Month: Հունիս 2012

  • Մենչոն … respice adspice prospice … անընթեռնելի…

    _Դու պետք է մոռանաս այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են,_ասում էր ծերուկը,_դու պետք է սովորես երազել: Պետք է փակես ականջներդ քեզ շրջապատող աղմուկից, այժմ և հավիտյան:

    Շ. Անդերսոն, Ուայնսբուրգ, Օհայո, Ձեռները:

    Չկա կինոթատրոնը՝ «Սասունցի Դավիթ»,
    Չկա միակ ներկան՝ առաջին համբույրի վկան:

    Տ. Կարապետյան, Հուշերի փլատակներ:

    Քանի դեռ սուր մի դանակ
    Այս ուղեղը չի բացել,
    Ճարպոտ այս տուփը ճերմակ
    Չի դադարի զառանցել:

    Ա. Ռեմբո, Բամաստեղծություններ, Ամոթ:

    _Մառուսը թազա թոռ ա ունեցել:

    _Ո՞նց, ինքը երե՞կ չէր նշանվել:

    _ Տծ (ոչ), մի րոպե հետո:

    _Բա՞:

    _ Ահ, դե, տենց էլ ա լինում: Ազիզով ջան, մեզ մի երկու ասեղ U45 ու մի հաբ էլ դառը կոֆե,_ Մենչոն դիմում է մատուցողին:

    _Արմ ջան, քեզ նենց էի կարոտե: Հմի քանի՞ տարեկան ես:

    _ Տասիրեք: Վաղը լռանում ա կյանքիս վեցերորդ վարկյանը: Հեսա U45 մխրճեմ երակներս, կդառնամ քառասունհինգ:

    _Ոնց որ էլի բանակում ըլնես. օրերդ ես հաշվում:

    _Հա-բա:

    _Ֆծյուժ ,_ կողքներովս սլանում է նոր մոդելի ավտոբուսը, որն էներգիա է ստանում օդում գտնվող բակտերիաներին այրելով:

    Ժամը քառասունվեցնանց է յոթը րոպե: Բռնակալության հրապարակի ժամացույցը ծնգում է: Բոլորս ծնկի ենք իջնում. հնչում է հիմնը` սանլի վեթեն, սանլի վեթեն (փառապանծ հայրենիք), Ազերբեյյջան, Ազերբեյջան:  Մի քառորդ ժամ ելույթ է ունենում բռնակալ, քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը, բոլորս պարտադիր Like-ում ենք նրա ասածն ու վեցը հարյուր հինգը անգամ համբուրում սեփական կոշիկները, այնուհետև ոտքի ելնում ու կտրում առաջին պատահածի գլուխը:

    _ Արա դե առաջ լավ էր էլի,_ ասում է Մենչոն ու փռշտում իր դիմացով թռչող փղի ականջներին,_ Առաջ… էհ առաջ… բաղերում ենք, բեզարիլ ինք:

    _Արմ ջան, չնեղվես, մի օր լավ կլինի, երևի, երբեք:

    _Ապեր, մի հատ բան եմ մտածել, բայց չեմ կարա ստե ասեմ,_ Ասում է Արմենը, երբ մենք շրջում էինք (կամ` ենք) Զ. Խանլարովայի փողոցով` նախկին Աբովյանի փողոց: Ես երեք անգամ կտտացնում եմ Թաչ սկրիին ապարանջանիս վրա, և մենք տեղափոխվում ենք Սոչի: Արմենը շպակլյովկա է անում, ես էլ ցեխն եմ շաղախում ու շպրտում լուսամուտից դուրս:

    _ Մոն ամի, Ռեմբո,_ ինչ-որ մեկը շշնջում է Արմենի ականջին, նա շուռ է գալիս և շրթունքներով հպվում բելառուսական հրթիռին: Մի բույլ խլուրդներ` ձեռներն առած կլասիկ կիթառները, հարձակվում են վրաս ու կիթառները կոտրում գլխիս: Շաքարը կլնծալով ճլփում է աբսենտի բաժակի մեջ, մենք խմում ենք, իսկ բելառուսական հրթիռը վերադառնում է Երկիր մոլորակ:

    _Արա բա Մառուսը թազա թոռ ա ունեցե:

    _ Հա-բա:

    _Աչքներիս լուս:

    _ Քել դրա մասին չհիշենք էլի, հոգնած եմ:

    _Ոնց ասես, Մենչս, գիտես` քեզ ինչքան եմ սիրում:

    _Ապեր, քել դրա մասին էլ չհիշենք, հոգնած եմ:

    _Էղավ, բռատուխա:

    _Քել դրա մասին էլ չհիշենք:

    _ Հոգնա՞ծ ես:

    _ Չէ, հեսա կզարթնեմ:

    _Լավ, ապեր, քնի, քնի:

    _Քել դրա մասին էլ …

    _ Աաաա, դե զզվցրի՜ր: դրա մասին չխոսենք, դրա մասին չխոսենք, հոգնած եմ, կզարթնեմ:

    _ Լավ, հանգստացի:

    _ Նոր եմ հանգստացե . Սևանում:

    _ Էտքան փող քեզ ո՞ւրդուց:

    _ Օրգանիկ որդան կարմիր եմ ծախում` հայ որդերից պատրաստած:

    Արևը հյուսիս-արևելքից մայր է մտնում, լուսինը ուրդուց ասես հայր է բարձրանում, իսկ ես Մենչոյի քառասունիրեք ու կես էրեխեքին քավոր եմ կանգնում:

    _ Քավորն ի՞նչ է ցանկանում,_ մռնչում է մոլլան:

    _ Հույս, հավատ, սեր ու Ipad ,_ պատասխանում եմ ես ու երեխաների գլուխները խորտակում հեղուկ սիլիկոնի մեջ: Արմենը չափալախում է իր բոլոր երեխաներին ու ինձ. կնունքն ավարտված է:

    _ Արա, բա ընգերությունը տե՞նց ա լինում: տենում ես` նիհար-միհար տղա եմ, նաուշնիկներն էլ արդեն վացունչորսը տարի ա` ականջներիս մեջ են մնացել: Խի՞ չես օգնում:

    _ Ազ, դե մեկն էլ ըլնի` ինձ օգնի,_ Ասում եմ ես ու մի հազար ռուփի ափլոդ անում Արմենի գրպանը:

    _ Ազ, Ազ ասիր, մեր չաստի Ստառշ-ին հիշեցի: Արա վերջը դրա անունը մոռացա: Խի՞ են բանակում սաղ ստառշինեքին Ստառշ ասում:

    _ Դե ձև ա էլի, ապե:

    _ Աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում է Գարգին Նժդեհը:

    _ Արմ ջան, դե աշխարհը գնալով ազգայնանում է,_ ասում եմ ես, ինչպես ասում էր Գարեգին Նժդեհը:

    _Ապեր, դեմդ նայի` Prospice: Մեկ էլ, հըմ, էս սիմվոլիկան համ շատ ա , համ դզում ա, համ էլ` հոգնած եմ:

    _ Արմ, հլը թափով մտքումդ մի հատ գույն պահի, ու մի հատ էլ գործիք:

    _ Պահեցի:

    _ Ազ, կարմիր չագուչ չէ, մի ուրիշ բան:

    -Պհահայ, դզեց:

    _ Դե, ժպտա ու գնա քնի:

    Մենք թեքվում ենք Զ. Խանլարովայի փողոցից, մտնում տեղի սրճարաններից մեկը, Արմենը քնում է:

    _ Ապ, բայց կապը չջոկեցի:

    _Ազ, որ կապը ջոգեիր, կյանքդ անիմաստ կլիներ: Կապը մենակ քրդական ռոբոտաշինարարների կուսակցության նախագահը գիտի: Մեծ ախպերը հետևում ա:

    _ Արա, հա, քեզ բան պիտի ասեի, չէ՞: Բա ասում էիր` քո մասին բլոգումս պիտի գրեմ. ո՞ւր ա:

    _ Հիմա.

    Արմենը…  Արմենը… Մենչոն…

    _ Ազ, իմացա. Մառուսը թազա թոռ ա ունեցե:

    _ Այ հմի ջոգիր:

    _ Հա, ջոկի: Քել էտ մասին չհիշենք. հոգնած եմ:

    _ Քել: Քնի: