respice adspice prospice
Անցյալդ ու ապագադ պայքարի են ելել,
Հիմա, հիմա, հիմա,
Հիմա, հիմա, հիմա:
Անցյալդ էլ ավելի փոփոխական է,
Քան՝ ապագադ.
Հիմա:
Թարթման պահն էլ մահվան ազդանշանն է.
Հիմա, հիմա:
Օղին էլ հալեցնում է անցյալս ակնթարթ առ ակնթարթ:
Հիմա:
Իմաստն էլ մագնիսոտվում է ներկային.
Կառչել ու պոկ չի գալիս.
Արա՛ դա:
Ե՞րբ. երե՞կ, վա՞ղը, տասներկու տարեկան հասակո՞ւմ:
Չեմ թարթի, արթուն կլինեմ, մինչ կկկոցես,
Կթարթես ու կգծես անցյալի ու ապագայի ջրբաժանը:
Ցավոք՝ ես կհաղթեմ այդ պայքարում,
Չեմ տարանջատի անցյալն ու ապագան,
Այլ կխառնեմ իրար՝
Մի նոր տարածաժամանակաշրջան ստեղծելով:
Դու կկկոցես, ես՝ չէ:
Դու մեր սահմանը կգծես,
Ես կթքեմ սահմանի վրա:
Դու ուղղություն ցույց կտաս,
Ես հակառակը կանեմ:
Ու զկրտոցս էլ կծու բիբարից չէ,
Այլ՝ մոռացել եմ աչքերս թարթել,
Արթնացել ու չեմ հանգչում:
Ներկան էլ փոփոխվեց,
Հիմա, հիմա, հիմա, հիմա
Հիմա, հիմար, հիմա, հիմա,
Զկրտ, հիմա, հիմա,
Թարթ, հիմա,
Կկոց: