Բոբոլը

Ինչո՞ւ են մարդիկ ընդհանրապես ուսումնասիրում ամեոբաներին: Չեմ հասկանում, դա ինքդ քեզ ճանաչելու համա՞ր է:

mtacoxy

Բոբոլը պարզ տղա է` համարյա հողաթափիկ ինֆուզորիա:

Բոբոլն էլ պրոբլեմներ ունի, մտածելու, ստեղծելու, իր առաջ ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտություն. ինքը պիտի ծառայությունից հետո իր տունը վերանորոգի: Երևի հետո էլի նոր խնդիրներ կառաջանան` դրանք լուծելու անհրաժեշտությամբ:

Բոբոլը լավ տղա է: Ասենք` բոլոր երեխաներն էլ լավն են, անմեղ ու անսխալական: Երևի իր անմեղությունն էլ առիթն է շրջապատի ատելության:

Բոբոլը կյանքում վատ բան չի մտածել: Ինքը երբեք չի մտածել:

Բոբոլը քնելուց նույնիսկ չի խռռացնում, միայն քնի մեջ խոսում է` ճիշտ երեխայի պես, որն առօրյան տեղափոխում է երազների աշխարհ և փորձում այդ աշխարհում գտնել իր հարցերի պատասխանները:

Բոբոլը նվիրված է. նվիված է իր հոտին, իր հովվին, իրեն ուղղություն տվող շներին:

Բոբոլը բարի տղա է: Նա գրկում է իր որովայնը,. օրորում իր օրգանիզմում գտնվող բակտերիաներին, նույնիս իրեն շարունակ անհանգստացնող փորի ճիճվին:

Բոբոլը երջանիկ տղա է: Նա երբեք չի մտածել երջանկության մասին, երբեք չի արել քայլեր` դրան հասնելու: Նա չգիտի` ինչ է երջանկությունը ու հենց դրանով էլ երջանիկ է: այդ ամենը դատարկ բաներ են:

Բոբոլը կրքոտ է. այդքան կիրք նվիրաբերել կարտոֆիլ մաքրելուն, և կամ ինքնամոռաց պարել, երբ Թագուհին դեռ հարիսա է եփում` նույիսկ պատկերացնելն անհնար է: սակայն նա, ցավոք, իրենը չի համարում ԱՐԻԱԿԱՆ ՍԵՔՍԻ գաղափարակիրը:

Բոբոլը հասնող տղա է: Միայն մեկ անգամ Ախտագռադից Երևան տանող ավտոբուսին չի հասել:

Բոբոլը լուրջ տղա է: Միայն նրա հետ կարելի է անվերջ խոսել. ասենք` բոլորս էլ ինքներս մեզ հետ անվերջ խոսում ենք, կամ` պատի:

Բոբոլը շատ հետաքրքիր տղա է: Նրանով են հետաքրքրված ճապոնացի գիտնականները: Նրա հետ երբեք չես ձանձրանա: Վերջերս շատ լավ սերտել է <<նստիր>>, <<Պառկիր>> և <<սիկտիր>> հրամանները:

Բոբոլը բոլորիցս լավն է: Նա նույնիսկ իմ ցինիզմից չի վիրավորվում: Նա նույնիսկ Պատերազմում չի վիրավորվում:

Բոբոլն աստվածային է` անքննելի, բարեգութ, գթասիրտ ու ոտակեր:

Բոբոլն իսկապես ուժեղ է, ավելի ճիշտ ` Բոբոլը Հատկապես ուժեղ է:

Բոբոլին սիրում են բոլոր կանայք` բոյով, թե` նիհար, տղա, թե` աղջիկ:

Բոբոլն է արարիչը այն ամենի, ինչ որ եղել է, կա ու կլինի զուգարանում:

Բոբոլն անպարտելի է: Նա երբեք չի մրցում:

Բոբոլը սիրում է մի օրիորդի, որը, ցավոք, սիրում է իր երրորդ երեխային, գարեջուր և Ժիրինովսկուն:

Բոբոլն ամենուր է` Իմ, քո, հարևան Զառա տոտայի մեջ:

Բոբոլին ոչ ոք չի տեսել. նա գոյություն չունի. հենց դրա համար էլ վախկոտի համբավ ունի:

Բոբոլը միշտ ինքն իրեն համոզում է, որ ինքը եսասեր չէ, կռվում է ինքն իր հետ, համոզում ինքն իրեն, հետո համբուրում հայելին ու հանգիստ քնում` ինքն իր հետ:

Բոբոլը տիրապետում է բացարձակ ճշմատությանը: Նա է կյանքի Բանը (խոսքը), Ճշմարիտ ուղին:

Բոբոլը սրամիտ է, պորճ,  հարբեցող ու դՈՒՍ ընԳած

Բոբոլի համար բոլորը բոբոլ են` անդեմ, անգլխաՎոռ ու ժպտերես:

