Ադվենան փոխում է աշխարհը

advena the change

 

_ Հավատալով ոչինչ էլ չես փոխի,_ ասաց իշուկը.

_ Իսկ դու փորձիր հավատալ,_ ավելացրեց Ադվենան

ու անցավ գործի:

 

Հիմա նա թակում է բոլոր փակ դռները,

որ մերժմանը սովորի,

խախտում բոլոր ֆիզիկամաթեմատիկական օրենքները,

որ գրվել են յոթ, հինգ կամ մեկ դար առաջ,

կամ երեկ:

 

Ադվենան ծորում է իր ընկերների փեշերից,

կառուցում սեփական ճշմարտությունը,

որը շրջապատից կախված չէ,

և ոչ էլ այլևայլ հանգամանքներից,

այլ լիարժեք անկախ՝

անբարո ազատ:

 

Թե ունի նա միայն մեկ գլուխ,

ոչ մեկին պարզ չէ.

իր ներքին ԵՍը

հազարգլխանի է,

հազարագույն,

հազարաձայն:

 

Բայց ներկել է իր գլուխը դեղին,

ամենևին ոչ անտեղին,

թե.

_Ահա ես՝ հիմարիկ մի աղջիկ (կամ ոչ այնքան),

որ փոշուց հառնեցի քեզ համար,

կփրկեմ աշխարհը դառնալով  մի չղջիկ,

որ նման չէ ոչ մի մկան:

 

Մկանիս կկապեմ աչքերդ մկան,

խնձորներ կշարեմ գլխներիս,

ճպռոտած հայացքիդ կբերեմ թարմություն,

իսկական-գործնական:

 

Ադվենան կփոխի աշխարհը,

որ էլ լաց չլինի (ոչ էլ երջանկության),

որ էլ պարտք չլինի (ոչ էլ հայրենական),

որ էլ մեղք չլինի,

որ էլ խելք չլինի,

չլինի կախաղան ու գնդացիր,

չլինեն տերեր՝

մեզնից հիմար,

որ էլ կիրք չլինի,

որ էլ սեր չլինի,

չլինի ուտելու պետքություն,

չլինի որբերի պետություն,

խնամքի կարոտ էլ ծառ չլինի,

չլինի գնելու ցանկություն,

որ էլ սեռ չլինի,

բարբաջող ընկեր չլինի,

կատաղած մայրեր չլինեն,

հղփացած աստվածներ չլինեն,

չլինի բթություն,

եզաբոյ մարդիկ չլինեն,

չլինեն կարմիր թուշիկներ,

էլեկտրագույն շրթներկներ չլինեն,

սեր չլինի,

սեռ չլինի,

սեր չլինի,

սեռ չլինի:

 

Ադվենան գրկում է այն մեկին,

որ իր մարմնի վրա մատներով կլորակներ կնկարի,

հետո առնականորեն կգրկի,

որ երկակցում լինի (եռակցումը այս պահին հարմար չէ):

 

 

Ադվենան փոխում է աշխարհը,

բայց ոչ թե մեր,

այլ՝

իր.

մենք անհույս ենք:

 

 

Advertisements

One thought on “Ադվենան փոխում է աշխարհը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s