
_Ի՞նչ պատրաստել այսօր,_
հարցդ ցրեց մեր խոսակցության թեման,
ու ես քթովս ֆռթացրեցի արցունքներս,
որոնք դու չտեսար:
Հետո դու (կամ ես՝ ի՞նչ տարբերություն)
մի թևով կաղալեն կհեռանաս,
որ ամեն անգամ ասածդ ճիշտ բանի համար
այտդ չհամբուրեմ,
որ իմ (ու քո) մեջ
քո (կամ իմ) ներկայությունը
ութսունհինգ տոկոսից ավելի չլինի:
Էլի,ապուշի պես, գդալս կվերցնեմ,
ու հեքիաթդ կլցնեմ
խզբզանքովս (ո՞նց ես ինձ դիմանում):
Մեր երեխան էլ
ծրագրից վերածեցինք (վերածեցի, վերածեցիր)
երազանքի,
ու գրեցինք մեր օրագրերում,
որ ուղղակի հիշենք,
ոչինչ ավելին:
Մենք այնքան անկեղծ եղանք մեկմեկու հանդեպ,
որքան ես ինքս իմ հանդեպ չեղա.
ինձ ուղված հայհոյանքներդ
օրհնության պես են:
Ես կարմիրով փաթաթեցի գլուխդ,
որ Մագդաղենացու անմեղությունդ
չհոսի ուրիշների ոտնատակով,
որ գանգուրներդ ուրիշները չհոտոտեն,
որ երբ հոսես միջիցս (ինչպես ես էի ծորում քո միջից)
ամբողջական լինես:
Ես էլ, առանց քեզ, կլինեմ մի
դատարկ ու անգույն
կոլբա,
կամ խոտերից փոքրագույնը՝
ասենք՝
դանդուռ:
Բայց չեմ սիրում էս տրամադրությունը։ Մի՞թե անխուսափելի է։
անխուսափելի չի, բայց մենք մեր գլխին միշտ սարքում ենք: մարդկային տարօրինակություն:
Տարօրինակ մարդ արարած….
լռիվ
շատ թափանցող, շատ ուժեղ, շատ սիրուն: