_Դու պետք է մոռանաս այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են,_ասում էր ծերուկը,_դու պետք է սովորես երազել: Պետք է փակես ականջներդ քեզ շրջապատող աղմուկից, այժմ և հավիտյան:
Շ. Անդերսոն, Ուայնսբուրգ, Օհայո, Ձեռները:
Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,
Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան:
Տ. Կարապետյան, Հուշերի փլատակներ:
Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:
Ա. Ռեմբո, Բամաստեղծություններ, Ամոթ:
_Մառուսը թազա թոռ ա ունեցել:
_Ո՞նց, ինքը երե՞կ չէր նշանվել:
_ Տծ (ոչ), մի րոպե հետո:
_Բա՞:
_ Ահ, դե, տենց էլ ա լինում: Ազիզով ջան, մեզ մի երկու ասեղ U45 ու մի հաբ էլ դառը կոֆե,_ Մենչոն դիմում է մատուցողին:
_Արմ ջան, քեզ նենց էի կարոտե: Հմի քանի՞ տարեկան ես:
_ Տասիրեք: Վաղը լռանում ա կյանքիս վեցերորդ վարկյանը: Հեսա U45 մխրճեմ երակներս, կդառնամ քառասունհինգ:
_Ոնց որ էլի բանակում ըլնես. օրերդ ես հաշվում:
_Հա-բա:
_Ֆծյուժ ,_ կողքներովս սլանում է նոր մոդելի ավտոբուսը, որն էներգիա է ստանում օդում գտնվող բակտերիաներին այրելով:
Ժամը քառասունվեցնանց է յոթը րոպե: Բռնակալության հրապարակի ժամացույցը ծնգում է: Բոլորս ծնկի ենք իջնում. հնչում է հիմնը` սանլի վեթեն, սանլի վեթեն (փառապանծ հայրենիք), Ազերբեյյջան, Ազերբեյջան: Մի քառորդ ժամ ելույթ է ունենում բռնակալ, քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը, բոլորս պարտադիր Like-ում ենք նրա ասածն ու վեցը հարյուր հինգը անգամ համբուրում սեփական կոշիկները, այնուհետև ոտքի ելնում ու կտրում առաջին պատահածի գլուխը:
_ Արա դե առաջ լավ էր էլի,_ ասում է Մենչոն ու փռշտում իր դիմացով թռչող փղի ականջներին,_ Առաջ… էհ առաջ… բաղերում ենք, բեզարիլ ինք:
_Արմ ջան, չնեղվես, մի օր լավ կլինի, երևի, երբեք:
_Ապեր, մի հատ բան եմ մտածել, բայց չեմ կարա ստե ասեմ,_ Ասում է Արմենը, երբ մենք շրջում էինք (կամ` ենք) Զ. Խանլարովայի փողոցով` նախկին Աբովյանի փողոց: Ես երեք անգամ կտտացնում եմ Թաչ սկրիին ապարանջանիս վրա, և մենք տեղափոխվում ենք Սոչի: Արմենը շպակլյովկա է անում, ես էլ ցեխն եմ շաղախում ու շպրտում լուսամուտից դուրս:
_ Մոն ամի, Ռեմբո,_ ինչ-որ մեկը շշնջում է Արմենի ականջին, նա շուռ է գալիս և շրթունքներով հպվում բելառուսական հրթիռին: Մի բույլ խլուրդներ` ձեռներն առած կլասիկ կիթառները, հարձակվում են վրաս ու կիթառները կոտրում գլխիս: Շաքարը կլնծալով ճլփում է աբսենտի բաժակի մեջ, մենք խմում ենք, իսկ բելառուսական հրթիռը վերադառնում է Երկիր մոլորակ:
_Արա բա Մառուսը թազա թոռ ա ունեցե:
_ Հա-բա:
_Աչքներիս լուս:
_ Քել դրա մասին չհիշենք էլի, հոգնած եմ:
_Ոնց ասես, Մենչս, գիտես` քեզ ինչքան եմ սիրում:
_Ապեր, քել դրա մասին էլ չհիշենք, հոգնած եմ:
_Էղավ, բռատուխա:
_Քել դրա մասին էլ չհիշենք:
_ Հոգնա՞ծ ես:
_ Չէ, հեսա կզարթնեմ:
_Լավ, ապեր, քնի, քնի:
_Քել դրա մասին էլ …
_ Աաաա, դե զզվցրի՜ր: դրա մասին չխոսենք, դրա մասին չխոսենք, հոգնած եմ, կզարթնեմ:
_ Լավ, հանգստացի:
_ Նոր եմ հանգստացե . Սևանում:
_ Էտքան փող քեզ ո՞ւրդուց:
_ Օրգանիկ որդան կարմիր եմ ծախում` հայ որդերից պատրաստած:
Արևը հյուսիս-արևելքից մայր է մտնում, լուսինը ուրդուց ասես հայր է բարձրանում, իսկ ես Մենչոյի քառասունիրեք ու կես էրեխեքին քավոր եմ կանգնում:
_ Քավորն ի՞նչ է ցանկանում,_ մռնչում է մոլլան:
_ Հույս, հավատ, սեր ու Ipad ,_ պատասխանում եմ ես ու երեխաների գլուխները խորտակում հեղուկ սիլիկոնի մեջ: Արմենը չափալախում է իր բոլոր երեխաներին ու ինձ. կնունքն ավարտված է:
_ Արա, բա ընգերությունը տե՞նց ա լինում: տենում ես` նիհար-միհար տղա եմ, նաուշնիկներն էլ արդեն վացունչորսը տարի ա` ականջներիս մեջ են մնացել: Խի՞ չես օգնում:
_ Ազ, դե մեկն էլ ըլնի` ինձ օգնի,_ Ասում եմ ես ու մի հազար ռուփի ափլոդ անում Արմենի գրպանը:
_ Ազ, Ազ ասիր, մեր չաստի Ստառշ-ին հիշեցի: Արա վերջը դրա անունը մոռացա: Խի՞ են բանակում սաղ ստառշինեքին Ստառշ ասում:
_ Դե ձև ա էլի, ապե:
_ Աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում է Գարգին Նժդեհը:
_ Արմ ջան, դե աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում եմ ես, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը:
_Ապեր, դեմդ նայի` Prospice: Մեկ էլ, հըմ, էս սիմվոլիկան համ շատ ա , համ դզում ա, համ էլ` հոգնած եմ:
_ Արմ, հլը թափով մտքումդ մի հատ գույն պահի, ու մի հատ էլ գործիք:
_ Պահեցի:
_ Ազ, կարմիր չագուչ չէ, մի ուրիշ բան:
-Պհահայ, դզեց:
_ Դե, ժպտա ու գնա քնի:
Մենք թեքվում ենք Զ. Խանլարովայի փողոցից, մտնում տեղի սրճարաններից մեկը, Արմենը քնում է:
_ Ապ, բայց կապը չջոկեցի:
_Ազ, որ կապը ջոգեիր, կյանքդ անիմաստ կլիներ: Կապը մենակ քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը գիտի: Մեծ ախպերը հետևում ա:
_ Արա, հա, քեզ բան պիտի ասեի, չէ՞: Բա ասում էիր` քո մասին բլոգումս պիտի գրեմ. ո՞ւր ա:
_ Հիմա.
Արմենը… Արմենը… Մենչոն…
_ Ազ, իմացա. Մառուսը թազա թոռ ա ունեցե:
_ Այ հմի ջոգիր:
_ Հա, ջոկի: Քել էտ մասին չհիշենք. հոգնած եմ:
_ Քել: Քնի: