Ասենք շնորհավոր

new yearԵվս մեկ տարի ծալեցինք ու դրեցինք մեր պատմության փոշոտ դարակների մեջ. մի տարվա մեր լացն ու ծիծաղն էլ փաթեթավորեցինք ու ուղարկեցինք դբա անհայտություն:

Էս նոր տարին էլ տոնածառի տակի նվերի պես բացեցինք ու իբր թե անակնկալի գալով՝ հրճվեցինք: Մոռացանք վաղվա օրվա մասին ու մեզ տվեցինք կյանքին ու հաճույքին՝ երկնքի թռչունների պես, որ ոչ վարու……:

Թող որ էս նոր տարին բարիքի տարի լինի, որ մեր ստեղծածն ու օգտագործածը իրապես բարիք լինի: Թող որ ուրիշի կանխորոշված ընտրությունը չազդի մեր սեփական քայլերի ընտրությանը. մենք գծենք մեր ճանապարհը:

Ու մեկ էլ Ժպտանք ::::ՃՃՃՃՃՃՃՃՃ

Ալմաստ

diamond

Պոեզիան շարեցի մեր տարածաժամանակի միջև:

Քո անտաշ գեղեցկությունը քերծեց հոգիս,

Ճաքեց հոգուս երկնագույնն ու

Սառեցի քո հրեշտակային լույսից:

Օ՜, չաստվածներ անցյալի ու ապագայի,

Այրեցե՜ք, խնդրեմ, աղջիկ-փայտիկին,

Լվացե՛ք ձեր երեսը, օծեք այն ծխով`

Վառվող աղջկա:

Կկլանեմ քեզ ականջով, աչքով,

Համդ կփորձեմ, հոտդ կշնչեմ,

Կզգամ քեզ զգայարանով վեցերորդ ու

Կշարեմ պոեզիան մեր տարածաժամանակի միջև:

Լուսինե

moon

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

Շնչիս հետ կկլանեմ կապտասպիտակդ,

Կսառչե՛մ քեզ հետ, քեզ մենակ չե՛մ թողնի,

Դու միայն.

Գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

 

Լուսինե՛, արձակի՛ր Օրիոնի գոտին

Ու դաղիր Երկրի ծովերին,

Սե՛ռ արա ալիքների հետ,

Սե՛ր արա, սե՛ռ արա:

 

Լուսինե՛, ուսդ համբուրելուն մեկտեղ`

Ինձ էլ համբուրիր:

Էմբրիոնի պես կկծկվեմ մեջդ`

Սպասելով գալիք մետամորֆոզին:

 

Քոնը մահ էլ չէ, այլ` մահիկ:

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Ուղղակի`

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար: