Դևերիս քշելով էի զբաղված,
երբ մայրս զանգահարեց:
Մարիամն էլ ասաց.
_Գնա՛,քնի՛ր, ես քո տեղը կգրեմ,_
ասաց ու չարեց (մեկ-մեկ անում է):
Քունս մարմնիցս անջատեցի
ու ուղարկեցի լուսնի մոտ,
որ փաթաթվի նրան
ու քնի:
Քունս էլ
լուսնի հետ միասին
անցան ծառի հետև,
որ ինձ հով անեն:
Ամորձատված ցլի պես
այս ու այն կողմ եմ անում. ինչքա՜ն փխրունացա:
Այսօրվա անելիքս չարեցի,
որ վաղվանն էլ չանեմ:
Դևերս ոտքիս ծայրից ղռռալեն սլացան դեպի
գլուխս,
հետո սառեցրին
մատներս
ու պտալեն դուրս պրծան
ականջներիցս:
Ինչ-որ պտուտակապարուրաձև-մագնիսական դատարկություն
քթիցս բռնեց ու քաշեց դեպի իրեն:
Ես էլ ձախ ետևի գրպանիցս հանեցի գդալս
ու սկսեցի խառնել
պտույտին հակառակ:
Դևերս չքվեցին,
Օլե՜, Ալա՜,Օլե՜,
վերջակետ: