Կկկոցես

la-persistencia-de-la-memoria

respice adspice prospice

Անցյալդ ու ապագադ պայքարի են ելել,

Հիմա, հիմա, հիմա,

Հիմա, հիմա, հիմա:

 

Անցյալդ էլ ավելի փոփոխական է,

Քան՝ ապագադ.

Հիմա:

 

Թարթման պահն էլ մահվան ազդանշանն է.

Հիմա, հիմա:

 

Օղին էլ հալեցնում է անցյալս ակնթարթ առ ակնթարթ:

Հիմա:

 

Իմաստն էլ մագնիսոտվում է ներկային.

Կառչել ու պոկ չի գալիս.

Արա՛ դա:

 

Ե՞րբ. երե՞կ, վա՞ղը, տասներկու տարեկան հասակո՞ւմ:

 

Չեմ թարթի, արթուն կլինեմ, մինչ կկկոցես,

Կթարթես ու կգծես անցյալի ու ապագայի ջրբաժանը:

Ցավոք՝ ես կհաղթեմ այդ պայքարում,

Չեմ տարանջատի անցյալն ու ապագան,

Այլ կխառնեմ իրար՝

Մի նոր տարածաժամանակաշրջան ստեղծելով:

 

Դու կկկոցես, ես՝ չէ:

 

Դու մեր սահմանը կգծես,

Ես կթքեմ սահմանի վրա:

Դու ուղղություն ցույց կտաս,

Ես հակառակը կանեմ:

 

Ու զկրտոցս էլ կծու բիբարից չէ,

Այլ՝ մոռացել եմ աչքերս թարթել,

Արթնացել ու չեմ հանգչում:

 

 

Ներկան էլ փոփոխվեց,

Հիմա, հիմա, հիմա, հիմա

Հիմա, հիմար, հիմա, հիմա,

Զկրտ, հիմա, հիմա,

Թարթ, հիմա,

Կկոց:

 

 

մարմնիդ

Ubi fumus, ibi ignis

Ես կգրեմ մարմնիդ վրա,

Կփորագրեմ սերս մաշկատակիդ,

Թանաքով կլրացնեմ մեր տարածությունը.

Իսկ դու սառը ջուր կխմես:

 

Մեր հալոցքի կաթիլները կխառնեվեն.

Իսկ դու կծխես ու կերգես:

 

Մեռնողի դանդաղությամբ կշնչեմ բույրդ.

Իսկ դու կծխես ու կհամբուրես ուսս:

 

Ես կգրեմ մարմնիդ վրա,

Թուղթս կավարտվի

Ու ես

Կգրեմ մարմնիդ վրա:

Հ.Հլ. 

 

Սենյակ N 203 TMI

Hopi-Spiral-Symbol
abyssus abyssum invocat

Հաշիշով օծուն ու բալասանով…

Սիրերգ (Մեծարենց)

Էդ տապին հասանք մեր հոթելը…

Արևը քրտնքի կաթիլներ էր գլորում մարմիններովս,

Բայց մենք դեռ չէինք սկսել:

Հոլիվուդյան աղքատիկ հոթելը,

Ուր տարիներ շարունակ սիրով էր զբաղվում

Տեղի բոհեմը,

Ուր սպանվում էին ու

Ինքնասպանվում,

Երակներն էին լցնում իրենց վերջին

Հերոյինը,

Ուր վերջին քսան-հիսուն տարում

Ճանճ էր քշում հոթելի վարիչ

Բանգլադեշցին,

Ուր Լոսի ոստիկանությունը մշտական հաճախորդ էր,

Որ Քացով դռներ էր բացում …

Բարևեց մեզ:

Սենյակ N 203,

Ասաց մեր բենգալ ընկերը:

Ճոճանակին գամված պառավը

Իր հարսին կյանք էր բացատրում,

Երբ բացում էինք մեր սենյակի դուռը:

Մութ էր՝ դժոխքից անդին:

Տոթը մեր թոքերը լցրեց օվկանոսով,

Իսկ մեր սեր անելը պարտադիր էր:

Դեռ չդասավորած մեր իրերը՝ գրկախառնվեցինք:

Տոթին գումարվեց մեր մարմնական էներգիան,

Ու սկսեցինք եռալ:

Ամորձիներս պայթյուն էին տենչում,

Պտուկներդ սրվել էին ցից-պարսպի պես:

Մեկմեկու հանվեցնելն էլ դժվար չէր,

Զի շորերը սահում էին վար՝

Ինքնաբերաբար:

Անդամս ձգվել ու ծլիկիդ խուտուտ էր տալիս,

Տնքոցդ էլ ահագնանում էր:

Հանգել էին հարակից լույսերը,

Ու մերն էր այրվում,

Մենք էինք այրվում:

Ձեռքդ սահեց անդամս ի վար,

Մատներովս ստուգեցի քո պատրաստ-թաց վիճակը.

Ամուսինդ քեզ չոր է պահել,

Չասացի:

Հրեցիր ինձ դեպի մահճակալը,

Ու հարձակումդ էլ վախճանս գուժեց.

Սիրում եմ՝ ինչպես ես մեռնում,

Ասացիր:

Ես էլ չհասցրի մեռնողի վերջին խոսքերն արտասանել,

Ու ընդունեցի մահս:

Անդամս հալվում էր բերանումդ,

Կրծքերդ՝ ափումս.

Մահն հիասքա՛նչ է:

Հառնեցի ու ղեկը խլեցի ձեռքիցդ,

Հոտոտեցի ու համբուրեցի մարմինդ,

Պտուկդ շրջանաձև լիզեցի՝

Մինչ կփնտրեի հեշտոցդ.

Ծիծաղն էլ ավելացրեց երջանկությունը:

Մինչ անդամս կճտճտար հետույքիդ վրա,

Գտա դրախտի դարպասները.

Evrika!

Մինչ գլխիկը կճեղքեր դարպասը.

Ամուսինդ քեզ կույս է պահել,

Չասացի:

Ու սերն էլ անսահման է՝ ոչ հայեցի-գոմորա-լեսբոսական-տնավարի՝

Կոկայինից թմրած հեշտոցի շուրթեր, էլ մարմնի ներկ,

Տո էլ ճիպոտ, ձեռնաշղթա ու գնդիկներ:

Ու խինդ ու լաց՝

Կամա՛ց-կամա՜ց …

Կանեփի, օղու ու ծխախոտի ընդմիջումներն էլ

Վերարտադրման համար էին՝

Մինչ հաջորդ բաժին սերմնաբջիջը

Կպատեր մաշկդ, դեմքդ ու լեզուդ:

Իսկ երկար ընդմինջմանը դու մտածեցիր

Մեր բաժանման մասին,

Ես ներքնազգեստս գտա,

Լոգանք ընդունելուց միտքս ցրեցի

Ամերիկյան քաղաքական ճգնաժամով.

Դու դեռ կենտրոնացել էիր մեր բաժանման վրա…

Ու շրջան առ շրջան մեր սերն ավելի էր առատանում,

Գունավորվում, այրում վերջին կալորիաները…

Առավոտ, նախաճաշ, շաբաթ անց՝

Սենյակ N 104

— А если меня совсем нет?

Չասացիր.