Էսօր էս ինչ լյոքշ ա: հավայի դիվանին (մի հա էլ հավայի) փորս եմ մաժում (Դիոգենեսի կայֆերը հիշեցի), քիթս փորփրում: Հա, շատ լյոքշ ա. դզեց, լավ միտք ա, կայնի սրա մասի(Ն) գրեմ: Վերջում էլ մարդկանց խորհուրդ կտամ` մի քիչ շատ լյոքշ լռվեն, որ ստեղծագործեն:
Արդեն ուրիշ օր. որոշեցի կարդալ կտակարանը (հինը, նորը, իմը). ի վերջո քրիստոնյա եմ (Տերը չլսի): Էջ առ էջ, տող առ տող կարդալով` հավատքս ամրապնդվում է: Հասա պատվիրաններին: Ի՞նչ, չշնանա՞լ: Հմմ… այստեղ зделай паузу скушай твикс արեցի, հիշեցի` գրապահարանումս Ղուրան կա. այ թե լավ կրոն ա, հա: Ալլահը կայֆեր սիրող տղա ա, կայնի իրան պաշտեմ, կարող ա քիչ արգելքներ լինեն (թենց էլ Աբրահամյան կրոնների տարբերությունը չջոկեցի)… շարունակ էլի…
ԱնՑԱՎ մի քանի օր: Մոլորվել եմ (նորմալ ա): Ալլահն էլ չթողեց` շնանամ (նույն պատվիրանները փաթաթեց գլխիս): Աչքիս որոշել ա ամեն իգականը իրենով անել: Հիշեցի վաղեմի ծծանոթիս` Թամարիկին (վա՛խ, Թամա՛ր), Բջջայինս փորփրեցի, գտա հեռախոսահամարը (կհեռաձայնեմ(էս բառը բեսամթ դուրս էկել ա )), հիշում եմ` աթեիստ էր. դառնամ նրա գաղափարակիցը:
Պռոստը օր. Իսկ հետո երևացին բեռնատարները, ամբողջովին լույսերի մեջ … էս արտահայտուԹՈՒՅՆը Կոլայից քոփի եմ արել, հետո էլ` քոփիռայթ, դրա համար կարծում են` իմն ա: Հե հե, :Ճ
Ամերիկյան մի օր. Ի՞նչ անել: Լենին պապին ըլներ` կասեր (լիկվիդացնե՞լ) : Ծանոթներս քիչ են, հլը գործ չկա. գնամ միտինգ, չէ՞ որ Անտարբեր չեմ (իսկ անտարբերներին վառում էին, յուհուու): Սկզբից տեսնեմ, թե ուր (կամ` ում) են մտցրել հարկատուներիս փողերը (յանի ես էլ բեսամթ հարկատու եմ), հետո էլ հակառասիստական միտինգի կգնամ (էտ անտիքյառթերի պես բան ա), մեկ ա, որ ռուսաստաններում հարցնեք, սաղ հայերս էլ սև ենք` չոռնի:
Հատուկ ստեղծագործական` կռեածիվ, օր (քնելուց առաջ էի մտացել վերնագիրը, կամ էլ…): Սուրճը ՊԱՍՏՐԱՏ է, խմեմ` սկսեմ: մենակ թե չեմ հիշում` էսօր ծխում եմ, թե թարգել եմ, դրա համար սուրճս ծխեցի, շոկոլադով քաղցրացրի, անցա բուն թեմային: Սե՞ր. ծամոն ա դառել: Երկար ու հաստ բաներ էլ չեմ գրի: Էհ, Ծծ: Վիճակ ա: հենց էտ էլ կգրեմ:
Հլը Ամրգա եմ (ես ստե մնացողը չե՛մ) — էս էրգրի վրով (հենց վրով) նոր թեմա չկա, դրա համար կգրեմ` պարսիկ ուսանողի արկածներն Երևանում, վերնագիրը կփոխեմ` Մեքսիկ բանվորի օրագիըը: կպավ:
ՀոգնածԾ օրեր. հոգնել եմ տասնութերորդ դարի հայ թսիկի կերպարներից ու աթեիստ թամարիկներից, անցնեմ Ա կամ աստծուն, փոսերին etc…
Բը Գը-ոտ օր. ներոx, հառռփած էի
Խումար. բխկում եմ
Որ էլի բան հիշեմ, կգրեմ.
Այ վիլլ բի բեք
Հ.Գ. Շնորհակալություն Ա.Ա. ին, ով նամակի տեսքով ինձ էր ուղարկել այս տեքստը: համարյա փոփոխության չեմ ենթարկել, նկարն էլ է ինքը նկարել: Դատելուց իրան դատեք (վրիցս քցի էլի): Բայց չմոռանանք քարեր նետելու ու անմեղների մասին: