Փոխգնդապետին ոչ ոք չի տռում

_Իսկ ի՞նչ մենք պետք է ուտենք այս ամբողջ ընթացքում…

…_ Քաք:

Գնդապետին ոչ ոք չի գրում. Գ. Մարկես

_ Բո*ավարի պռավերկայա՜,_ ննջարան է մտնում վաշտի հերթապահ կրտսեր սերժանտ Դրուիսը,_ Արա՜, հլը սաղդ հելաք արա՜,_”սաղ”-ի մեջ չմտնող շարքային Դրուիսը նույնպես վեր է կենում:Արթնանում են բոլորը, բացի ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսից: Մի հիսուն տոկոսը ձվերն է քորում, քառասուներեք տոկոսը` աչքերը տրորում, Տյուշն էլ փորձում է դզմզել քամակը մտած տռուսիկը:

_Արա՜, կարո՞ղ ա լավ չեք լսում: Թափով հլաք,_ լրացնում է նորանշանակ եֆրեյտոր Շակալ Դրուիսը,_ ըստե դեբիլ մարդ կա՞,_ հարցն ուղղում է բոլորին, բացի ինքն իրենից,_ պատպալկովնիկն ա գալում, պաստռայեննի ա: Լոռի՞, հլը քնա՞ծ ես արա: Որ կամանդիրը քեզ քնած տեսավ, տե՞ր ես:

Կրտսեր սերժանտ Դրուիսը վազում է սպաների սենյակ, որտեղ լռված սաղ գիշեր ուռում էին չաստի լավերը` լիքը վատերի շրջապատում.

_ Տղեք ջան, կամանդիրն ա գալում, շոֆեռը զանգել ա ձեռիս զգուշացրել ա, որ բո*ավարի պաստռայեննի ա անելու: Սաղին քնից հանել եմ, ասի տենամ աֆիցեռսկիյում էլ ով կա. հելնենք տենանք էտ բո*ը ինջ ա ասում:

_ էղավ, ազիզ, աբրիս որ զգուշացրիր. դե սիկտիր,_ շնորհակալություն է հայտնում չաստի սմատրյաշիյ ավագ սերժանտ Դրուիսը,_ արա, չլսա՞ք, ասում ա պաստռայեննիյ ա, հլը թափով հլաք,պադյո՜մ:

Չաստը լռիվ իրար է խառնվել: Թարսի պես այդ օրը կապիտան Դրուիսի հերթապահության օրն է:

_ Արա էտ Ուստավը ո՞ւր ա,_ եֆրեյտոր Դրուիսին է հարցնում կրտսեր սերժանտ Դրուիսը,_ Եֆոն ջան, հլա թռի տես, էտի կարո՞ղ ա կապծյոռկայում տրաքած քնած ա. սաղ գիշեր տղերքը դրան էլ են ուռցրել, որ մասկեն տրաքցնեն,_ Եֆրեյտորը գլխով համաձայնության նշան է տալիս, ու վազում դեպի կապծյոռկա.

_ Պարոն կապիտան, թույլ կտա՞ք

_ Ի՞նջ ա էղել, արա, խի՞ ես լավ տղու քունը հարամ անում,_ Կապիտան Դրուիսի կողմից նման պատասխանը զարմանք է առաջացնում.

_ Հեչ, ուղղակի, կամադիր ջան, կամբատն ա հեսա գալում, պաստռայեննի ա անելու

_ Արա էտի լռիվ գժվել ա՞: Ես ստէ, ավագ սերժանտ Դրուիսը ստէ, իրա սաղ բո*երը ստէ, ինքը առավոտ քշերով պաստռայեննիյ ա՞ անում,_ ֆուռաժկեն դզմդելով դեպի ննջարան է շարժվում կապիտան Դրուիսը._ Արա էս հլը չե՞ք շարվե: Չեմ ջոգում, էս զորքի գլխին տեր չկա՞, մի հատ պաստռայեննի էլ չեք կարում կազմակերպեք: Ո՞ւր ա ավագ սերժանտ Դրուիսը:

