Ես հավատում եմ Ձմեռ Պապիկին ;Ճ

Իսկ հետո երևացին բեռնատարները` ամբողջովին լույսերի մեջ

tonacarԲարև Աշխարհ!!!

Նախ և առաջ շնորհավորում եմ նոր  (միգուցե վերջին) տարվա կապակցությամբ: Մաղթենք ինքներս մեզ ամենայն բարիք և լիքը ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԻՑ:

Հույս ունեմ, որ բացի ինձանից Ձմեռ Պապիկին հավատարիմ էլի մի քանի հոգի կգտնվեն: Ախր զարմանում եմ` ինչպես կարելի է չհավատալ մեկին (կամ մի քանիսին), ով ամեն տարվա վերջ հայտնվում է մեր տանը, դպրոցներում, մանկապարտեզներում, և վերջապես փողոցներում կամ նրանց վարձելու համար նախատեսված գրասենյակներում: Մենք,  որպես մեր անհավատության ապացույց երբեմն ասում ենք, որ` ՉԵՆՔ ՏԵՍԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ: Այդ դեպքում, այդ արդարացումը չի աշխատի Ձմեռ Պապիկների համար: Նրան մենք տեսնում ենք, այն էլ հաճախ, թե էկրանի հակառակ կողմում, թե` իրականում, Կոկա Կոլայի գովազդում, հունվարի 1-ի առավոտյան հարբած ու ձյան մեջ պառկած …

Էս տարի հաստատ լավ ա լինելու (գոնե): Էլ տարբերակ չկա: Սթիվ Ջոբս էլ ասել էր,որ մահը կյանքի ամենալավ հայտնագործությունն է, կյանքի փոփոխությունների աղբյուրը: Հիմա, քանի որ սա վերջին տարին է լինելու, հուսանք, որ այն կլինի փոփոխությունների տարի 🙂

Ինչ վերաբերվում է բլոգին. սա իմ առաջին փորձն է բլոգոսֆերայում: Քննադատությունները և նկատողություններին միշտ պատրաստ եմ: Այստեղ կփորձեմ տեղադրել հետաքրքիր նյութեր, արձագանքել քննարկվող թեմաներին, և հուսամ, որ կկիսվեք ձեր կարծիքներով:

Քիչ խմեք, լավ քեֆ արեք, չէ՞ որ դա է կյանքի իմաստը

P.S.  Ժամանակի ընթացքում փորձս շատանալու է, և գրառումներս էլ` հետաքրքրանալու: Այնպես որ հետևեք!!!