Հա, մի տեղ էլ Բոբոլը ես եմ, դու ես, մեր հարևան Զառա տոտան:

Advertisements

Մեքսիկ բանվորի օրագիրը

մեքսիկ

Օր 1

Բուենոս դիաս, ամիգոս, ես էլ ասի` եկել եմ Ամերիկա, կարող ա ես ամերիկացիները ինձ հոշոտեն, էն էլ դու մի ասա, ըստե սաղ մեքսիկ են: Մուի բուենո:

Օր 2

Արա չէ, երեկ որ գրել էի` ստե սաղ մեքսիկ են, սխալ էի գրել. ստեղ սաղ կամ մեքսիկ են, կամ` հայ.

Օր 3

Արա նո, աքի (ստե) սաղ հայ են

Օր 4

Ես հայ եմ

Օր 5

Պարզել և թարգմանել, թե ինչ է նշանակում` մամատ ….մ : Ինձ հաճախ են այդպես կանչում: Օրինակ` Խուան, մամատ ….մ, ո՞նց ես: Ինձ թվում է` այստեղ մամա բառը կա, այ թե ….մը ինչ է նշանակում, պետք է պարզել:

Օր 6

Էս հայերը թրաշը ինչ շուտ ա գալի արյաա: Ու վեշնի կիրակնօրյա թրաշ ա: Երնեկ իրանց:

Օր 6

Չիկիտա, մամասիտա, էս հայ կանայք ինչ լավն են: Ինչքան հայ տղամարդիկ վատն են, ուղիղ էտքաՄ հայ կանայք լավն են, մուահ!!!

Օր 7

Օր 8

Երեկվանից բան չեմ հիշում: Երեկ աշխատավարձ ստանալու օրն էր:  Աշխատավարձս ո՞ւր ա:

Օր 9

Պորկե՞, ախպեր, կբացատրես` Պորկե՞ ենք մենք սենց վատ ապրում:

Օր 10

Պարզել, թե ինչ նմանություն կա իմ ու լոբու  միջև, և ինչ ու հայեր մամատ ….մից հետո ասում` այ լոբի: Նո սե, Նո սե:

Օր 11

Յո նո աբլօ առմենիանո, սենյոռ, նո էնթիենդո (հայերեն չեմ խոսում, չեմ հասկանում), սենյոռ, պոռ ֆավոռ, ախպոր պես, վերջապես կբացատրե՞ք, թե ինչ է նշանակում էտ մամատ ….մը:

Օր 12

Յո աբլո ի էնթիենդո առմենիանո ուն պօկօ (ես մի քիչ խոսում և հասկանում եմ հայերեն ): Մամատ ….մ — նշանակում է` մի ամիգօ` ընգերս:

Օր 13

էսօր հավայի տեղը ծեծ կերա: մտա հայկական ֆաստ ֆուդի տեղ, մոտեցա վաճառողին , ու իմ  իմացած հայերոնով ասեցի` Արմեն, ԸնԳերս, մի հատ շաուրմա կփաթաթե՞ս: Ինքն էլ ասեց` բա իհարկե, մամատ …մ:

Օր 14

Էհ, Վիվա Լա Մեքսիկա: Ես թողեցի ազատությունս սեփական երկրում ու հայտնվեցի էս անտեր տեղը …Վիվա Լա Մեքսիկա!!!

Օր 15

Հայերեն սովորածս վերջին արտահայտությունը`   Զիլինա, Զիլինա, Հոպ Զիլինա, Զիլինա:

Օր 16

Ճգնակեցության Նպատակը։— Հարկավոր է քո ծարավով երկար սպասել և նրան թույլ տալ լրիվ հասունանալ. այլապես երբեք չես հայտնաբերի քո աղբյուրը, որը երբեք չի կարող մեկ ուրիշի աղբյուրը լինել։

7 տարի անց

7 տարի առաջ կարդացի Նիցշեյի վերը նշված տողերը: Մինչև հիմա մտածում եմ: Ու մտածում եմ: Ու էլի մտածում եմ: Շատ երկար եմ մտածում: ՈՒՌԱԱԱ~, Ես մտածո~ւմ եմ!!!

7 տարի 1 օր անց

կարդալ այս հղումը (կտտացնել այս տողի վրա, որը ներկված է կապույտով, ինչը նշանակում է, որ բառերի “տակ” հղում կա: Եթե չհասկացա` ինչի մասին է խոսքը, կարդալ տողը ևս մեկ անգամ)

7 տարի 2 օր անց

Բուենոս դիաս, Բուենոս տառդես, ի նա վսյակիյ սլուչիյ, բուենոս նոչես: հաստա լա վիստա!!!