_ Ի՞նջ էս ոռդ ճղում, այ պայթած,_ անկյունից գոռում է դեռևս պառկած, ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսը,-_ հեսա կհելնեն էլի,_ պատասխան արձագանք չստանալով` պտտվում է, ադյալը քաշում աչքերին ու էտ վոռնոցի մեջ փորձում քնել:

_Բա դո՞ւ. բա դո՞ւ խի չես պատրաստվում, հեսա կամբատը գալում ա,_ ընթերցողին, այսինքն` քեզ, հարց է ուղղում շարքային Դրուիսը,_ դու էս չաստից չե՞ս,_ ընթերցողը, այսինքն` դու, հարցական դեմքով նայում ես էս տողերին, յանի էս ինչ մի ինտերակտիվ պատմվածք ա, բացասական պատասխան տալիս շարքային Դրուիսին ու շարժվում առաջ` չմոռանալով ևս մեկ անգամ ընթերցել այս պարբերությունը:

_Թափով շարվաք, չաստի երգը, քայլո՜վ մարշ,_ հրամայում է կապիտան Դրուիսը, ու բոլորը, բացի կոչումով ավագ Դրուիսից, ով դեռ քնած է, սկսում են երգել.

_ Ազադ, ազադ, Ազերբեյջա՜ն …

_ Արա բա էս մեր չաստի երգն ա,_ զարմանում է կապիտան Դրուիսը: Բատալիոնը փոխում է իր նախընտրած երգը.

_Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ … ձուս ուսիդ դրած, այռուծի նման …չքնաղ Գետաշեն..

ԿՊՊ-ի դարպասները բացվում են, կամբատի շովեռը գոնչիկի նման մտնում է չաստ:

_ Վա՜շտ, զգա՛ստ: Պարո՛ն փոխգնդապետ, գումարտա ….

_ Թողնե՛լ,_ փոխգնդապետը վազում է դեպի իր գրասենյակը,_ արա, վեռխս ստեղ եմ թողել, համ էլ գումարտակին ասում էս` վաշտ զգաստ. էշ ես էլի_ դիմում է կապիտանին:

_ Պարոն փոխգնդապետ Դրուիս, էս ի՞նչ խաբար ա: Պաստռայեննիյի հրաման խի՞ էս տվել,_վազելու ընթացքում դիմում է կապիտան Դրուիսը:

_ Արա լավ է՜, սո՛ւս, ինձ էլ զանգին ասին, Գնդոն ա գալիս, ես էլ քաձիս մոտ էի, ափալ-թափալ եկել հասել եմ ստե, պատպալկովնիկի պագոններով վեռխս էլ մոռացել եմ քաձիս տունը: Գոյնյա էն մայոռի պագոններով ֆոռմես ստե ըլնի:

Փոխգնդապետ Դրուիսը գտնում է մայոռի պագոններով հագուստը, սպաների սենյակից առնում մի քանի ժամ առաջ ծխած պլանի հոտը, մռթմռթում ու դուրս գալիս:

Հսկիչ Անցագրային Կետից տապիկով զանգում են, ասում, որ գնդապետ Դրուիսի մեքենան են տեսնում: Փոխգնդապետ Դրուիսը` մայոռի պագոններով, կազմ ու պատրաստ սպասում է գնդապետի ժամանելուն: Զորքն էլ է շարված:

Զորամաս է մտնում Գնդոյի սև քսանչորսը` ծառայողական մեքենան.

_ Արա էս քսանչը ոնց կկոխեյի մորդ ***ն ու մեջը կճռցնեի,_ շարքերում փսփսում է սերժանտ Դրուիսը:

_ Գումարտա՜կ, զգաս…

_ Թողնել պարոն մայոռ ,_ ուսադիրներին ուշադրություն դարձնելով` հեգնում է գնդապետ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է փոխգնդապետ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է կապիտան Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է ավագ սերժանտ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է կրտսեր սերժանտ Դրուիսը

_ Թողնե՜լ,_ հրամայում է եֆրեյտոր Դրուիսը

_ Թողնե՜լ,_ ճղճղում է շարքային Դրուիսը, և Տյուշը թողնում է: Թողնում ես նաև դու` ընթերցողդ:

Գնդոն շարժվում է դեպի շտաբի շենքը, մի հինգը րոպե հետո դուրս գալիս շտաբից ու հեռանում զորամասից:

_ Արա էս լռիվ դեբիլնոց ա, էս ի՞նջ մի հավայի վալակուդուշ եղավ,_ասում է փոխգնդապետ Դրուիսը, շարժվում է դեպի իր գրասենյակը, թուղթ ու գրիչը վերցնում ու գրում.

” Ես Դրուիս Սարոնի Խանյանն եմ: Ծնվել եմ Մոնղոլիայում: Չինգիս խանի պատվին մեր ազգը կոչվում է Խանյան: Անունս էլ դրել են բրիտանական լեգենդար թագավոր Դրուիսի պատվին, ով Դրուիդների հիմնադիրն էր: Ես էլ մի ուրիշ տեսակ Դրուիդների հիմնադիրն եմ: Այս զորամասում բոլոր նրանք, ովքեր ունեն իմ գերազանց հատկանիշները, ես անվանափոխում եմ նրանց ու անունները դարձնում Դրուիս: Դա մեր զորամասի սովորույթն է: Ահա և իմ ամբողջ կենսագրությունը: Հա մեկ էլ ես ՆԱՏՕվսկի բատինկեք ունեմ:”

Զորամասը հանդարտվում է: Շարքային Դրուիսը մի վերջին անգամ այնպես ուժեղ է գոռում “Թողնել”, որ կոկորդը պատռվում է ու նրան տեղափոխում են սուր վարակիչ հիվանդությունների հոսպիտալ:

Իսկ հիմա վերնագրի մասին: Դու դեռ այստե՞ղ ես. հա քո հետ եմ, ընթերցող: Ուրեմնս.

Էս մեր փոխգնդապետին ամբողջ զորամասը կուլ է տալիս: Փոխգնդապետը, հակառակ բոլոր սպասումներին, չի մնում զորամասի կոկորդում. լավ էլ մարսվում է: Եթե գոնե զորքի կոկորդին նստած լիներ, զորքը արհետսական բխկոցով դուրս կշպրտեր փոխգնդապետին: Բայց փոխգնդապետը արդեն զորքի հաստ աղիքում է. ու ոչ ոք ռիսկ չի անում տռել փոխգնդապետին: Տյուշը դզմզում է ճալակնդված տռուսիկը, և ոչ մի տռոց: Զորամասի բոլոր Դրուիսնեըը ապշացած ու գլխատված լռվել են, և ոչ մի տռոց: Ուռչակ Ռազը հա գխկում ու բխկում է, և ոչ մի տռոց: Կապիտան Դրուիսը խախտում է լռությունն ու սկսում անհասկանալի լեզվով գոռգռալ (և ոչ մի տռոց):

_ Ի՞նջ էս ոռդ ճղում, այ պայթած,_ անկյունից գոռում է դեռևս պառկած, ուգլավիկ, կոչումով ավագ, ծնունդով Տիգրանակերտցի Դրուիսը:

Ինդուստրիալ հորովել

Հո, հորովել, հո, հո, հո, հորովել,
Լուսը բացվեց, բարին բացվեց,
Հո, հաստոց ջան, հորովել, հո, հաստոց ջան,
Քաշիր, քաշիր, ժեշտիդ մատաղ,
Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո,
Հորովել հո:

Լավ աշխատրիր, գործդ արա, հաստոց ջան, ընկեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

Ճռա, Ճռա, ժեշտիդ մատաղ, հաստոց ջան, ընկեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

Ապրանքն ինձի, նյութերը` քեզ, հաստոց ջան, ընկեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

Հոշ (ատամնանիվները լռվում են, բարվորը վերացնում է թերությունն ու շարունակում)

Հորի լորի, լորո լորի ջան:

1 անձև-իմաստավոր, 1 անձև-անիմաստ, 1 ձևավոր-իմաստավոր, 1 ձևավոր-անիմաստ երկտողեր

Ջուջունգա, ջուջունգա, Զի կետ,

Ու անցյալդ կտրվեց:

Աֆլան գուդի,սալալա,

մեջը բացեց, գիլինյու:

Ազատություն, եղբայրություն ու հավասարություն,

ՈՒ այդ ամենի վրա` իշխանություն:

Սիբաստյոլ գա, գուտյուշքար,

Ալմաստափոր` խուդուրբար:

Գործարանում կլեյ էր թափվել

kley, sosindz

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա,

Ո՛չ միս, ո՛չ խմիչք և ոչ էլ փո՛ղ ունեմ,

Բայց ես դեռ պիտի ամուսնանամ,

Հե՜յ, հո՜, տանը մարդ չկա:

Սուրբ Ծննդյան Տոների Երգ

Hoopsa, boyaboy, hoopsa! Hoopsa, hoyaboy, hoopsa! Hoopsa, boyaboy, hoopsa.

ՈՒլիսես, Ջ.Ջոյս

Տզզ: Լսվում է ընդմիջումը ազդարարող զանգի ձայնը: Արդեն հինգը րոպե է` բանվորները փախել են գործից, շարվել մեքսիկական թաքո վաճառող մեքենայի մոտ ու պատվերներ են անում:

Առավոտյան երկու տակառ թունդ բուրող սոսինձ ենք ստացել` ներքին սպառման համար: Մարիոն ստորագրել է ու վերցրել ստացականի պատճեն: Տակառների տեղադրման ժամանակ երկաթե տակառներից մեկի տակը ծակվել է, ու սոսինձը սկսել է հոսել: Մինչ բանվորները անհասկանալի մսից պատրաստված թաքո էին ծամում, սոսինձը դանդաղ ու հաճելիորոն սղոսկվում էր գործարանի տարածք:

Տզզ: Ընդմիջումն ավարտվեց: Բոլորը միձայն հայհոյեցին ընդմիջման ազդանշանի հորինողին ու անցան գործի: Սկսում են հոտոտել: Պլաստմասի ու փայտի փոշու սովորական դարձած հոտը խախտվել էր: Մեր շնչելու ճաշացանկում մի նոր բաղադրիչ էր ավելացել` մի նոր ուրվական: Շնչում են` առանց արտաշնչելու: Հետո էլի են շնչում, ավելի ուշ` էլի, ու էլի` առանց արտաշնչելու: Լուպիտան սենյորա Բլանկային շշնջում է, որ  զգում է, թե ինչպես են նեղանում սեփական քներակները: Սրտի աշխատանքը սկսվում է լսվել վզից:

Եզեկիելը շրթունքի վերևի աջ մասը բարձրացնում է վերև ու հպարտորեն ցուցադրում ոսկյա շապիկով ատամը. կիսով չափ ծիծաղում է, կամ քմծիծաղում:

_ Ինչ կա, արա՜,_ Սալվադորական պուպուսը (ուտելիք է) դեռ բերանին բղավում է Ցեզարը,_ Ոռի ա՜,_ շարունակում է` ինքն իրեն պատասխանելով: Տասնհինգ տարվա ընթացքում այդքան հայերի հետ աշխատելով հանդերձ` Ցեզարի սովորած հայերեն միակ արտահայտություններն էին դրանք. վերջինն էլ վերջերս ես եմ սովորեցրել:

Եզեկիելը շրթունքի ներքևի ձախ մասն է իջացնում ներքև, ամոթով ցուցադրում բացակայող ատամն ու էլի ծիծաղում:

Կլեյը սողում է գործարանի հատակով: Բաց դարպասներից փչող Կալիֆորնիական քամին էլ ավելի է տարածում սոսնձի բուրմունքը: Սենյորա Բլանկան  Լուպեյին շշնջում է, որ իր քներակներն էլ են սկսել նեղանալ:

Ու սկսվում է մուզիկան. պարա բայլար լա բամբա, պա տի պա միյա, այ առիվա՜, առիվա՜:

Ստեփանավանցի Համոն աչքերը չռում է պարող Սյուզիի  ամերկացած հետույքին. Համոյի աչքերում Մաքդոնալդսի հավի տոտիկները լավ էլ պարում են, շխկշխկում: Աստղաֆիզիկ Կառլենը սրում է իր ուղեղն ու հասցնում հասկանալ, որ կլեյը սկսել է իր գործը: Տոքսիկաման Կոկոն արդեն Բարձրերում է. հարազատ բուրմունքը լավ է նստել քթին:

Ու սկսում են խժժալ. պհեհե, հահահայ, դզզ, դռռ-դռռ: Բոլորի ականջներում սեփական սրտի թակոցները պահում են ռիթմը. այ առիվա՜, առիվա՜:

Կից գրասենկյակից դեպի գործարան է վազում աշխղեկ Վասակը: Խառնված նայում է շուրջ բոլորը. _արյա՜, ես թքի, շեֆին ի՞նջ եմ ասելու,_ մի պահ մտահոգվում է, իսկ հաջորդ վարկյանին կլեյը ուղեղին հանգստություն է պարգևում: Ես էլ եմ օֆիսից դուրս գալիս, ուր գորՁերով էի մտել, ու միանգամից նկատում պատանեկան տարիներիս սիրելի բուրմունքը, որն ամենևին էլ շենքի տակի հացի փռից եկող բուրմունքը չէր: Լուպեն ու սենյորա Բլանկան շխկշխկացնում են հետույքները, Ստեփանավանցի Համոն հետևում է նաև նրանց:

Մարիոն հիշել է, որ այս շաբաթ հիսուն դոլլար պետք է ուղարկի Մեքսիկայում բնակվող իր դստրիկին, բայց քանի որ իր բոյֆրենդը հիմա նեղության մեջ է, իր նախկին կինն ու երեխան կսպասեն:

Գործարանի ամենանուրբ աղջիկը` սինյորիտա Նեգրան, աչքը գցել է ամենածեր բանվոր գվատեմալացի Սամիի վրա: Սամին կանացիորեն հետադարձ ժպտում է Նեգրային: Նայում եմ ժամացույցիս. հինգ վարկյան անցավ` կես ժամի պես: Սինյորիտա Նեգրան, գործարանի ուղիղ մեջտեղում, շխկացնում է Սամիին: Հետո Սամին է շխկացնում, հետո էլի Նեգրան: “Այ քեզ Արիական Սեքս”,_ մտածում եմ:

Դժգոհ բանվորներից երկուսը մոտենում են աշխղեկ Վասակի գրասենյակի դռան մոտ, ու շխկացնում են դուռը: Հետո էլի են շխկացնում: Մի հատ էլ են շխկացնում: Չեն հոգնում, մի հատ էլ են շխկացնում, հետո այնքան են շխկացնում, որ դուռը շրխկալեն պոկվում ու ընկնում է հատակին: Նեգրան Սամիին է շխկացնում: Սամիին Նեգրային է շխկացնում: Դժգոհ բանվորները էլ շխկացնելու դուռ չունեն. շխկացնում են մեկմեկու:

Տեքսասցի հիսպանիկ Հավիերը դինջ նստել է անկյունում: Նրա մտքերն են շխկշխկում: Պատրաստվում է մոր թաղման արարողությանը. երևի մի ինը ամսից կմեռնի. գերեզմանատեղը` երեք հազար դոլլար, թաղման արարողությունը մի հազար հինգ, ergo մինիմումը մի հինգ հազար պետք ա. եթե Մարիոյի գեշ ու բազմազավակ քրոջ տանը մի ինը-տասը ամիս ձրի ապրի, մերը կարա հանգիստ մեռնի: Կլեյը էլ ավելի է խառնում Հավիերի մտքերը. չինգա տու մադրե ,Հավիե՛ր,_ մայր են քրֆում գոյություն չունեցող անցորդները:

_  Հե՜յ, Ինչ կա, արա՜,_ պուպուսը դեռ բերանին ինձ է կանչում Ցեզարը:

_ Նադա, պինչե սերոտա(Բան չէ, անառակ “մեծ Զրո”(այդպես են Մեքսիկացիները անվանում Սալվադորցիներին` թշնամանքի պատճառով)),_ պատասխանում եմ ես ու շատ պատահական թքում Վասակի դեմքին: Վասակը հանում է իր թքոտված ակնոցը, ժպտում, ուսերը թոթվում ու շարժվում դեպի իր գրասենյակը: Մեկմեկու շխկացնող դժգոհ բանվորները տեսնում են Վասակին ու սկսում շխկացնել նրան: Գործարանի կենտրոնում Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրաին, Բոլորն ուրախ են, բացի Հավիերից.” Ա՜խ, եթե մերս մի տասը տարի ուշ մեռնե՜ր, ես էս հավաքածս փողը ծովափում կծախսեի, ախր ես օվկիանոսը մինչ օրս չեմ տեսել. պուտա մադրե, պուտա մադրե:

 _Աս ի՞նչ բան է,_խառնված ներս է մտնում Պեյրութահայ գործարանատերը: Չի հասցնում մի բան ասել, և կլեյ խփում է գլխին, ընկնում է, գլուխը խփում գետնին, արնահոսում ու մեռնում: Տոքսիկաման Կոկոն տեսնում է այս ամենը, մոտենում է դիակին և սկսում լիզել գետնով հոսացող արյունը:   Ինժեներ Չժաո Նին մոտենում է կռացած Կոկոյին, ոտքը դնում վերջինիս մեջքին, գոտին հանում ու սկսում է դաղել Կոկոյի հետույքը: Նեգրան շխկացնում է Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Ես էլ եմ ուրախ, բայց շշմած եմ. կուդա կածիցա ռուս` մատուշկա նաշա,_մտածում եմ, ու այս անգամ ոչ պատահական թքում Վասակի դեմքին:

Տզզ: Աշխատանքային օրն ավարտվեց: Բոլորը հագնվում են, ու գնում տուն: Պեյրութցի գործարանատերը լափում է սեփական արյունը, վերակենդանանում ու գնում տուն` ուրիշի:Նեգրան չի շխկացնում Սամիին, Սամին` Նեգրային, բոլորը ուրախ են, բացի` Հավիերից. պուտա մադրե, պուտա մադրե:

Տեսնես` ինչո՞ւ որոշ մրջյունների չեն դատափետում ինցեստի համար: Պուտա մադրե, պուտա մադրե:

Ցրված բաներ

Իսկ հետո ուշ կլինի: Իսկ ավելի ուշ` շատ վաղ է: Լուսաբացին լուսինը թաթիկով կանի, քմծիծաղով կդիմավորի արևին, իբր թե, տե’ս, ինչ լինում է, իմ արքայության օրոք է լինում`մարդաստեղծման արարողությունների մեծ մասը: Հետո էլ. հետո էլ խաշից ու բոխկից բխկացողների քանակը կավելանա, ու ամեն ոտակեր իրեն կդասի խաշի արքայության մեջ իշխանների դասին:

