Կողմնացույց

aegri somnia

 

Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում…

Վահագն Դավթյան

Հյուսիսի սառնությունը սահեց մատներովս.

մեր հպման աստիճանը զրո էր.

զրո էր մինչ երեկ:

Երեկ քեզ հպվեցի,

գույնզգո՛ւյն արարած՝

ճերմակին ձգտող:

Զգացի հյուսիսեվրոպահան անդարդությունդ,

Իսպանա-արաբական շարժուձևդ

եռացրեց կիրքս,

Իսկ հարավամերիկացու գաճաճությունդ

վստահություն ներշնչեց:

Չկարողացա հովիվդ լինել.

դու մեր հոտից չես:

Դու ո՛չ Սեմի,

ո՛չ էլ Քանանի դուստրն ես.

քո վիճակը պլազմային է:

 

Ժպիտդ էլ հետաքրքիր է.

ես հոտոտում եմ այն՝

առաջին անգամ դինոզավրի գանգ տեսած մանչուկի պես:

 

Ա՜խ, դու ինչո՞ւ չհագար տրեխներդ,

չվազեցիր մեր ձորերն ի վար,

մեծ լվացքին պատրասվող աղջնակի պես

չչոքեցի գետի ափին:

Պատկերացնո՞ւմ ես՝

ինչպես թարս-թարս քեզ կնայեին մեր լեռնային գետերը,

մեր ժայռաբարո բնությունը ինչպես կխոժոռվեր,

կխռովվեր,

քեզ վիժվածք համարելով՝ քացի կտար իր տերևներով,

կխոչընդոտեր, չխրախուսեր:

 

 

Իսկ մենք միաշունչ ենք

ու միախորհուրդ:

 

Ես ընդունեցի քեզ,

առա գիրկս այնքան պինդ,

որ երակս սկսեց բաբախել

զարկերակիդ համահունչ:

 

 

Մեր շուրջբոլորը նույն մարդիկ էին՝

ժայռաբարո, բրոնզեդարյան նամուսն հագած.

զարմացել էին՝

ինչպե՞ս կլինի, որ

պլազման լինի

արևելքի հետ,

թե ինչպես կխառնվի վագրը՝

օձին, հողաթափիկ ինֆուզորիան՝

Ձիուն. ախր այդպես չի՛ լինում.

ամբոխն էլի խռով էր:

 

 

Ես արևելքից եմ,

մենք արևմուտքում ենք,

Դու հյուսիսի սառն ու սպիտակ գեղեցկուհին ես՝

հարավամերիկացու գաճաճությամբ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s