ժամն է գուժում.
Պառկած ազգը փտում է անաշխատունակությունից։

Գլուխդ պտույտի մեջ է,
Թե՞ աշխարհն է ծորում-սողում,
Դունչդ էլ գետնին քսքստացնելով,
Զարմանքդ ի ցույց ես դնում։

Ես փոխում եմ ջղաձգումդ՝
Ջղաթուլացման։

Դում

Դում, դում,
Հասած ձմերուկ-գլուխ,
Ւնձ հարցեր չտաս,
Ես փլվել եմ գիտելիքի
Ծանրությունից։

Դում, հա դում,
Անքունի երգ անտակտ,
Սեր՝ իմաստասերի,
Փառք իմաստակներին։

Դում, դուդում,
Փոխում եմ մարմինս,
Հալածված առյուծինի հետ,
Որ քնեմ երկա՜ր,
Առանց
Դում ու դում։