Չէ’, ելակով լի համբույրդ չգերեց ինձ. չխաբեցի’ր: Աչքերդ ծորացին ափերիդ մեջ, թե` տեսե’ք, տեսե’ք, լալի’ս եմ. էլի չխաբեցիր. չխաբնվեցի: Սառը քրտինքն էլ կծորա մարմնովս մեկ` քո համբույրների պես: Քո բալիկն էլ ամենևին ինձ նման չէ:

Արևին էլ կնայեմ մատների արանքով, ինչպես քո անառակությանը, ինչպես ի’մ անառակությանը: Քո սրտում կլինեմ ոտքի ճկույթի պես` լռիվ անպետք: Բառերս էլ կհոտոտես, կտեսնես, որ բարի է բուրում: Պորտից ներքև էլ ամենինչ կքրտնի. սառը ցնցուղը կլվանա համբույրներդ: I

_Կբարևեմ, կկծեմ ականջդ, մատներովս կխաղամ բլթակիտ հետ, վզիդ արյան զեղում կպարգևեմ ու դու կթրջվես,_ մոծակն ասաց փղին:

Տե’ս, ելակը պոչը խաղացնելով` մոտենում է քեզ: Կհարձակվես ու չես խփի: Կմռանչաս` առանց կծելու: Շուրթերովդ կգրկես քեզ մոտեցող ելակն ու վերին ու ստորին թարթիչներդ կբարևեն մեկմեկու:

Դասարանի վերջում նստող Սաքոյի արած վերջին հիմարությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Նա իր գաղտնիքը տապալել էր գետնին ու ոտքերն էր սրբում վրան:Մեր ամենամեծ գաղնիքները միշտ էլ ամենաամոթալի գաղտնիքներն են:

Քո նախանախկին սերն էլ դուրս կպրծնի սրտիցդ, ինչպես խորխն է փախնում թունդ ծխողի կոկորդից` հազի ժամանակ: Ի. Ինդիրի Գինդի, Մուհատմա Գանդի

Աղիներիդ գռգռոցից աքաղաղը կարթնանա ու շփոթված` ծուղրուղու կկանչի. ապե’ր, ծուղրուղուի ժամը հիմա չի, ձայնդ կտրի’ր: Դեռ չծնված երեխադ քացով կհարվածի ամուսնուդ մռթին, երբ վերջինս հղիությանդ ականջ դնելիս կլինի: Մուղամաթն ու կլասիկան ուղեղիդ կիսագնդերը կխառնեն իրար, ու աշխարհը էլի կֆսսա~. առանց քեզ էլ կֆսսա~:

Գլուխը տմբտմբացնելով, քամակը քորելով, քրտնած մեջքը փակելով ու գաղտագողի գազեր հանելով` բիձուկը կմոտենա իր սեփական հնամաշ երթուղային տաքսուն, կպառկի տակը, առանց ձեռնոցի կստուգի ամեն յուղ ու բան, բենզինը կկաթա քթանցքի տակ, կշնչի ու կֆսսա~, կշնչի ու կֆսսա~, ինքն իր երաժշտությունը կլսի թմբկաթաղանթից անդին, կշնչի ու կֆսսա~:

Այսօր Մալիբույում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գեոմագնիսական դաշտը… դաշտը լի է իմ սիրած ծաղիկներով` հազար գլխիկներ, մանր թերթիկներ: Նա էլ երբեք չի խառնվի իրար` զուգարանի թուղթ ման եկողի պես:

Քո երեխան իմը չէ’, ո’չ էլ ամուսնունդ: Նախանախասիրուցդ մնացած հուշերը գրանցիր բալիկիդ օրագրում, թքոտած ցուցամատով թերթիր այն այնքան, որ թուղթը դեղնի: Դու միշտ էլ բուլկի ավելի շատ ես սիրել, քան թե տրամվայով զբոսանք: Լավն ես, պոնչո’, ուղղակի մի քիչ ինձանից բոյով էիր:

ից-ից-ից քեզանից

ին-ին-ին սարի կատարին

նվիրվում է ծաղիկներին