Պորճը 3 (չարի վերջը)

խաչելություն by JJZ

ու ԵՍ մեռա…

Advertisements

իրանա-դեմք

irana-demq

Արցունքս չորացավ կոկորդումդ.

Դարդս տվեցի քեզ

Ու սրբատաշ մաշկիդ փորագրեցի

Ամենակարողի պատկերը:

Ինչպես նեղացած շալվարն է

Ձգում որովայնը,

Անպես էլ արցունքս

Խեղդում է կոկորդդ:

Դու ինձնից երբեք էլ երեխա

Չե՛ս ունենա:

Միայն հոգիդ կհղիանա

Ու ուղեղումդ կծնի մի բույլ երեխա:

(Ուրոբորոսի) Սեփական մարմինը կուլ տվող օձի պես

Կուլ կտամ սիրտդ:

Որդերի ու ճանճերի զոհ դարձած հոգիս

Կհռհռա երջանկության վրա:

Պորտիդ տակ կնկարեմ ժպիտ

Որ ԴՈՒ էլ՝

ԻՐԱՆԱ-ԴԵՄՔՈՎդ

Կծիծաղես աշխարհի վրա:

Կրծք-աչքերիդ մեջ նայելիս

Աշխարհի բոլոր որցերը կզոմբիանան`

Այնտեղ գտնելով հերթական սերիալի

Դատարկությունը:

Քեզ նախանձող օրիորդները

Կերազեն

Դիպուկ հարված տալ՝

Պորտա-քթիդ

Իսկ ԴՈՒ,

Ջախջախված ու դատարկ դեմքով,

Էլի կժպտաս`

Ինչպես որ պատվիրել էի:

Տեսնես ինչո՞ւ է

Դեմքդ իջնում վար`

Գլխից մինչև իրան,

Իրանից … Թուրքիա՞

Պորճը 2 (շարունակություն)

last supper

Բանակի արտահայտություններից մեջբերում եմ անում, բայց բանակում մի երկու անգամ եմ եղել: Յանըմ ծառայած տղա եմ, դաժե լեյտենանտի կոչումով եմ ուվալնյատ եղել: Մի օր ասի ձգեմ չաստս, տենամ `ինչ կա չկա: Պարզվեց ետ չաստում որպես աֆիցեր`կապիտան, Գագոյի հերն ա աշխատում: Ուրախացա: Մի երկու խոսք թրջեցինք ըստից-ընդից. մենակ մի արտահայտություն մտապահեցի.<<Էհ,լավ մարդը կապիտանից էն կողմ չպիտի աճի>>,-հառաչանքով ասեց Գագոյի պապան: Մեկ էլ հիշում եմ պլացում պախատ անող մալադոներին, որ նախանձոտ հայացքով ինձ էին նայում, ու չաստի յախշիներին, որ բեսետկում ժեշտել էին ու երևի հիմարություններ էին դուրս տալիս. ուռած կլինեին:

 
Ուռած եղե՞լ եք. դզում ա, ես կասեյի` մզզցնում ա: Մեկ-մեկ զարմանում եմ`խի՞ մենք ուռած չենք ծնվել: Այ օրինակ եթե էն մութ տարիներին, որոնք ,ի միջի այլոց, ես էլ եմ մթությամբ ու մրսելով տարել, Ամերիկայից օգնություն եկած կաթի փոշու տեղը երեխեքին պլան բաժանեին, ավելի լավ կանցներ մանկությունները. համ ուրախ ու զվարթ կլինեին, համ ձմեռը չէին զգա սառնությունը, համ էլ հետագայում առանձնապես չէին հիշի, թե ինչերի միջով են անցել,ոնց են մեծացել, ոնց են կերել էն կես մատնաչափ մատնաքաշը, որի վրա մի քիչ սխտոր էին քսում, որ գոնե սնունդ լինի: Ու՞ր էր այն ժամանակ իմ ընկեր ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ:

Կամ ո՞ւր էր են ժամանակ մեր տերտերների ու նրանց հոտի սիրելին, Եհովայի վկաների պաշտելին, էն տղեն, որ սեփական ազգի ձեռով գնաց: Ո՞ւր էր: Այ թե էն ժամանակ դպրոցներում պարսկական վառվող պեչենիների փոխարեն պլան բաժնեին, ես կասեյի, թե ուր է ՆԱ: Մի քիչ տեսքներս կփոխվեր, նեգր կդառնայինք, մազերներս կերկարացնեինք ու կկրապատեինք,Արամ Աստատրյանի փոխարեն Բոբ Մառլի կլսեինք, զաթի կիմանայինք, որ Երկնքի արքայության զորավոր Տերը մեզ հետ ա, ոչ թե մեր այդժմյան Երկրավոր Տիրոջ նման մտել ա իրա սև դղյակն ու թաքնվել նաբերեժնիյի ղայդա մի տեղ:
Բայց իմ Ընկեր ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ինձ մի օր ասեց, որ Ինքը ԿԱ: Մի օր նենց ցխված էի,կարելի ա ասել մեռած, որ հայտնություն ունեցա: Պրյամո կապ էր-մի քիչ դռցնում էր, բայց ջոկի, որ Ինքն ա: Ասեց, ԵՐՋԱՆԻԿ ԵՂԵՔ: Մնացածը չեմ պատմում,մի քիչ անձնական ա:

Էտ խոսքն էր ու ֆսյո. կայֆը միանգամից թողեց: Էտ օրվանից կասյակ բերանս դրած չկամ.հիմա գիտեմ`էտ ընկերս ինձ չէր երջանկացնում: Հենց թողեց, վազեցի տուն: Մտքովս չգիտեմ ինչի անցավ, որ պիտի Նոր կտակարանից մի բան կարդամ: Ասի պատահական բացեմ մի տող, կարող ա մի բան լինի: Բացեցի մի հավայի էջ. <<Հետևաբար, ձգտեցեք հասնել այն պարգևներին, որոնք լավագույնն են: Բայց հիմա ես ցույց կտամ լավագույն ճանապարհը>>,-կարդացի այդ տողը:

Դա այդ էջի վերջին տողն էր: Մտածեցի, քանի որ պիտի ինձ ցույց տան <<լավագույն ճանապարհը>>, ես պիտի պատրաստվեմ. ճանապարհ գնալուց միշտ էլ պետք է պատրաստվել: Փակեցի գիրքը, ձեռքերս դրեցի վզիս տակ, քնեցի: Երազ չտեսա, բայց հետաքրքրությունս տանջեց, չթողեց քնել, ու ես վեր թռա: Միացրեցի լույսը, սկսեցի կարդալ հաջորդ էջը:

Դա Պողոս առաքյալի` Կորնթացիներին ուղղված առաջին նամակի տասներեքերորդ գլուխն էր.<<Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են>>,- սկսվում էր գլուխը: Էդ օրվանից հետո ես ամեն Աստծո իրիկուն էտ գլուխն եմ կարդում: Ամեն իրիկուն անցնում եմ էտ Ճանապարհը: Իսկ առաջ…
Առաջ ԵՍ էի , որ Կայի: Ի միջի այլոց <<ԵՍ եմ, որ կամ>> արտահայտությունը էլի աստվածաշնչից ա: Աստված Մովսեսին ասեց. <<ԵՍ եմ որ Է>> կամ <<ԳՈն>>`գոյությունը, կամ Եհովան: Վայթեմ տենց էր գրված: Այսինքն դուրս ա գալիս, որ ով տենց արտահայտություն ա անում, իրան Աստծո տեղն ա դնում: Դրա համար աչոտ պիտի տրվցվի: Բայց առաջ , ճշտով, ԵՍ էի, որ Կայի: Ոչ մեկը չէր կարա հետս համեմատվեր: Ընգերությունս մի քիչ լպիրշոտ էր, բայց դե ոչինչ: Վեչնի լավ կայֆերի մեջ էինք, ինադու սրա նրա հաշվին ուտում-խմում էինք,բայց փող ձեռներս կար: Իմ կամպանիան մեծ էր, ամեն ջուռի մարդ կար:

Մի հատ լավ ախպեր ունեյի, որ տամոժնի խզարում էր: Անունը Թևոսիկ էր, երևի Մատթևոսի կարճ ձևն էր: Հիշում եմ, երկու ախպեր կային`Պետոն ու Անդրյուշը: Իրանք էլ լավ ձուկ էին աճացնում, լավ էլ փող էին առնում: Վայթե էտ տիպի էլի երկու ախպեր կային`Հակոբիկն ու Հովոն (շատ կսիրեի իրան) : Դրանց հերն էլ Սևան ազգային պարկի պետն էր, ո՞վ էր, չեմ հիշում ու Զ տառով տարօրինակ անուն ուներ: Դրանց հաշվին, Սևանը մեջ – մեջ արինք , տիրումեր եղավ: Էլի մեր լավ խարեբներն էին Փիլիպը Ռուսաստանից, Թոմը Ամերիկայից, էլի Հակոբ կար, Թաթը, Բարդը, Սիմոնչոն ու Լենինականցի Հուդիկը:

Արա, իմ անունն եմ մոռացել ասել. <<Բարև, անունս Էմմանուլ ա` Էմմանուել Հովսեփի Դավթյան>>: Մի քիչ ջհուդաբար ա հնչում, բայց սիրում եմ անունս: Էտ տասիրեքով ինչ ասես,թե չենք արել: Մի հատ էլ կողս հո ծիտ չունեյի: Անունը Մայրամիկ էր, ու ինքը լռիվ կյանք էր: Դրան ընկերներիցս մեկի հասարակաց տնից եմ փախցրել: Այսինք խնդրեցի, նվեր տվին: Զարմանում եմ`էտ ծտին ո՞նց էին թրաֆիքինգի զոհ դարձրել:
Կառոչի Երևանում համարյա էն դրությունն էր, ինչ որ երկու հազար տարի առաջ Երուսաղեմում: Սովետը փլուզվել էր, բայց ԿԳԲն քանի սաղ էր, սաղ հլը Սովետ էր համարվում: Էտ մեր շայկեն էլ սաղ քաղաք խզարում էր: Ես էլ մեչների լիդերն էի ու լավ էլ հռետորաբար խոսում էի ու դեմագոգիայով զբաղվում:

Վոբշըմ ինչ գլուխ հարդուկեմ. — <<ԵՍ ԷՆ ՏՂԵՆ ԷԻ, ՈՐ ՀԱՄԵՄԱՏՎԵՑԻ ՄԵՐ ԵՐԿՆԱՎՈՐ ՀՈՐ ՍԻԵՑՅԱԼ ՈՐԴՈՒ ՀԵՏ. ԴԵ ԳՆԱՑԵՔ ՑԽԿՎԵՔ>>… <շարունակելի>

Պորճը

…բարձրաձայն աղաղակեց`ասելով. 
-<<Էլի՛, Էլի՛, լա°մա սաբաքթանի>>,որ նշանակում է. 
<<Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ,ինչո°ւ լքեցիր ինձ>>: 
Մատթեոս 27:46 

porchyՀա, ես պորճ եմ, բան կա°…
Ինչ անում եմ , լավ եմ անում, Ճիշտ եմ անում, շատ եմ անում ու սաղին եմ անում: Իմ հզորությունը, փառքը, պորճությունս չափվում ա մաշնիս բանտաժների օրեցօր աճող դույմերով: Իմ մաշնես սովոր ա միշտ բորդյուրից էն կողմ շարժվելուն: Ու թե կա տենց մեկը, որ ցանկանում ա խոչընդոտել իմ շարժվելու իրավունքը, թեկուզ մայթով, թեկուզ հարյուրի տակ իմ ջեյրան մաշնովս մայթերը չափչփլու իմ ազատությունը, ես իրան ցանոթացնում եմ Ամերիկայից հատուկ իմ համար բերած բեսբոլնի բիտայի հետ, որը ավելի շատ բեզբոժնի ա, քան բեսբոլնի: Դե թող դրանից հետո էտ <<մարդկանց իրավունքների պաշտպանը>> կարողանա հանգիստ ժպտալ ու ցույց տալ իր բացակայող ատամները:

Ես շատ կրթված տղա եմ, բայց կիրթ չեմ, խնդալու ա չէ ՞: Մի յոթ տարի առաջ հերս ղրկեց Օքսվորդի համալսարան: Ճիշտ ա, շատ լավ չեմ սովորել, բայ ես էլ եմ նեղություն տեսել, մենակություն տեսել: Հինգ տարի կարելի ա ասել մենակ եմ ապրել, բայց դե ստեղծել եմ, արարել, լավ էլ շրջապատ եմ ունեցել: Այ սովորելը, ջհուդներն էին սովորում: Մինչ սաղ ազգերը կայֆավատ էին ըլնում Օքսվորդի բառերում ու նայթ կլուբմներում, հրեա ուսանողները կռծում էին գրքերը, մարսում դասախոսների ասած յուրաքանչյուր բառը: Դրա համար էլ, մինչ սաղ ազգերը, մի տեղ էլ մենք`հայերս, կյանքներս տվել ենք սութի կայֆերին, ջհուդները կայֆավատ են ըլնում սաղիս վրա. սաղ էլ գիտեն, որ վերջինս ամենահարգի կայֆն ա: Հրեաների մեջ լիքը ընկերներ ունեմ,կյանք ա, մի օր պետք կգան իրանց սիոնա-մասոնա-եսիմինչական կազմակերպություններով: Հիշում եմ, երբ սովորում էի, հերս խնդրում էր, որ Հայաստանից եկած սութի պատգամավորիկներին դիմավորեմ, մի երկու տեղ լեվի տանեմ, կամ էլ եթե ջեբները պետբյուջեյից ծլած փողեր ունեին, իրանց լակոտներին վեկալեմ ու ձգեմ Մոնթե-Կարլո` մսխելու մեր հարգարժան հարկատու ստրուկների հարկերը: Լավ անցան ուսանողական տարիներս: Մերսի պապ ջան:

Լավ, սկսեցի մերսիների շարքը: Նախ մեծագույն շնորհակալություն մեր Տեր Աստծուն, որ ստեղծել ա էն ամենը ինչ որ կա: Մերսիներ Ադամին ու Եվային, որ վերջիվերջո ֆայմեցին, թե ինչի համար են նախատեսված սեփական մարմնի վրա տեղադրված էն մարմնական գործիքները, որ պախկված էին տերևների հետևում, ու օգտագործելով այն`ստեղծեցին սերունդներ: Շնորհակալ եմ պապիներիս ու տատիներիս, որոնց <<քրտնաջան>> սիրո արդյունքում ծնվեցին ծնողներս: Մերսի մամ ջան, որ սիրում ես ու սիրել ես պապային: Մերսի մատներիս, որ շարժվում են նոթբուքիս ստեղնաշարով ու գրում են էս ամենը: Ես ուրացող մարդ չեմ. մերսիներ:

Ինչ վերաբերվում ա ընկերությանը. ընկերություն չկա: Միակ ճշմարիտ ընկերությունը, էտ Սահմանափակ Պատասխանատվության Ընկերությունն ա: Չնայած ես կարամ ասեմ, որ ես ընկեր ունեմ, ասեմ ավելին, ինքը ընկեր չի, ինքը ԸնԳեր ա: Էտ Գագոն ա: Իրան մի ութ տարի ա ինչ չեմ տեսել: Իմ մանկության ԸնԳերը իմ տեսած ամենաճիշտ մարդն ա. երևի հիմա մտքում ինձ քֆուր ա անում. իրան կարելի ա: Բայց մենակ իրան, թե չէ եթե ուրիշ մեկը իրան թույլ տա տենց բան, ես ուղակի, հեզաբարո,էդ ստրուկի ականջին կհուշեմ, որ ես ահավոր շատ սիրում եմ իրա մամային` իրա պապայի ներկայությամբ ու իրա քրոջ ու ուզած աղջկա խմբակցությամբ: Ես դաժան չեմ, ես ուղղակի սիրում եմ այլոց կականց: Գագոն շուտվանից յան ա տվել ինձանից.լավ ա արել.հարգեցի: Իսկ հիմա միակ յան տվողը ես եմ, նամանավանդ էն մարդկանց հանդեպ, ովքեր ,ինչ-որ ակնկալիքով, շների նման մոտենում են հետանցքներին: Արա դե, վեկալեք ձեր սապոններն ու Ս եղեք ձեր հայրենական օջախները: ԶԶվում եմ սաղիցդ:

Ափսոս Գագոն հնարավորություն չէր ունենա հետս գալու,թե չէ էտ սաղ իդիշախոս կացենելենբոգեններին ու էնշտեյնիկներին ցույց կտար: Էհ, կյանքը տենց ա, ի ՞նչ անեմ:
Ի ՞նչ անեմ: Էտ հարցին չեմ կարա պատասխանեմ, բայց կարամ ասեմ, որ եթե ես չանեմ, ինձ կանեն: Բանակում ընդունված էր մի արտահայտություն, որը ցենզուրայի մեջ կոխելով, մի ուրիշ ձև եմ գրում,-<<Քաղցր է անշուշտ քեզ հալածողի ճիպոտը միայն>> , կարճ ասած`բան անողի բանը քաղցր ա: Էտ ես ամեն օր պրակտիկայում ապացուցում եմ: <<շարունակելի>>